Չորեքշաբթի, 01.05.2024, 06:33

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

5-7 տարեկան: Այս շրջանի կարևոր գծերից մեկը հանդիսանում է աբստրակտ մտածողության զարգացումը, ընդհանրությունների, դասակարգումների կարողությունը, ինչպես նաև ժամանակի ու տարածության կատեգորիաների գիտակցումը: Այս տարիքում առաջատար է հանդիսանում մահվան վախը: Նրա առաջացումը նշանակում է ժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների անդառնալիության գիտակցում: Այսպես, թե այնպես, կարող է արտահայտվել այն դեպքում, երբ ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծ ինքնուրույնություն, քան ինքն ունակ է: Մահվան վախը բարոյականէթիկական կատեգորիա է, որ նշում է զգացմունքների հասունության, խորության մասին, ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորեն զգայուն և տպավորվող երեխաների մոտ, որոնք ունակ են աբստրակտ մտածելու: Ըստ հետազոտությունների, մահվան վախը սերտ կապված է հարձակմանմթի, երազային հերոսների, հիվանդությունների, ծնողների մահվան, մղձավանջային երազների, կենդանիների, աղետների, կրակի, հրդեհի ու պատերազմների վախերի հետ: Վերջին 6 վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Այս տարիքին բնորոշ է նաև ուշանալու վախը, որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության սինդրոմ, այսինքն նյարդային տագնապ, երբ անցյալը վախեցնում է, ապագան տագնապ է ներշնչում, իսկ ներկան՝ անհանգստացնում: Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը: Սովորաբար մեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է, որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 252 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Kspyjv  
0
lipitor 80mg sale <a href="https://lipiws.top/">lipitor online buy</a> atorvastatin 80mg drug

Անուն *:
Email *:
Կոդ *: