Չորեքշաբթի, 01.05.2024, 10:37

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Բոլոր պատանեկան ֆոբիաների պատճառն առաջին հերթին հանդիսանում են հենց փոփոխությունները սեռական ոլորտում հասունացման շրջանում: Առանձնացվում են այնպիսի վախեր` ինչպիսիք են օրագրեր կարդալու վախը, ծխելու, ալկոհոլ օգտագործելու մասին ծնողների իմանալու վախը, մաստուրբացիայով զբաղվելու վախը և այլն:

Վախ ապրում են բոլոր մարդիկ, այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է: Ինտեսիվ վախն կարող է նույնիսկ հասցնել մահվան: Առաջներում պրիմիտիվ ազգերի մոտ հանդիպում էին մահվան դեպքեր կապված թաբուի խախտման հետ: Սուր կատատոնիկ շիզոֆրենիան կարող է ավարտվել մահով, որի պատճառներից մեկը հավանաբար վախն է:

Կենդանին կարող է վախենալ միայն կոնկրետ վտանգերից, իսկ մարդն իր երևակայության պատճառով վախենում է նաև երևակայական դժվարություններից, որոնք ինքն է ստեղծում: Նրա բավական լավ զարգացած ուղեղը ծնում է սատանաներ, հրեշներ, որոնք թունավորում են նրա գոյությունը: Ստեղծել նոր վախ հեշտ է, իսկ սպանել այն շատ դժվար` դրա աննյութական լինելու հետևանքով: Սա բավական ակնհայտ է հավատքներում և հետամնաց ազգերի պատկերացումներում:

Ֆոբիան հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա, կրում է պաշտպանական բնույթ և ուղեկցվում է նյարդային գործունեության, ֆիզիոլոգիական փոփոխություններով, ինչն ազդում է շնչառության և պուլսի, զարկերակային ճնշման ու ստամոքսահյութի արտազատման վրա: Վտանգի հասկացումը, դրա գիտակցումը ձևավորվում է կյանքի փորձի և միջանձնային հարաբերությունների արդյունքում, երբ որոշ անտարբեր գրգիռներ աստիճանաբար ձեռք են բերում վտանգի բնույթ: Նման դեպքում, խոսում են տրավմատիկ փորձի դրսևորման մասին` ֆոբիա, ցավ, հիվանդություն, կոնֆլիկտներ, անհաջողություններ և այլն:

Ամեն մարդ ունի ֆոբիայի անհատականացված տեսակներ, որը վերաբերում է նրա անհատական կենսակերպին, արտահայտում է մարդու անհատական որակները և այնտեղ ունի բոլոր հասարակական կառույցներում: Ֆոբիան մեր գիտակցության մեջ առաջանում է շատ վաղ` որպես զարգացման անհրաժեշտ պայման և աստիճանաբար կորցնելով հին ձևերը` ստանում է նոր բովանդակություն:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 258 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Npcyeg  
0
buy cheap generic lipitor <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg generic</a> lipitor 10mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: