Չորեքշաբթի, 01.05.2024, 03:54

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Նույնքան հաճախ, ինչքան ֆոբիան, հանդիպում է նաև տագնապ արտահայտությունը, որը վտանգի կանխազգումն է, անհանգստության վիճակը: Ավելի հաճախ տագնապն արտահայտվում է ինչ-որ իրադարձության սպասելիս, որը դժվար է կանխագուշակել և կարող է բերել տհաճ հետևանքների: Եթե ֆոբիան գիտակցության մեջ մարդու կյանքի ու բարեկեցությանը սպառնացող կոնկրետ վտանգի աֆեկտիվ արտացոլումն է, ապա տագնապը սպասվող սպառնալիքի սրված զգայությունն է: Ի տարբերություն ֆոբիայի, տագնապը կարող է արտահայտվել ուրախության զգացումի ձևով, որպես հաճելի սպասում: Անհանգստության զգացումը, կախված երեխայի անձի հոգեկան կառուցվածքից, կենսափորձից, ծնողների ու հասակակիցների հետ հարաբերություններից, կարող է ձեռք բերել ինչպես տագնապի, այնպես էլ ֆոբիայի բնույթ: Այն մարդը, որը գտնվում է անորոշ իրավիճակներում, զգում է տագնապ, իսկ այն մարդը, որը վախենում է որոշակի օբյեկտներից կամ մտքերից` ապրում է վախ: Իր հերթին վախը կարելի է դիտել որպես տագնապի դրսևորում կոնկրետ, օբյեկտիվացված ձևով, եթե տագնապը ձեռք է բերում երկարատև ընթացք: Անհանգստության վիճակներում (տագնապ, երկյուղ և ահ), այն թաքնված է հոգեկանի տարբեր մութ անկյուններում` սպասելով դրսևորման հարմար պահի: Այն անհանգստությունը, երբ գերակշռում է ահը, բնորոշ են դանդաղելը, «միևնույն տեղում դոփելը», խոսքի անարտահայտիչ լինելը, մտածողության իներտությունը, սրտին զգացող ծանրությունը: Ի տարբերություն դեպրեսիայի, չկա կարոտ, մահվան մտքեր, պահպանվում է բավարար ակտիվություն կենսագործունեության այն ոլորտներում, որոնց դեռ չի դիպչել ֆոբիան: Իսկ այն անհանգստությունը, երբ գերակշռում է տագնապը, նկատվում են շարժողական գրգռվածություն, անչափ մեծ հետաքրքրասիրություն և ձգտում զբաղվելու ցանկացած նույնիսկ անօգուտ գործունեությամբ: Բնորոշ է սպասումի անտանելիությունը, որը դրսևորվում է շտապողականությամբ և անհամբերությամբ: Խոսքի տեմպը արագացված է, որը երբեմն կարող է դրսևորվել չղեկավարվող բառերի հոսքով: Հետևաբար տագնապալիությունը հիշեցնում է որքշակի խոլերիկ, իսկ վախկոտությունը` ֆլեգմատիկ խառնվածքի դրսևորում:

Ֆոբիաների տակ հասկացվում է ֆոբիաների տեսակ, որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով: Դրանք կպչուն, ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն ունեցող ֆոբիայի ապրումներ են, որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում: Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն, կծկումներ կոկորդում, արագացված շնչառություն, էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված ֆոբիայից: Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ: Եթե ֆոբիան առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո, ապա ֆոբիայի դեպքում մարդը, որպես կանոն հասկանում է, որ իր ռեակցիան ոչնչով պայմանավորված չէ և նույնիսկ անիմաստ է, ընդորում չի դադարում վախենալ: Բոլոր հիմնված ֆոբիաներն ակտիվ են. մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար: Ֆոբիան պասիվ զգացողություն է. Նման ֆոբիայի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 272 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Hwtggo  
0
buy lipitor generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg drug</a> lipitor 10mg tablet

Անուն *:
Email *:
Կոդ *: