Չորեքշաբթի, 01.05.2024, 14:46

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Կյանքի առաջին տարին-Իրական կյանքում երեխան հաճախ հանդիսանում է շատ դժվարությունների ու վտանգների, և կյանքի փորձի բացակայության պայմաններում,առաջին հայացքից, նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում: Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է: Ծնվելով, երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկական տպավորությունները, մարդը զգում և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:

Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն` այն ամենը, ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունն առավել ցայտուն է դառնում 7-րդ ամսում, իսկ օտար դեմքերից ու նրանց հանդեպ վախն ու անհանգստությունը՝ 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն, մոր բացակայությունը, առաջին տրավմատիկ փորձն է, որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:

Այսպիսով 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են: Սկսած 14-րդ ամսից նկատվում է անհանգստության պակասում մոր բացակայության դեպքում: Սա նոր փորձի կուտակման, մտածողության` որպես ինտելեկտուալ-խոսքային գործունեության զարգացման փուլն է: Ընդորում պահպանվում է բարձր զգայունակությունը հարազատների հուզական վիճակի նկատմամբ: Առաջին տարվա վերջում մոր հուզական կերպարն, արդեն, այդքան ամբողջականություն չի պարունակում, ինչպես ավելի վաղ շրջանում: Այստեղ մայրն արդեն ստիպված է որոշ բաներ արգելել երեխային, ինչը հակասում է երեխայի մոտ ստեղծված հուզական կերպարին և նրա հույզերի ու ցանկությունների անմիջական արտահայտմանը: Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնության հնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում է ինքնավստահություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել «դժվարությունների դեմ»:

Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Եթե նա խաղում է երեխայի հետ, խրախուսելով երեխայի քայլերը, այլ ոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով, ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելի է ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումների չհամապատասխանելուց և պատժվելուց:

Այս տարիքին բնորոշ են վախն օտար մարդկանցից, որոշ անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:

Այսպիսով մարդու կյանքի առաջին տարին նրա կյանքի համար ամենասկիզբն է՝ հետագա ողջ հուզական զարգացման ընթացքում՝ կարևոր էտապ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 274 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Fneobv  
0
order atorvastatin pill <a href="https://lipiws.top/">lipitor 20mg cost</a> atorvastatin online order

Անուն *:
Email *:
Կոդ *: