Չորեքշաբթի, 01.05.2024, 03:26

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՆՏՈՒԻՑԻԱՆ  ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԹԵՍՏԵՐ

 

1. Խաղաթղթերը խառնել, ապա վերցնել մի խաղաթուղթ և կոնսուլտանտին ցույց  չտալով հարցնել, թե ինչ խաղաթուղթ է, իսկ նա պիտի պատասխանի արագ, անմիջապես, առանց մտածելու: Նույնը կրկնել մի քանի անգամ, հետո կոնսուլտանտի ասածը համեմատել ճիշտ խաղաթղթի հետ: Եվ եթե կոնսուլտանտի ասածների մեծամասնությունը համընկնում է ճիշտ խաղաթղթի հետ, ուրեմն կոնսուլտանտի ինտուիցիան ուժեղ է, եթե քիչ է համընկնումª թույլ է. իսկ եթե ընդհանրապես չի համընկնում, ապա տվյալ անձնավորության մոտ ինտուիցիա գրեթե չկա:

2.    Նմանատիպ կոնսուլտացիաներ կարելի է անցկացնել նաև նկարների միջոցով: նախօրոք դրանք ցույց տալով կոնսուլտանտին:

3.    Սպիտակ թուղթը ներկել այնպես, որ որոշ սպիտակ շերտեր մնան, իսկ դրանք նմանվեն ինչ-որ պատկերի: Դա ցույց տալ կոնսուլտանտին. որն անմիջապես պիտի ասի, թե ինչի է նմանեցնում այդ պատկերը: Եթե ճիշտ ու արագ ասաց, ապա նրա ինտուիցիան ուժեղ է, եթե ճիշտ չասած կամ հապաղեց բայց նրա ասածը մոտ է իրողությանը, ուրեմն նրա ինտուիցիան այնքան էլ ուժեղ չէ, իսկ եթե չկարողացավ պատկերն ինչ-որ բանի նմանեցնել, դրանից կարելի է եզրակացնել, որ նրա մոտ ինտուիցիան ընդհանրապես բացակայում է:

4.    Սպիտակ թղթի վրա գծեր քաշել, որը նման լինի որևէ պատկերի, և մի քանի վայրկյան ցույց տալ կոնսուլտանտին, իսկ հետո այն թաքցնելով հարցնել, թե ի±նչ տեսավ: Ճիշտ պատասխանի դեպքում ամեն ինչ դրական է: Նմանեցման դեպքում թույլ է, իսկ ոչ ճիշտ պատասխանի դեպքում ոչինչ չկա:

       5. Կոնսուլտանտին ցույց տալ ինչ-որ անհեթեթ պատկեր և հարցնել, թե ինչի է նմանեցնում այն ու դրանով որոշել ձեր փնտրածի արդյունքը:

       6. Որևէ պատկերի կետեր անել և ասել, որ կոնսուլտանտն այդ կետերը գծերով միացնի: Եթե ճիշտ միացրեց ու ստացվեց նախատեսած պատկերը, ապա նրա ինտուիցիան ուժեղ է, իսկ եթե նրա գծածը նման չեղավ նախատեսած պատկերին, ապա նրա մոտ ինտուիցիան բացակայում է:

7. Կոնսուլտանտի հետ զրուցելով դուրս գալ փողոց և ամեն կերպ էմպատիայի մեջ մտնել նրա հետ (ամեն ինչում փորձել հասկանալ նրան): Փողոցում, որտեղ երկինքը լազուր է և ոչ մի ամպիկ չկա, կոնսուլտանտին խնդրել, որ ինչ-որ պատկեր գտնի այնտեղ: Եթե դա հաջողվեց, ապա նրա ինտուիցիան անզուգական է, իսկ եթե ոչինչ չգտավ, ապա նրա ինտուիցիան թույլ է:

8. Այնտեղ, որտեղ ծառեր շատ կան և ճյուղերն էլ ակուցված են միմյանց, կոնսուլտանտի հայացքը սևեռել այդ ակույցներից մեկի վրա, իսկ որոշ ժամանակ անց շեղել նրա հայացքը և հարցնել, թե արդյոք որևէ բանի պատկերացում ունեցա±վ, եթե այո՝ ուրեմն ամեն ինչ հրաշալի է, իսկ եթե ոչ, ապա նրա ինտուիցիան թույլ է:

9. Երբ անձրև է գալիս և ջրափոսեր են առաջանում, ապա կարելի է հարցնել, թե դրանք ինչի± է նմանեցնում: Նույնը կարելի է ասել ջրափոսերի փուչիկների, ինչի± կարելի է նմանեցնել այդ փուչիկները:

 

10. Ամպրոպ ճայթելիս ինչի± է նման կայծակի լույսը, կամ ո±ր գազանի ձայնին է նման այդ գոռոցը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 304 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Uiynyc  
0
generic lipitor 40mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin pills</a> lipitor 40mg pills

Անուն *:
Email *:
Կոդ *: