Չորեքշաբթի, 01.05.2024, 02:07

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՖՈԲԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Գոյություն ունի ֆոբիաների բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով դրանք կարելի է բաժանել իրավիճակային և անձային ֆոբիաների: Իրավիճակային ֆոբիան առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում, օրինակ` բնական աղետ, շան հարձակում և այլն: Անձային ֆոբիաները պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա կասկածամտությամբ: Իրավիճակային և անձային ֆոբիաները խառնվում և դրսևորուվում են իրար հետ:

Ֆոբիան նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր ֆոբիաները պայմանվորված են կոնկրետ իրադրությամբ, իսկ երևակայականն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:

Չնայած որ ֆոբիան ինտենսիվ դրսևորովող հույզ է, պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարիքային և պաթոլոգիկ մակարդակները: Սովորաբար ֆոբիան կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձի խորքային արժեքների, էականորեն չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել ֆոբիայի օբյեկտի հետ հանդիպումից: Բայց պաթոլոգիկ ֆոբիան վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբ բացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:

Մեկ այլ դասակարգման համաձայն ֆոբիաները լինում են իրական ու նևրոտիկ: Իրական ֆոբիան հասկանալի է յուրաքնչյուրին, քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ ֆոբիաները կարող են դրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:

Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի.

I. Ահ կամ ազատ ֆոբիա, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ: Նման վիճակը հոգեվերլուծողներն անվանում են «սպասման ֆոբիա»: Մարդիկ, որոնք ենթարկվում են դրան, միշտ ամենահնարավոր իրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին: Բնավ այս գիծը հիվանդագին անվանել չի կարելի, քանի որ իրականում դա վատատեսություն է: «Սպասման ֆոբիա» առավել մեծ աստիճանը կարող է փոխվել նյարդային հիվանդության, ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «ֆոբիայի նևրոզ»:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 242 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Urvruz  
0
order lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 10mg oral</a> buy lipitor 20mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: