Չորեքշաբթի, 01.05.2024, 07:23

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

3. Ֆոբիաների երրորդ խումբն արդեն բոլորովին անհասականալի են մեզ համար: Երբ որևէ ուժեղ ու հասուն տղամարդ սարսափից չի կարողանում իրեն լավ ծանոթ ու հարազատ քաղաքի որևէ փողոցով կամ հրապարակով անցնել, կամ երբ որևէ առողջ և լավ զարգացած կին անիմաստ սարսափով է բռնկվում, երբ կատուն դիպչում է իր շրջազգեստի եզրին, կամ երբ սենյակի միջով թռչկոտելով մի մկնիկ է անցնում, ապա մենք իսկապես կարող ենք կապ հաստատել վտանգի հետ` որ, այնուամենայնիվ, ֆոբիաներով տառապողներն ունեն: Կենդանիների հանդեպ ֆոբիաների առկայության դեպքում, որոնք նույնպես այս խմբի մեջ են գտնվում, խոսք անգամ չի կարող լինել համամարդկային հակակրանքի ուժեղացման մասին, կարծես հակառակը ցույց տալու համար կան բազմաթիվ մարդիկ, ովքեր առանց մոտ կանչելու ու շոյելու չեն կարող անցնել որևէ կատվի կողքից: Մուկը, որից այնքան վախենում են կանայք, միաժամանակ ծառայում է որպես առաջնակարգ քնքշալի անուն: Որոշ աղջիկներ, ովքեր հաճույքով են լսում, թե ինչպես են իրենց այդ անունով կոչում իրենց սիրեցյալները, սարսափից վեր են թռչում, երբ հանկարծ երևում է այդ փոքրիկ սիրունիկ կենդանին: Փողոցների կամ հրապարակների հանդեպ վախ զգացող տղամարդու մասին մենք կարող ենք միայն մեկ բացատրություն տալ, որ նա իրեն պահում է ինչպես փոքրիկ երեխա: Դաստիարակության միջոցով երեխային ուղղակի սովորեցնում են խույս տալ այդպիսի իրադրություններից, որոնք կարող են վտանգավոր լինել, և ագրոֆոբիայով տառապողներն իսկապես սարսափի հանդեպ իրենց պաշտպանված են զգում, և որևէ մեկը հրապարակով անցնելիս ուղեկցում է իրեն: Ամենաուժեղ ընդհանուր վախկոտությունը սովորաբար ֆոբիաների ձևով չի դրսևորվում: Այնպիսի մարդիկ, որոնց ողջ կյանքը սահմանափակվել է ագրոֆոբիայի պատճառով, կարող են լիովին ազատ լինել հոռետեսական սպասման սարսափից: Ֆոբիաներից մի քանիսը, օրինակ՝ հրապարակների կամ երկաթուղիների հանդեպ սարսափը, անկասկած ձեռք է բերվում միայն հասուն տարքիում, մինչդեռ մյուսները, օրինակ՝ մթության, ամպրոպի և կենդանիների հանդեպ ֆոբիան, թվում է գոյություն ունի ի սկզբանե: Առաջին տեսակի ֆոբիաները նման են ծանր հիվանդությունների:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 255 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Oqvmbl  
0
lipitor 40mg oral <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin 10mg</a> lipitor over the counter

Անուն *:
Email *:
Կոդ *: