Չորեքշաբթի, 01.05.2024, 09:35

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

100-140 միավոր - ֆլեյգմատիկ (ուժեղ, հավասարա-կշռված, իներտ): Այս անձին բնորոշ է ցածր սենզիտիվությունըª զգայունակությունը, թույլ հուզականությունը: Նրան դժվար է ծիծաղեցնել, երբ կոլեկտիվում բոլորը ծիծաղում են, նա մնում է անդրդվելի: Տհաճությունների դեպքում պահպանում է հանգստությունը: Դիմախաղն աղքատ է: Շարժումներն անարտահայտիչ են: Սակայն ակտիվ էª ցուցաբերում է բարձր ակտիվություն, որն էլ նկատելիորեն ազդում և գերակշռում է փոքր ռեակտիվության վրա, ինչպես նաև աչքի է ընկնում աշխատունակությամբ,համբերատարությամբ, զսպվածությամբ և ինքնատիրապետմամբ:

Շարժումները և խոսքը դանդաղ են: Հնարամիտ չէ: Դանդաղ է կենտրոնացնում ուշադրությունը: Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները: Այս անձն ինտրովերտ էª ուշ շփվող: Դժվարությամբ է մտերմություն հաստատում և դժվարությամբ է արձագանքում արտաքին տպավորություններին:

216 և բարձր միավոր - մելանխոլիկ (թույլ, ինքնամփոփ, չշփվող): Այս անձն ունի բարձր սենզիտիվությունª բարձր զգայունակություն: Փոքր իսկ առիթի դեպքում կարող է արտասվել: Չափից դուրս վիրավորվող է: Հիվանդագին զգայուն է: Օժտված է փոքր ռեակտիվությամբ: Դիմախաղը և շարժումներն աղքատ են, անարտահայտիչ: Ձայնը ցածր է, լաց է լինում կամաց: Հազվադեպ է լիաթոք ծիծաղում: Ցուցաբերում է ցածր ակտիվություն: Դասի ժամանակ շատ հազվադեպ է ձեռք բարձրացնում: Անվստահ է, երկչոտ, ամենափոքր դժվարությունն անգամ դարձնում է անգործունյա: Եռանդուն չէ շուտ է հուզվում, Աշխատունակությունը  ցածր է: Ուշադրությունը հեշտությամբ է շեղվում, անկայուն է: Նկատվում է հոգեկան դանդաղ տեմպ:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 237 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Oqtinz  
0
lipitor 80mg brand <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pill</a> order atorvastatin 40mg

Անուն *:
Email *:
Կոդ *: