Չորեքշաբթի, 01.05.2024, 14:00

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

1-3 տարեկան: Այս տարիքում ինտենսիվ զարգանում են գիտակցությունն ու խոսքը, կոորդինացվում են շարժումները, կատարելագործվում են վարքի հետազոտական ձևերը, առաջանում է հաստատակամություն դժվարություններ հաղթահարելու ժամանակ: Երկու տարեկանում տեղի է ունենում սեփական «ես»-ի գիտակցումը, սեռերի միջև տարբերությունների հասկացումը: Նման որակների առաջացումը հնարավոր է միայն բարեկեցիկ ընտանիքներում, կոնֆլիկտների ու հուզական լարվածության բացակայության պայմաններում: Հակառակ դեպքում երեխայի մոտ մեծանում է տագնապը, լարվածությունը, ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնի խանգարման, կենսախնդության իջեցման մեջ: Այս շրջանում առաջանում են նոր վախեր: Մղձավանջային երազների գլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը: Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուց հետո, հատկապես այն երեխաների մոտ, որոնք վախենում են հորից: Գայլը ասոցացվում է ֆիզիկական ցավի հետ, որն առաջանում է ենթադրվող սուր ատամներով կծելու ժամանակ: Սա շատ իրական է, եթե հաշվի առնենք այս տարիքին բնորոշ վախը սրսկումների և ցավի նկատմամբ: Չորս տարեկանի մոտ երազներում կարող է հայտնվել նաև հեքիաթային ու մուլտերի այլ հերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատ հարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում: Ահա թե ինչու երկու և երեք տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելու համար: Նման խնդրանքները չպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ վերոհիշյալները, ապրելով երեխայի ենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչ-որ տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոն պայմանավոր-ված են մեծահասակների հետ փոխհարաբերություններով:

Այս տարիքին բնորոշ են հատկապես մոր հետ բաժանվելու վախը և գիշերային վախերը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 267 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Gqxzie  
0
atorvastatin 20mg pills <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg for sale</a> atorvastatin 10mg cost

Անուն *:
Email *:
Կոդ *: