Չորեքշաբթի, 01.05.2024, 16:05

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

7-11 տարեկան: Այս տարիքի երեխաներին բնորոշ է եսակենտրոնության պակասումը և անձի սոցիոկենտրոնության մեծացումը: Դպրոցականի սոցիալական դիրքը նրա վրա մեծ պատասխանատվության, պարտքի, պարտականության զգացողություն է դնում, ինչն ազդում է անձի բարոյական կողմերի զարգացմանը: Սա արտահայտվում է ծնողների մահվան վախի սրացման մեջ: Եթե մինչ դպրոցական հասակում գերակշռում են ինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը, ապա այս ժամանակ առաջանում են սոցիալական վախեր, որոնցից գերակշռում է վախը չլինել այն, ում մասին այդքան խոսում են ու հարգում, գնահատում են և հասկանում: Այլ կերպ ասած` դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանող վախն է:

Այս տարիքի կենտրոնական երևույթը խիղճն է, որը սերտ կապված է մեղքի զգացողության հետ: Նախորդ փուլերում դիտարկված չհասցնելու, ուշանալու վախերը արտահայտում են մեղքի զգացողությամբ, երբ երեխան քննադատվում է մեծերի կողմից:

«Դպրոցական ֆոբիա» - Սա հանդիպում է դպրոցականների մոտ` վախ դպրոց հաճախելուց: Շատ հաճախ խոսքը ոչ այդքան դպրոց մտնելու, վախի մասին է, որքան ծնողներից բաժանվելու, տանից գնալու վախի մասին,  որոնց հետ երեխան սերտորեն կապված է: Սովորաբար դպրոց հաճախելու վախ չեն ունենում ինքնավստահ, սիրված, ակտիվ և հետաքրքասեր երեխաները, որոնք ձգտում են ինքնուրույն լուծել ուսման դժվարությունները և հասակակիցների հետ փոխհարաբերությունները: Հաճախ այս ֆոբիան ավելի սրում են ծնողները, երբ փորձում են ստուգել երեխայի գրած ու կարդացած ցանկացած տառ, իսկ սխալի դեպքում երեխան սկսում է վախենալ մոր բացասական վերաբերմունքից, ինչը տեղափոխվում է ուսուցչի նկատմամբ վախի և արգելակում է երեխայի կամքը ամենապատասխանատու պահերին:

Հաճախ դպրոցական ֆոբիան պայմանավորված է լինում hասակակիցների հետ կոնֆլիկտներով նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևորման ժամանակ: Սա ավելի նկատելի է հաճախակի հիվանդացող ու թուլակազմ տղաների մոտ, հատկապես նոր դպրոց տեղափոխվելու ժամանակ, երբ արդեն առկա է ուժերի ներդասարանային բաշխում:

Դպրոցական վախերի կողքին այս տարիքին բնորոշ է նաև աղետների վախը` փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ: Այն պատահական չէ, քանի որ արտացոլում է այս տարիքին բնորոշ մտածողության տիպը` հակվածություն մտածելու իրադրարձությունների «ճակատագրական» հոսքի, խորհրդավոր երևույթների, սնոտիապաշտությունների մասին:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 292 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xexsiy  
0
buy atorvastatin 40mg sale <a href="https://lipiws.top/">buy generic lipitor</a> buy atorvastatin 80mg pills

Անուն *:
Email *:
Կոդ *: