Չորեքշաբթի, 01.05.2024, 11:25

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Հոգեբուժական գրականության մեջ, ըստ Սթենլի Հոլլի (1914) նկարագրված էին 132-ից շատ ֆոբիաներ, որոնք տարինրի ընթացքում աճել և հասել են ավելի քան 500: Օրինակ, ֆոբիա այս կամ այն հիվանդության նկատմամբ (նոզոֆոբիա), որն իր հերթին ունի տարատեսակներ` ֆոբիա քաղցկեղով հիվանդանալուց (կանցերոֆոբիա), ֆոբիա սրտային հիվանդությամբ հիվանդանալուց (կարդիոֆոբիա), ֆոբիա վարակիչ հիվանդությամբ հիվանդանալուց (միզոֆոբիա) և այլն: Օրինակ, միզոֆոբիայով հիվանդներն օրը հարյուր անգամ օճառով լվացվում են, տանը պատրաստի ունենում են սոդայի ու մանգանի լուծույթներով լցված թասեր` դարձյալ ձեռքերը ախտահանելու համար: Հաճախակի լվացվելու հետևանքով նրանց ձեռքերին առաջանում են վերքեր ու խոցեր:

Կան մարդիկ, որ նույնիսկ ամռանը ձեռնոցով են ման գալիս` վարակվելուց խուսափելու համար: Կարող է լինել ֆոբիա փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա), ֆոբիա բարձրությունից (բարոֆոբիա), ամբոխից (հոմոֆոբիա), կենդանիներից (զոոֆոբիա), երկրաշարժից (սեյսմոֆոբիա), որը շատ տարածված էր 1988-ի եկրաշարժից հետո: Հետաղետյան ժամանակահատվածում մարդիկ միշտ գրպաններում պահում էին մոմ, լուցկի, դանակ և մի տուփ պահածոյացված որևէ ուտելիք, որ եթե հանկարծ երկրաշարժ լինի և իրենք փլատակների տակ հայտնվեն՝ որոշ ժամանակ կարողանան գոյատևել: Նոր ֆոբիաներից ի հայտ է եկել սպիդոֆոբիան, հնարավոր է, որ շուտով ի հայտ գա նաև «խոզի գրիպոֆոբիա»… Վերջերս Սյունիքի բնակիչների մոտ առաջացել է «ուրանոֆոբիա»: Մինչդեռ իրականում ուրանոֆոբիան կպչուն նևրոզի տարատեսակ է (երկնքի Ուրանոս աստծո անունից) և արտահայտվում է երկնքին նայելու հանդեպ ունեցած ֆոբիայով:

Նևրոզը երբեմն փոխում է իր տարատեսակները: Հիվանդը կարող է անընդհատ վախենալ, որ լվացք անելիս հագուստեղենի մեջ կարող են լինել սրիչ, ապակու կտորներ, ինչի պատճառով տվյալ անձը ժամերով թափահարում է լվանալիք հագուստները և վերջում հրաժարվում դրանք լվանալուց: Լվացքի մեքենա գնելով` այդ ֆոբիայով տառապող անձը կազատվի այդ տանջալի պարտականությունից: Բայց դրանից հետո էլ նրան կարող է թվալ, որ սուր առարկաներ կարող է հայտնաբերել հացի մեջ: Այդ պատճառով նա հացը մանրացնում է և փշուր-փշուր անելուց հետո նոր ուտում:

Թվում է, եթե տարբեր են կպչուն ֆոբիաների տեսակները, ուրեմն տարբեր են նաև դրանց առաջացման պատճառները: Օրինակ, պատահում է, որ կարդիոֆոբիայով հիվանդն ասում է` պապիկս իմ ձեռքերի մեջ ինֆարկտից մահացավ, արդյունքում առաջացան այս գանգատները: Կարդիոֆոբիան (և ոչ միայն) կարող է մի քանի օրից արտահայտվել կամ աստիճանաբար: Եվ իսկապես, հիվանդը գանգատներ է ունենում, որովհետև սրտի աշխատանքի հանդեպ ուշադրությունը սրվում է: Նման հիվանդներին երկար հետազոտելուց և որևէ սրտային հիվանդություն չհայտնաբերելուց հետո, բժիշկները, երբեմն էլ պարզապես շրջապատի մարդիկ, խորհուրդ են տալիս դիմել հոգեբույժի:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 264 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: