Շաբաթ, 04.05.2024, 01:23

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Միզոֆոբիան կարող է բերել հետևյալ անիմաստ կպչուն գործողությունների և վարքագծի՝

չափից ավելի հաճախ լվացվել, օրինակ՝ ձեռքերի կրկնակի լվանալը (ի դեպ. այս գործողությունը մարդուն դարձնում է ավելի ընկալունակ վարակների նկատմամբ):

Այնպիսի ոչ մաքուր համարվող տեղերից և գործողություններից խուսափում, ինչպիսին են՝ հասարակական զուգարանները և լողարանները:

Ընդհանուրից անձնական իրերի առանձնացում, ներառյալ սպասքը և անձնական ուտելիքները:

Մարդկանց խմբի կամ կենդանիների հետ կապված սոցիալական իրավիճակներից խուսափում:

Միզոֆոբիան սահմանափակում է մարդու շփումը և ազդում նրա կյանքի որակի վրա: Միզոֆոբիկը կարող է նույնիսկ հրաժարվել ձեռքսեղմումից կամ դռան բռնակներին ուղղակիորեն դիպչելուց: Որոշ հիվանդներ, որպեսզի խուսափեն լարող իրավիճակներից, գնում են ծայրահեղ միջոցների՝ իրենց լիարժեք կտրում են միջավայրից:

Միզոֆոբիան առաջին անգամ հայտնաբերվել է 1879 թվականին, Ուիլյամ Հեմմոնդի կողմից, երբ նա նկարագրում էր մի կպչուն վիճակի համախտանիշ, որը արտահայտվում էր դիտարկվողի մշտական ձեռքերի լվացումով: Նա այն տեսության հետնորդներից է, որ միզոֆոբիան՝ կպչունության խանգարում է: Այո, դա իսկապես այդպես է, իրականում շատ հեշտ է շփոթել միզոֆոբիան ձեռքերը հաճախ լվանալու կպչուն գործողությունների հետ, սակայն կարևոր է հիշել, որ միզոֆոբիայի և Օբսեսսիվ-կոնվուլսիվ խանգարումների ժամանակ, ձեռքերը լվանալու պատճառները տարբեր են: Միզոֆոբիկը, իր ձեռքերը լվանում է վարակվելու վախից, իսկ կպչունություն ունեցող հիվանդները դա անում են, որովհետև զգում են, որ դրանով կարգ ու կանոն են պահում իրենց կյանքում:

ԲՈՒԺՈՒՄ - Միզոֆոբիայի բուժման ամենակայուն և համեմատաբար էֆեկտիվ մեթոդները, դա այն մեթոդներն են, որը օգտագործում են օբսեսսիվ-կոնվուլսիվ խանգարումների և այլ տիպի ֆոբիաների բուժման ժամանակ: Դրանցից ամենաէֆեկտիվը, տվյալ դեպքում, հանդիսանում է կոգնիտիվ-վարքային թերապիան: Այս թերապիայի իմաստը կայանում է նրանում, որ մարդը սովորում է հաղթահարել իր վախը՝ թերապևտը հիվանդին տանում է կեղտի այնպիսի ինտենսիվ ազդեցությունների միջով, ինչպիսին են աղբին ձեռք տալը կամ հիվանդանոցում, հիվանդներին ձեռքով բարևելը: Բուժման այս ձևը բացահայտ արդյունավետ է և ճիշտ կազմակերպման դեպքում, դրական փոփոխությունը նկատվում է արդեն մի քանի ամսից:

Եվս մի արդյունավետ բուժման տարբերակ է հանդիսանում դեղորայքային բուժումը: Դեղորայքը լրացում է հանդիսանում կոգնիտիվ-վարքային թերապիայի համար և դարձնում է այս թերապիան ավելի հեշտ: Սակայն դեղորայքը ունենում է անցանկալի կողմնակի էֆեկտներ և դեղորայքային բուժումը հաստատուն չէ:

Որոշ հայտնի մարդիկ տառապել և տառապում են այս խանգարումով: Նրանցից են՝ Նիկոլա Տեսլան, Հովարդ Խյուզը, Ջոան Քրոուֆորդը, Դոնալդ Տրամփը, Քեմերոն Դիասը, Մայքլ Ջեքսոնը, Հոուի Մենդելը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 239 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ifindn  
0
atorvastatin 10mg cost <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg online cheap</a> buy lipitor 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: