Շաբաթ, 04.05.2024, 03:29

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Միզոֆոբիա ուտոմիզոֆոբիա,  ռիպոֆոբիա, գերմոֆոբիա) - վախ կեղտոտվելուց, շրջապատող իրերին հպվելուց

Մարդկանցից շատերը հոյակապ հասկանում են, որ կան՝ օգտակար միկրոօրգանիզմներ`բակտերիաներ (որոնք մեզ օգնում են մարսողության գործընթացում) և վնասակար (գրիպի ու սալմոնելլյոզի վիրուսներ, աղիքային ինֆեկցիաներ): Միզոֆոբիկը գերագնահատում է միկրոօրգանիզմների բացասական ազդեցության ռիսկը, համարելով, որ նրանց կամայական պոտենցիալ ազդեցությունը վտանգավոր է և սպառնում է կյանքին:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ - Միզոֆոբիան, ինչպես կարող է զարգանալ որպես տրավմատիկ իրադարձության անձնական փորձի հետևանք՝ միկրոօրգանիզմների կամ կեղտի նկատմամբ սուր բացասական էմոցիոնալ հակազդում, այնպես էլ նմանատիպ իրավիճակի առաջացրած հետևանք, որը տեղի է ունեցել ինչ-որ մեկի հետ, ում հիվանդը շատ լավ ճանաչում է: Միզոֆոբիան կարող է առաջանալ նաև այնպիսի անվնաս իրավիճակների հետևանքով, ինչպիսիք են ֆիլմերում կամ հեռուստահաղորդումներում բեմադրված դրվագները: Այս խանգարումն ունեցող մարդկանց մոտ կարող են արդեն լինել հուզումների համար առկա ձգտումներ և հավանական է, որ նրանց ընտանիքներում առկա են տագնապը և դեպրեսիան: Որոշ հոգեբաններ համարում են, որ քսաներորդ դարի վերջում, միզոֆոբիայի նկատելի բարձր աճը կապված է այնպիսի լուրջ հիվանդության հետ, ինչպիսին է ՁԻԱՀ-ը:

Միզոֆոբիայի նոպայի ժամանակ հիվանդներն ունենում են շնչարգելություն, սրտխառնոց, սրտխփոց և իրավիճակի վրա հսկողությունը կորցնելու վախ: Երբեմն նույնիսկ մարդն իրեն սկսում է հիվանդ զգալ և դողում է: Միզոֆոբիկը սկսում է խուսափել այն իրավիճակներից, որտեղ նա կարող է ենթարկվել միկրոօրգանիզմների ազդեցությանը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 263 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Fyedks  
0
order atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg sale</a> lipitor 20mg usa

Անուն *:
Email *:
Կոդ *: