Չորեքշաբթի, 01.05.2024, 14:08

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՖՈԲԻԱՆԵՐԸ

 

Դեռահասության շրջանում երեխայի մոտ առաջանում է հասարակությունից մերժված լինելու ֆոբիան:

Նա սկսում է վախենալ տգեղ լինել (հատկապես եթե նրա դեմքին սկսել են կորյակներ առաջանալ) կամ ոչ նորաձև թվալ: Հասակակիցների շրջանում նրա համար արդեն հեղինակություններ են առաջանում, և նա սկսում է անհանգստանալ, որ հանկարծ չի ընդունվի այդ հեղինակությունների կողմից: Այս փուլում երեխան շատ կախված է հասարակական կարծիքից: Մի բարկացեք նրա վրա և քարոզներ մի կարդացեք, եթե նա չափից շատ է կանգնում հայելու առաջ կամ էլ չափից շատ օծանելիք է օգտագործել: Մի խանգարեք երեխային գտնել ինքն իրեն` սեփական §Ես¦-ը: Ընկալեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա:

 

Նրան կարող եք օգնել` մատնանշելով նրա արտաքինի և բնավորության գեղեցիկ կողմերը: Այս տարիքում շատ նորաձև են մարզական խմբակները. վերջիններս օգնում են հաղթահարել բարդույթները և ամրացնում են բնավորությունը: Երեխան կսկսի ձեզ ավելի վստահել և հետևել ձեր խորհուրդներին, եթե նրա հետ նորաձևության ամսագրերը ուսումնասիրելու և §Նրա ժամանակին¦ համընթաց քայլելու համար ժամանակ գտնեք: Առաջարկեք միասին գնումների գնալ և իմիջիայլոց ասեք, թե նրան որ ոճն է ավելի բնորոշ: Բայց եթե երեխան հրաժարվի, ապա նրան ստիպելու կարիք չկա: Ժամանակի ընթացքում նա կընդունի ձեր օգնությունը:

 

Եթե ձեր երեխան խնդիրներ ունի հասակակիցների հետ շփման հարցում, ապա ընտրեք հարմար առիթ` նրա հետ ի սրտե ձեր երիտասարդությունից խոսելու համար, այն մասին, թե ինչպես է ձեզ ժամանակին հաջողվել հաղթահարել դժվարությունները: Դուք պետք է երեխայի հետ ընդհանուր լեզու գտնեք` չնվաստացնելով նրա արժանիքները, հարգեք նրա կարծիքը և ձերը նրա վզին մի փաթաթեք: Չէ± որ ձեր գլխավոր խնդիրը նրա մեջ անհատի ձևավորումն է:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 253 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xuitci  
0
atorvastatin medication <a href="https://lipiws.top/">order atorvastatin for sale</a> purchase lipitor online

Անուն *:
Email *:
Կոդ *: