Չորեքշաբթի, 01.05.2024, 14:16

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

3-5 տարեկան: Սա «ես»-ի հուզական ամբողջականացման շրջանն է: Զգացմունքներն արդեն նշվում են բառերով, արտահայտված է ձգտումը հասկանալուն, վստահությանը, այլ մարդկանց հետ մոտիկությանը: Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին, հետո իրեն ու հասակակիցներին: Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ, այդ թվում նաև մեղքի զգացողությունը և էմպաթիան: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, ֆանտազիան է զարգանում, դրա հետ մեկտեղ նաև երևակայական վախերի հավանականությունը:

Բնորոշ են միայնության, մթի ու փակ տարածության, ծնողների կամ առհասարակ մեծահասակների բղավելու վախերը: Երեխան վախենում է միայնակ քնելուց, անընդհատ կանչում է մորը, խնդրում է լույսը վառ թողնել, իսկ դուռը` կիսաբաց: Անհանգստությունը կարող է նաև ավելանալ մղձավանջային երազների սպասելուց: Ծնողները պետք է պրոբլեմ չսարքեն նման տարիքային վախերից, ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխաներին, նուրբ խոսեն նրանց հետ և հատկապես զբաղվեն երեխաների հետ ցերեկը, որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ երևույթներ:

Երեխան կարող է վախենալ փակ տարածությունից, հատկապես, եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ: Նման «դաստիրակչական միջոցառում-ները» բազմաթիվ շեղումների հիմք կարող են դառնալ` կակազություն, նյարդային լարվածություն և այլն:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 259 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Fqxalf  
0
cost atorvastatin <a href="https://lipiws.top/">order atorvastatin for sale</a> oral lipitor 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: