Շաբաթ, 04.05.2024, 07:43

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Կինոֆոբիա-վախ կատաղած շներից

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Սա հոգեկան խանգարման ևս մի տարատեսակ է, ֆոբիա (իռացիոնալ վախ), որի թիրախ հանդիսանում են շները: Այս ֆոբիայի դասին է ընդունված դասել առանձին, ֆոբիաներ՝ վախ կծելուց (ադակտոֆոբիա) և վախ կատաղությամբ վարակվելուց (ռաբիեֆոբիա): Կինոֆոբիան, որպես օրենք, արտահայտվում է մի ուրիշ հոգեկան խանգարման շրջանակներում՝ կարող է հանդիպել շիզոֆրենիայի ժամանակ (այս դեպքում հաճախ համակցվում է սենսոպատիաների, ալգիաների, հիպոխոնդրիկ կառուցումների հետ), դեպրեսիայի ժամանակ և ավելի հաճախ նևրոտիկ խանգարումների կառուցվածքում, ինչպես նաև սթրեսների և ադապտացիոն խանգարումների հետ կապված խանգարումների ժամանակ: Այս ֆոբիան հանդիպում է բավականին հաճախ-1,5%-3,5% անձանց մոտ, և հիմնականում նկատվում է երիտասարդ տարիքի անձանց մոտ, որոնցից 10%-ին անհրաժեշտ է լինում բժշկական միջամտություն:

Գործնականում անհրաժեշտ է տարբերել իրական (կլինիկական) կինոֆոբիան փսևդոֆոբիայից, որը հաճախ ցուցադրում են լատենտ կամ կլինիկական սադիստները, այսինքն պերվեսանտ փսիխոպատները, ովքեր փորձում են նման կերպով արդարացում ստեղծել իրենց անբնական կենդանիներ տանջելու և սպանելու հակումների համար, կամ էլ փորձում են, իրենց արարքների համար ռացիոնալ բացատրություն ձևավորել շրջապատում արդարանալու համար:

Իրական կինոֆոբիան, գործնականում միշտ պասիվ է, ավելի ծանր ձևերի մեջ կարող է բերել պաթոլոգիական վիճակների լայն գամմայի արտահայտմանը՝ ստուպորայինից մինչև հիսթերիկ, նույնիսկ միայն շան պատկերի ցուցադրումից հետո: Պսևդոֆոբիան, դեպքերի մեծամասնությունում, ուղեկցվում է պսևդոֆոբիայի առարկայի՝ շների, նրանց տերերի, և նույնիսկ ուղղակի այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն խրախուսում իրենց ագրեսիան, արտահայտված սուր ագրեսիայով, գործնականում շատ դժվար է լինում տարբերել այսպիսի պսևդոֆոբիայի արտահայտումը` սովորական ռեակտիվ պսիխոզից կամ կպչուն վիճակների պսիխոզի արտահայտումից:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Իրական կինոֆոբիայի հաստատուն ախտորոշման համար պետք է բավարարվեն ներքոհիշյալ չափանիշները՝

  • հոգեբանական կամ վեգետատիվ ախտանիշները պետք է լինեն տագնապի առաջնային արտահայտումներ, ոչ թե երկրորդային՝ ուրիշ այնպիսի ախտանիշների նկատմամբ, ինչպիսիք են զառանցանքը կամ կպչուն մտքերը:
  • տագնապը պետք է սահմանափակվի որոշակի ֆոբիկ օբյեկտով կամ իրավիճակով:
  • Իրավիճակից հնարավորության դեպքում կարելի է և խուսա

փել:

ԲՈՒԺՈՒՄ - Խորհուրդ  է տրվում ամբուլատոր բուժում: Բուժումը տևում է 6-12 ամիս: Նախկինում, բուժման համար օգտագործվում էին բենզոդիազեպամի շարքի տրանկվիլիզատորներ (էլենիում, ֆենազեպամ, սեդուկսեն), սակայն այս դեղամիջոցների հաճախ և անկանոնակարգված ընդունումը, բերում էր դրանցից կախվածության, այդ պատճառով էլ այս դեղամիջոցներով բուժումը, խիստ սահմանափակված է ժամանակային առումով (երկու շաբաթից ոչ ավելին): Հիմա համարվում է, որ ֆոբիայի այսպիսի բուժումը, ամենայն հավանականությամբ, ոչ արդյունավետ է: Արդյունավետ կդառնա միայն հոգեթերապևտիկ միջամտության հետ համակցման դեպքում:

Կիպրիանոֆոբիա (կիպրիդոֆոբիա) - վախ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, մարմնավաճառներից

Կիֆոֆոբիա - վախ կռանալուց, թեքությունից

Կլաուստրոֆոբիա (դոմոֆոբիա) - վախ փակ տարածքներից

Կլեյզոֆոբիա (կլեյտրոֆոբիա) - վախ փակ տարածություններից

Կլեպտոֆոբիա (սցելերոֆոբիա, հարպախոֆոբիա) - վախ գողերից, գողությունից

Կլիմակոֆոբիա (Կլիմակտոֆոբիա) - վախ աստիճաններով բարձրանալուց, աստիճաններից

Կլինոֆոբիա (հիպնոֆոբիա) - վախ հիպնոսից, երազներից, քնելուց

Կնիդոֆոբիա - վախ թրթուրներից

Կոինոֆոբիա - վախ սենյակներից, որտեղ շատ մարդիկ են հավաքվում

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 265 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Svsegc  
0
atorvastatin 10mg cost <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg sale</a> atorvastatin 20mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: