Չորեքշաբթի, 01.05.2024, 13:29

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԲԱՆԱԼԻ

 

Միավորները գումարեք և արդյունքում կծանոթանաք ձեր խառնվածքին:

 

181-215 միավոր - սանգվինիկ (ուժեղ հավասարկշռված. շարժուն)-Բարձր ռեակտիվություն ունեցող անձ է: Չնչին առիթով բարձրաձայն քրքջում է: Աննշան փաստը կարող է զարգացնել խիստ ձևով: Աշխուժությամբ և մեծ գրգռվածությամբ պատասխանում և արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը: Նրան բնորոշ է աշխույժ դիմախաղը և արտահայտիչ շարժումները: Նրա դեմքից կարելի է գուշակել տրամադրությունը և վերաբերմունքը դեպի առարկան կամ մարդը: Նրան հատուկ են ուշադրության արագ կենտրոնացումը և ցածր սենզիտիվությունըª ցածր զգայունակությունը: Այս անձն ունի զգայունության բարձր շեմք: Խիստ թույլ հնչյունները և լուսային գրգիռները չի նկատվում:

Այդ անձին բնորոշ է բարձր ակտիվությունը: Խիստ եռանդուն է և աշխատունակ, դասերին հաճախ է ձեռք բարձրացնում, կարող է աշխատել երկար և ամեն մի նոր գործ սկսում է մեծ եռանդով:

Ակտիվությունը և ռեակտիվությունը հավասարակշռված են: Նրան հեշտությամբ կարելի է կարգուկանոնի ենթարկել: Նա լավ է զսպում իր զգացմունքների դրսևորումը և իր ոչ կամածին հակազդումները: Նրան բնորոշ են արագ շարժումները, խոսքի արագ տեմպը, նոր աշխատանքում արագ է ներգրավվում և արագ կենտրոնացնում է ուշադրությունը: Նրան բնորոշ են մտքի արագությունը և հնարամտությունը:

Նրան հատուկ է և° շարժումների, և° մտքի մեծ ճկունություն, իսկ զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրությունները և ձգտումները խիստ փոփոխական են: Արագորեն է մտերմանում անծանոթ մարդկանց հետ: Հեշտությամբ է սովորում նոր պահանջներին ու պայմաններին: Հեշտությամբ է մի աշխատանքից անցնում մյուսին: Նա արագ է յուրացնում և վերակառուցում հմտությունները:

Այս անձն էքստրավերտ էª շուտ շփվող: Արտաքին տպավորություներին ավելի մեծ չափով է արձագանքում, քան անցյալի և ապագայի մտապատկերներին:

141-180 միավոր - խոլերիկ (ուժեղ, անհավասարակշռված, իներտ)-Աչքի է ընկնում թույլ սենզիտիվությամբª թույլ զգայունակությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ: Սակայն գերակշռում է ռեակտիվությունը: Այդ պատճառով տվյալ անձն անզուսպ է, անհամբեր, բռնկվող: Նա ավելի ռիգիդ էª անճկուն է, քան սանգվինիկը: Այստեղից էլ գալիս է ձգտումների և հետաքրքրությունների խիստ կայունությունը: Նա նաև ունի համառություն, բայց ուշադրությունն արագ է տեղափոխում, հոգեկան տեմպն ուժեղ է:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 227 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Folauj  
0
buy atorvastatin generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg without prescription</a> buy atorvastatin 10mg sale

Անուն *:
Email *:
Կոդ *: