Չորեքշաբթի, 01.05.2024, 14:57

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՉՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ՖՈԲԻԱՆԵՐ

 

Ֆոբիան բնազդային ծագման հուզական երևույթ է, հատուկ է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, որի հիմքում ընկած է ինքնապաշտպանական բնազդը: Վախը նորմալ երևույթ է, իսկ դրա բացակայությունը` պաթոլոգիա։ Եթե, ասենք, եղնիկը վախ չունենար վագրի հանդեպ, եղնիկի տեսակը կոչնչանար։ Նորածին երեխան, որը դեռևս պահպանում է կենդանական բնազդները, նույնպես ունի վախի զգացում և կարող է վախենալ աղմուկից, օտար մարդու տեսքից, ձայնից, հոտից և լաց լինել կամ թաքնվել:

Մինչդեռ ֆոբիան հիվանդագին, ոչնչով չպատճառաբանված կպչուն վիճակ է, հաճախ նաև գիտակցված, այսինքն մարդը հասկանում է, որ անտեղի է վախենում, բայց չի կարողանում հաղթահարել այն և ազատվել իրեն տանջող մտքերից: Հիվանդը բժշկին ասում է` §Գիտեմ, որ 13 թիվն ինձ ոչ մի վնաս չի տա, բայց վախենում եմ այդ թվից, 13 համարի երթուղային տաքսի չեմ նստում¦ և այլն:

Վախը կպչուն վիճակների, նևրոզի տարատեսակներից է: Տարբերում են կպչուն վիճակների մի մեծ խումբ նևրոզներ` կպչուն մտքեր, կպչուն հիշողություններ, կպչուն կասկածներ, կպչուն հաշիվ, կպչուն շարժումներ, կպչուն ֆոբիաներ և այլն:

Ֆոբիաները պետք է տարբերել զառանցական մտքերից, որոնք լինում են շիզոֆրենիայի և մյուս փսիխոզների ժամանակ: Զառանցական մտքերը չգիտակցված են, իսկ նևրոզով հիվանդները հասկանում են իրենց տառապալից վիճակը և հաճախ ինքնակամ դիմում բժշկի: Կպչուն ֆոբիաները հանդիպում են որոշակի տիպի մարդկանց մոտ: Ամեն մարդ չէ, որ հիվանդանում է կպչուն վիճակի նևրոզով, դրա համար պետք է որոշակի ժառանգական նախատրամադրվածություն: Այդպիսի մարդիկ զգայուն են, ներշնչվող, բծախնդիր իրենց գործերի մեջ, հիմնականում նրանք պարտաճանաչ աշխատողներ են, ընտանիքի լավ մայր կամ հայր: Այաս հտկանիշները, որքան էլ դրական են համարվում, միևնույնն է, պարարտ հող են նևրոզով հիվանդանալու համար: Զգայուն մարդը թույլ նյարդային համակարգ ունեցող մարդն է, որ հասարակ բանից կարող է նեղվել, հուզվել, տրամադրությունը գցել: Սառը, հավասարակշռված մարդիկ սովորաբար նևրոզով չեն տառապում:

Հոգեբանները ֆոբիաների առաջացումը կապում են մանկական տարիքում կրած ծանր հոգեբանական ապրումների, սխալ դաստիարակության, ընտանեկան անախորժությունների, հոգեկերտվածքի և հոգեբանական այլ երևույթների հետ: Սրանք, ինչ խոսք, նշանակություն ունեն, բայց այս բոլորի հիմքում, առաջին հերթին, ընկած է ժառանգական նախատրամադրվածությունը` գենետիկան: Չէ՞ որ նույն իրավիճակը տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել: Արտաքին վնասակար գործոնները (ծանր կենցաղային պայմաններ, կոնֆլիկտային իրավիճակ ընտանիքում, աշխատանքի վայրում և այլն) ազդելով ի ծնե թույլ նյարդային համակարգ ունեցող մարդկանց վրա, կարող են հանգեցնել կպչուն վիճակների` նևրոզի: Արտաքին գործոնները, կամ այլ կերպ ասած` սթրեսային գործոնները, լինում են երկու տեսակի.

 

  • թույլ, դանդաղ` տևականորեն ազդող
  • ուժեղ, կարճատև` միանվագ ազդող
Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 241 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Lynsgr  
0
order lipitor 40mg pills <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg for sale</a> lipitor 10mg usa

Անուն *:
Email *:
Կոդ *: