Չորեքշաբթի, 01.05.2024, 05:55

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

II. Այս ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանց տեսակները շատ են, որոնք ամբողջութամբ կներկայացվեն ներքևում: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են նոզոֆոբիան՝ ախտորոշման վախը, կանցերոֆոբիան՝ քաղցկեղով հիվանդանալու վախը, կարդիոֆոբիան՝ վախը սրտի ինֆարկտի նկատմամբ, կլաուստրաֆոբիան` վախը փակ տարածության և այլն:

III. Այս ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ամենազարմանալի, քանի որ այստեղ լիովին բացակայում է կապն ահ ու տագնապ առաջացնող վտանգի մեջ: Այս ֆոբիան առաջանում է հիստերիայի ժամանակ` ուղեկցելով հիստերիայի սինդրոմները կամ գրգռվածության ցանկացած պայմաններում, երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների: Առաջին հայացքից մարդուն միայն բացասական հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բան բնությունում, ֆոբիայի հույզը, ի սկզբանե, էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար: Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում: Բացի այդ ֆոբիան օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը, ինչը մեկնաբանված է ամերիկացի գիտնական Միլլերի 1951 թ. Մկների վրա կատարած հետազոտություններում: Սակայն ոչ միշտ են վախեցնող իրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են, երբ վախեցնող իրավիճակն անցնում է, և անգիտակցական ու հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ, ժամանակավոր մոռացումը:

Ֆոբիայի հաջորդ կարևոր նշանակությունն այն է, որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայի պակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է ֆոբիան:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 268 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Dmfzqs  
0
buy atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg</a> order atorvastatin 10mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: