Չորեքշաբթի, 01.05.2024, 08:23

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՖՈԲԻԱՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ

 

Ընդհանրապես բոլոր ֆոբիաներն ունեն նոպայաձև բնույթ: Դրանք սկսվում են հանկարծակի և մարդը կորցնում է ինքնակառավարումը, առաջանում է խուճապ: Մարդիկ սկսում են խուսափել ֆոբիան հիշեցնող տեղերից: Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսևորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը: Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները` առաջացնելով գլխապտույտ և որոշ դպքերում էլ ուշագնացության վիճակ:

 

ՖՈԲԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

Հաճախ նրանք մանկուց են գալիս: Դեռևս լիովին պարզ չեն առաջացման պատճառները, սակայն ակնհայտ է, որ դրանք ուժեղ սթրեսի հետևանք են: Քանի որ դրանք հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախերի հետևանք է, այդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում, և մարդուն մնում է միայն սովորել պայքարել դրա ախտանշանների դեմ:

 

 

ՖՈԲԻԱՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Բոլոր ֆոբիաների դեպքում էլ համալիր բուժում է ենթադրվում` հոգեթերապևտի ու հոգեբանի միջամտությամբ: Հոգեթերապևտը դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ), հոգեբանն էլ կիրառում է մի շարք հոգեբանական մեթոդներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոտիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները:

Այցելուին հիպնոտիկ վիճակի բերելով` հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում է հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետևյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել որևէ ֆոբիայի նոպայի ժամանակ: Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը և չընկնի խուճապի մեջ:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄԸ

 

Համաշխարհային, սոցիալական, քաղաքական և առողջական ճգնաժամերը նշանակալից ազդեցություն են թողնում երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Երեխաների և պատանիների շրջանում դեպրեսիան լուրջ խանգարում է, և որքան էլ ցավալի է, վերելք է ապրում։ Երեխաների 2.5%-ը և պատանիների 8.3%-ը ցանկացած ժամանակ կարող են տառապել դեպրեսիայով, իսկ պատանիների միջին հաշվով 7%-ը կարող է նույնիսկ ինքնասպանություն գործել  ըստ Բիրհամերի (1996թ.) և ըստ Ուեսմնի (1999թ.)։

Երբ այցելուն ուզում է գնալ դեպի մանկություն` դա որոշակիորեն հնարավոր է ՆԼՊ-ի մեթոդով: Անհրաժեշտ է փակել աչքերը, ձեռքերը դնել ծնկներին, աջ ձեռքի հպումով պատկերացնել սեփական §Ես¦-ին այն տարիքում, որ տարիքը, որ անհրաժեշտ է, ապա ձախ ձեռքի հպումով պատկերվում է այսօրվա տարիքը: Երկու պատկերները տեսնելով  ձախ ձեռքի պատկերը տեղափոխել աջի հիշողության մեջ: Եվ մանկությունը կգա այցի:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 324 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qkjdvn  
0
atorvastatin sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg pill</a> lipitor 80mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: