Չորեքշաբթի, 01.05.2024, 07:42

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԵՐԵԽԱՆ ՄԵԾԱՆՈՒՄ Է: ԿԱԽԱՐԴԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ


            1.5-6 տարեկան հասակում երեխան սկսում է ծանոթանալ կյանքի վտանգների հետ:

Նա արդեն շատ բան նկատում և գիտակցում է: Նրան կարող է վախեցնել մթությունը: 3 տարեկանում նա հնարավոր է վախենա կենդանիներից (հատկապես, եթե տանը չկան տնային կենդանիներ), իսկ 4 տարեկանում հնարավոր է վախ առաջանա բարձրության և ջրի նկատմամբ:

Այս տարիքում ձեր փոքրիկն արդեն բավականին շատ հեքիաթներ է լսել և մուլտֆիլմեր է դիտել: Իր գիտակցության մեջ նա արդեն կարողացել է որոշել, թե ո±ր հերոսն է բարի և որի±ց կարելի է վախենալ: Հնարավոր է, որ նա վախենա Ջադու պառավից և գայլից: Նա անգամ կարող է թաքնվել, երբ իր ընկալմամբ սարսափելի դրվագ տեսնի մուլտֆիլմի ժամանակ: Այս փուլում շատ կարևոր է հասկանալ երեխայի հոգեբանության նրբությունները, չէ որ հենց այս փուլում է ձեր փոքրիկն ամենից հաճախ վախենում մենակ քնել: Այս ամենի դեմ պայքարելու լավագույն տարբերակը, քնից առաջ, հատուկ փոքրիկ արարողության կազմակերպումն է: Օրինակ` գրկել թեթևակի օրորել, ապա համբուրել և պառկեցնել քնելու` կողքին դնելով նրա սիրելի խաղալիքը: Հենց այս շրջանում է, որ նա չի ցանկանում քնել իր մահճակալի մեջ կամ էլ գիշերն արթնանալով մտնում է ծնողների անկողինը: Պատահական չէ, որ դարեր ի վեր մայրիկներն օրորոցային են երգել իրենց փոքրիկների համար` երեխային քնից առաջ լավ մտքեր ներշնչելով: Այսպիսի արարողություններն օգնում են բացառել անորոշությունը, հանել լարվածությունը և հաղթահարել գիշերային ֆոբիաները:

Ոչ մի պարագայում չի կարելի փոքրիկին կախարդով կամ էլ գայլերով վախեցնել, որոնք կգան և կտանեն փոքրիկին, եթե նա իրեն լավ չպահի: Եթե երեխան ձեզ պատմում է իր ֆոբիաների մասին, անպայման ուշադիր լսեք նրան մինչև վերջ, մի ընդհատեք նրան. այդպես հեշտ կլինի հասկանալ նրա վախի աղբյուրը. պատճառը միշտ չէ որ մակերեսային է լինում: Հնարավորության սահմաններում լսեք փոքրիկին` նրա աչքերի մեջ նայելով, կողքը նստելով, որպեսզի ձեր աչքերը նրա աչքերի հետ նույն մակարդակի վրա լինեն:

Անհնար է փոքրիկին հետ վարժեցնել վախի երևույթիցս, եթե շարունակեք պնդել, թե վախենալը հիմարություն է: Սրանով դուք կհանգեք նրան, որ երեխան կսկսի թաքցնել իր վախի զգացումը: Երբ երեխան հասկանում է, որ դուք իրեն լսեցիք և հասկացաք, ինչպես նաև սիրում եք իրեն, նա հանգիստ կլինի: Այսպես նա ավելի արագ ու համեմատաբար անցավ կապրի իր հոգեբանական զարգացման այդ բարդ փուլը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 259 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Oahotw  
0
buy cheap generic lipitor <a href="https://lipiws.top/">where to buy lipitor without a prescription</a> lipitor where to buy

Անուն *:
Email *:
Կոդ *: