Չորեքշաբթի, 01.05.2024, 08:51

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Երբ ֆոբիան չի բուժվում և խորանում է` որոշ դեպքերում, նույնիսկ շատ հաճախ անձի մոտ առաջ է գալիս այլ, ավելի գլոբալ, կյանքի համար առավել վտանգավոր մի խնդիր:

Ֆոբիայի բազմազան տեսակներից գլուխ հանելու առաջին փորձը ձեռնարկելիս կարելի է տարբերել երեք խումբ:

1. Վախ առաջ բերող այդ օբյեկտներից մի քանիսը նաև մեզ՝ նորմալ մարդկանց (ոչ նևրոտիկների) համար ինչ-որ չափով սարսափելի են և կապված են սպառնալիքի հետ, ահա թե ինչու այդ ֆոբիաները մեզ հասկանալի են թվում, թեև ըստ իրենց ուժի՝ չափազանցված են: Այսպես մարդկանց մեծամասնությունն օձ տեսնելիս զզվանք է զգում: Կարող եմ ասել, որ օձերի հանդեպ ֆոբիան համամարդկային երևույթ է և Չ. Դարվինը շատ տպավորիչ կերպով նկարագրել է, թե ինչպես ինքը չկարողացավ հաղթահարել իրեն մոտեցող օձի հանդեպ սարսափը, թեև նրանից պաշտպանված էր ապակու հաստ շերտով:

2. Այս խմբի մեջ մտնում են այն դեպքերը, որոնք դարձյալ կապ ունեն վտանգի հետ, որոնցում, սակայն, մենք սովորել ենք թերագնահատել այդ վտանգը և այն առաջին գիծ մղել: Դրանց թվում է իրադրական ֆոբիաների մեծ մասը: Մենք գիտենք, որ երկաթուղով ճանապարհորդելիս դժբախտ պատահարների մեջ ընկնելու հավանականությունն ավելի մեծ է, քան երբ տանն ենք մնում, գնացքները կարող են բախվել իրար: Մենք գիտենք նաև, որ նավը կարող է շրջվել, և նման դեպքերում մարդիկ խեղդվում են: Բայց մենք այդ վտանգների մասին չենք մտածում և առանց վախենալու ճանապրհորդում ենք և´ երկաթուղով, և´ նավով: Չի կարելի նաև ժխտել, որ եթե կամուրջը փլվում է այն պահին, երբ նրա վրայով որևէ մարդ է անցնում, ապա նա կարող է գետն ընկնել, բայց դա այնքան հազվադեպ է պատահում, որ որպես վտանգ, դրան ուշադրություն չի դարձվում: Մենակությունը նույնպես վտանգավոր կողմեր ունի, և մենք որոշ հանգամանքներում խուսափում ենք մենակ մնալուց: Բայց խոսք չի կարող լինել այն մասին, որ մենք ցանկացած հանգամանքներում նույնիսկ կարճատև մենակություն տանել չենք կարող: Նույնը վերաբերում է խիտ բազմությանը, փակ տարածություններին, ամպրոպին և այլն: Այն, ինչ մեզ զարմացնում է նևրոտիկների այդ ֆոբիաներում, ոչ թե դրանց բովանդակությունն է, այլ եռանդը: Եվ երբեմն մենք այն տպավորությունն ենք ստանում, որ նևրոտիկները բոլորովին էլ այն առարկաներից ու իրադրություններից չեն վախենում, որոնք որոշակի հանգամանքներում մեզ ևս կարող են սարսափ պատճառել, և որոնց մենք նույն անուններով ենք կոչում:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 272 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Hokfob  
0
purchase lipitor pills <a href="https://lipiws.top/">atorvastatin over the counter</a> purchase lipitor generic

Անուն *:
Email *:
Կոդ *: