Չորեքշաբթի, 01.05.2024, 06:06

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՄԱՆԿԱԿԱՆ ՖՈԲԻԱՆԵՐ

 

Մանկական վախերը ծնողների համար երբեմն լուրջ անհանգստանալու պատճառ են դառնում: Կյանքի տարբեր փուլերում դրանք տարբեր բնույթ ունեն և կապված են երեխայի տարիքային յուրահատկությունների հետ: Կյանքի սկզբնական փուլում ֆոբիաները ժամանակավոր երևույթ են: Բայց դրանցից ոմանք կարող են արմատանալ երեխայի հիշողության մեջ և կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ ցայտունորեն դրսևորվել: Վախի որոշ տեսակներ բնավորության գիծ են դառնում, ինչպես օրինակ վատատեսությունը և կասկածամտությունը:


0-1.5 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ` ՈՐՏԵ՞Ղ Է ՄԱՅՐԻԿԸ


Երեխայի մոտ տարբեր անհանգստությունների առաջացումը նրա զարգացման կարևոր մասն է կազմում: Երեխան մեծանում է` ճանաչելով կյանքն ու շրջապատող աշխարհը: Շատ առարկաներ` մեծ, արտառոց, կարող են սկզբնական շրջանում նրան վախեցնել, նա կարող է վախենալ անգամ բարձր ձայներից: Եթե երեխան սովոր է լռության, ապա նա կարող է վախից լաց լինել, երբ հանկարծ հայտնվի աղմկոտ միջավայրում: Իսկ եթե նա սովոր է տեսնել շատ մարդկանց, ապա նոր և անծանոթ դեմքերը նրան դժվար, թե վախեցնեն կամ զարմացնեն:

 

Մինչև 1.5 տարեկան երեխաների մոտ մեծ է մայրիկի անհրաժեշտությունը: Նա պահանջում է, որ մայրիկը մշտապես իր կողքին լինի, սկսում է տարբերել §յուրայիններին օտարներից¦: Սա երեխայի էմոցիոնալ զարգացման կարևոր փուլերից մեկն է: Եվ այն, ըստ էության, ինքնապահպանման յուօրինակ դրսևորում է:

Երեխայի զարգացման այս փուլում կարիք չկա անհանգստանալու նրա չափազանց վախկոտության համար: Պարզապես անհրաժեշտ է սթրեսային իրավիճակները հասցնել նվազագույնի: Օրինակ, եթե երեխային ինչ-որ մեկը դուր չի եկել, ապա կարիք չկա, որ քաղաքավարությունից ստիպել փոքրիկին շփվել այդ մարդու հետ: Իսկ եթե շփումն. Այնուամենայնիվ, անխուսափելի է, ինչպես օրինակ, եթե դուք գտնվում եք մանկաբույժի մոտ, և երեխան վախենալով լաց է լինում, հնարավորության սահմաններում գրկեք նրան, որպեսզի նա զգա անվտանգություն և խնդրեք բժշկին հետազոտությունը հնարավորինս արագ անցկացնել:

Երեխան վախենում է բաժանվել մայրիկից, բայց եթե ամեն դեպքում դուք ստիպված եք նրան մենակ թողնել, ապա թողեք այն մարդու մոտ, ում փոքրիկը սովոր է և սիրում է: Այդպես նրան հեշտ կլինի համակերպվել ձեր բացակայության հետ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 218 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xdvijm  
0
generic lipitor 10mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg uk</a> lipitor 10mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: