Չորեքշաբթի, 01.05.2024, 10:37

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ֆոբիաները երբեք չեն վերածվում այլ հոգեկան հիվանդությունների, ասենք շիզոֆրենիայի, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզի: Սակայն կան կպչուն ֆոբիաների տեսակներ, որոնք ծանրանալով, կարող են մարդուն դարձնել անաշխատունակ, հաշմանդամ: Օրինակ այս ֆոբիայով տառապողը կարող է զզվի ամեն ինչից, նույնիսկ ինքն իր մարմնից, որ ոչնչի ձեռք չտա, չլողանա, չսանրվի, ոչինչ չանի: Նա հասկանում է, որ տան իրերը կեղտոտ չեն, բայց չի կարողանում հաղթահարել այդ վիճակը: Հոգեբանական կոնսուլտացիաներից հետո աստիճանաբար սկսում է լվացվել, սանրվել, լվացք անել: Սովորաբար բուժումն արագ ու արդյունավետ է լինում, բայց պատահում են նաև դժվար բուժվող դեպքեր: Կամ անցնում է հիվանդագին վիճակը, առաջանում է լուսավոր շրջան, բայց քանի որ նա շարունակում է մնալ նույն մարդը, նույն զգայուն անձնավորությունը, չի բացառվում, որ մի այլ սթրեսից հետո կրկնվի հիվանդությունը, կամ առաջանա մի այլ տեսակի ֆոբիա:

Ֆոբիայից ազատվելու ամենավստահելի միջոցը մասնագետի մոտ թերապիաների միջոցով բուժվելն է:

Նևրոզով հիվանդ մարդու ուղեղում կատարվում են ժառանգականությամբ պայմանավորված բարդ կենսաքիմիական փոփոխություններ, առեղծվածային խաթարումներ, որոնք գիտությունը դեռևս չի բացահայտել: Հոգեմետ դեղերը (տրանկվիլիզատորները, հակադեպրեսանտները, նեյրոլեպտիկները, նոոտրոպները և այլն) կարգավորում են մարդու նյարդային համակարգը, վերացնում հոգեկան լարվածությունը, հանգստացնում հուզական գրգռվածությունը, փոխում մտածողությունը և այլն: Սակայն դրանք օգտագործվում են ամենածայրագույն դեպքում, երբ արդեն ահրաժեշտ է հոգեբույժի միջամտոթյունը:

Հոգեբանի առաջին խնդիրն է լսել հիվանդի գանգատները և տարբերակիչ ախտորոշում կատարել, այսինքն պարզել, թե տվյալ մարդն ինչ հիվանդությամբ է տառապում` նևրոզո՞վ, շիզոֆրենիայո՞վ, թե՞ այլ հիվանդությամբ: Հիվանդության տեսակը ճշտելուց հետո է միայն նշանակվում կոնսուլտացիա: Խոշոր հոգեբուժական կենտրոններում անպայման աշխատում են հատուկ մասնագիտական պատրաստություն ստացած կլինիկական հոգեբաններ: Նախ ախտրոշել նրա հիվանդության բնույթը` պարզել հոգեբուժակա±ն է, թե± հոգեբանական, հետո նոր ուղարկել համապատասխան մասնագետի մոտ:

Հիմնականում ֆոբիաներն առաջ են գալիս երիտասարդ տարիքում` 20-30 տարեկանում, երբ ձևավորվում է մարդու բնավորությունը։ Դա այն տարիքն է, երբ մարդը մեծապես շփվում է սոցիալական գործոնների հետ: Կրտսեր տարիքի դպրոցականների մոտ երբեմն հանդիպում է դպրոցական նևրոզ, երբ երեխան վախենում է դպրոց գնալուց, ուսուցչից, դաս սովորելուց:

 

Ֆոբիաները տարածված են ողջ աշխարհում: Քանի որ, ինչպես արդեն նշվեց, դրանք պայմանավորված են նաև սոցիալական գործոններով, իսկ XX-րդ դարավերջն ու XXI-րդ դարասկիզբը տեսել է երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, մի հասարակարգից անցում մյուսին, ճգնաժամ: Բնականաբար, կպչուն նևրոզով հիվանդների թիվը Հայաստանում շատացել է, իսկ դիմում են բժշկի, թե ոչ` դա այլ հարց է:

Այստեղ մեծ տեղ ունի հոգեբաններին չվստահելու, նրանցից վախենալու կամ նրանց հոգեբույժների հետ նույնացնելու խնդիրը:

Իսկ այս հարցում կարևոր է ճիշտ բացատրական աշխատանքներ տանելը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 269 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Yewcnj  
0
lipitor 80mg without prescription <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg pills</a> buy atorvastatin 40mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: