Շաբաթ, 21.09.2024, 04:05

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեղինակային գործեր

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ
ԹԵՍՏ 2
 
1. Ինչպես եք մոտենում բանակից խուսափողներին? (չեմ ընդունում-10 մ., կարելի է առանց բանակի էլ ապրել-5 մ., եթե հնարավորություն կա չծառայելու, ինչու անտեղի ժամանակ կորցնել-1 մ.) 
2. Ձեր կարծիքով որն է զինվորի օրվա հրամայականը (կարգապահությունը-10 մ., Լավ զինվոր ձևանալը-7 մ., հրամաններ կատարելը-3 մ.) 
3. Դուք այս պահին բանակում եք գտնվում հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումից, թե պարզապես ենթարկվում եք օրենքին? (ծառայում եմ պարտքի և պատասխանատվության սրբազան զացումով-10 մ., օրենքին եմ ենթարկվում-7 մ., այլընտրանք չունեի-4 մ.) 
4. Եթե ձեզ հնարավորություն տրվեր բանակի համար փոփոխություններ կատարել, ինչպիսի փոփոխություններ կկատարեիք ?(կարգապահությունը կուժեղացնեի-10 մ., միայն մի քիչ խստությունը կթուլացնեի-7 մ., խստությունն ընդհանրապես կվերացնեի-2 մ.) 
5. Եթե հրամանատարական կազմը ձեզ ազատություն շնորհեր, այսինքն բառացի ասեր` ՙծառայեք ձեր խղճի մտոք՚ դուք ինչպես կվարվեիք? (կրկին կծառայեի բարեխիղճ ձևով-10 մ., հնարավորության դեպքում գլուխ կպահեի-4 մ., ամեն բան իմ փոխարեն ուրիշներին անել կտայի-1 մ.) 
6. Ձեզ համար գոյություն ունի հայրենիքի պատիվ, ազգի պաշտպանություն? (այո-10 մ., դեռ կոնկրետ հասկանալու առիթ չի եղել-5 մ., պատիվս ու հպարտությունս որն է, որտեղ քեզ լավ ընդունեցին այնտեղ էլ կտնես այդ ամենը-1 մ.) 
7. Հայրենիքի պաշտպանությունը, ձեր կարծիքով, կարիք ունի որևէ օրենքի կամ պարտադրանքի? (իհարկե ոչ, ամեն մարդ ինքն է հասկանում երբ և ինչպես արձագանքի հայրենիքի կանչին-10 մ., եթե պահը գալիս է, ոչ ոքի չեն զիջում-6 մ., կան տեղեր, երբ պետք է պարտադրել-3 մ.) 
8. Որպես հայ պատանի, և այս պահին որպես զինվոր ընդունում եք պարտադիր զորակոչը? (այո-10 մ., կարելի է նաև չպարտադրել-3 մ., իմ կարծիքով անիմաստ է, քանի որ կորչում են մեր կյանքի լավագույն տարիները-1 մ.) 
9. Ծառայության ընթացքում տարվա յուրաքանչյուր եղանակ ձեր մեջ որևէ հույզ առաջացնում է և ինչպիսի հույզեր? (այս հարցը միայն լիցքաթափվելու համար է) (բնականաբար-10 մ., շատ քիչ-5 մ., համարյա ոչ-1 մ.) 
10. Կուզենայիք ծառայությունից հետո զինվորական կրթություն ստանալ? (այո-10 մ., չեմ մտածել-6 մ., ոչ-1 մ.) 
11. Ազատ ժամերի ինչ-որ այլ գործ ձեռնարկում եք, թե պարզապես հանգստանում եք? (որևէ գործ անպայման գտնում եմ-10 մ., հանգստանում եմ-8 մ., ժամանկը գիտի-5 մ.) 
12. Ընդհանրապես զենք սիրում եք? (այո-9 մ., զենքը սիրելու համար չէ-6 մ., ես միշտ զենքից վախ եմ ունեցել-2 մ.) 
13. Տիրապետում եք զենքի? (շատ լավ-10 մ., որոշ թերություններով-5 մ., մասամբ, կարելի է աել` շատ քիչ-1 մ.) 
14. Հոգեպես ձեզ զգում եք հայրենիքի պաշտպան? (այո-9 մ., մասամբ-4 մ., ես` մենակս ոչինչ եմ-2 մ.) 
15. Սոսկ որպես զինվոր հոգեբանական աջակցության կարիք զում եք? (այո-6 մ., գուցե դա էլ նպաստեր-8 մ., ոչ, ես ինձ զգում եմ ուժեղ և հայրենիքի պաշտպան զինվոր-10 մ.) 
16. Երբ ազատ ժամանակ եք ունենում, այն ինչո եք լցնում. խաղերով (ասենք շախմատ, շաշկի), թե նորից ձեռնամուխ եք լինում ինչ-որ այլ աշխատանքի? (ասենք նկարչություն, քանդակագործություն կամ այլ բան)? (ազատ ժամերս օգտագործում եմ լիցկաթափվելու համար և որևէ խաղ եմ խաղում-5 մ., ես հանգստիս ժամերին էլ եմ սիրում եմ աշխատել, դրա համար էլ միշտ ազատ ժամերիս իննչ-որ աշխատանք գտնում եմ-10 մ., նայած երբ ինչպես է ստացվում-2 մ.) 
17. Կցանկանայիշք զորամասում հոգեբան ունենալ? (դա պարզապես անհրաժեշտ է-10 մ., իմ կարծիքով զինվորն էլ ունի հոեկան ներքնաշարհ, որը որոշ դեպեքերում երևի թե պետք է հաշվի առնել-7 մ., չեմ կարծում, որ հոգեբանը կարողանար ինչ-որ բան անել մեզ համար-3 մ.) 
18. Ինչ կարծիքի եք. հոգեբանը կկարողանար ձեզ` որպես զինվորի, սատար կանգնել? (եթե ոչ հոգեբանն, ապա էլ ով?-10 մ., գուցե-5 մ., հոգեբանն ինչ էլ անի, բանակի խստությունը զինվորի վրա միշտ էլ կազդի-1 մ.) 
19. Յուրաքանչյուր անգամ, երբ սեմինարներ, ստուգարքներ և քննություններ են լինում, միշտ ակտիվ եք մասնակցում, թե լինում է, որ վախ եք զգում? (ես միշտ պատրաստ եմ լինում և ոչ մի անգամ վախ չեմ զգում-10 մ., մեկ-մեկ լինում է, որ վախը պատում է ինձ-4 մ., միշտ վախով եմ մասնակցում-1 մ.)

ԲԱՆԱԼԻ

1-22 միավոր-Ծառայությունը ձեր համար չէ, պարզապես մինչև զորացրվելը փորձեք խելոք լինել: 
23-43 միավոր-Դուք շատ կռվարար եք, լավ կլինի մի քիչ ձեզ հանգիստ պահեք: Ուշքի եկեք: դուք էլ երեխա չեք, որ առաջնորդվեք նարցիզմով: 
44-64 միավոր-Ձեր ծառայությունը փորձանք չի դառնա ձեր գլխին, եթե մի փոքր ադապտացիայի մեջ մտնեք ձեր կողքին գտնվող ձեր նման զինվորների հետ: Չէ որ բոլորդ էլ նույն կարգավիճակում եք տնում? 
65-85 միավոր-Ձեր հոգին բարի է, բայց չգիտես ինչու այն թաքցնում եք սոփեստությունների միջոցով: մի քիչ բնական եղեք և ամեն ինչ իր հունով կընթանա: 
86-106 միավոր-Դուք հասկանում եք զինվոր հասկացողության էությունը և փորձում եք ձեր կարողությունների չափով տեղավորվել դրա մեջ: 
107-127 միավոր-Ձեզ դուր է գալիս զինվորի կյանքը և դուք փորձում եք դառնալ կարգապահ զինվոր կամային գծեր դրսևորելով: 
128-148 միավոր-Մի փոքր հուզական եք, բայց որպես զինվոր գիտեք ձեզ պահել: 
149-169 միավոր-Դուք ձեր ողջ էությամբ ծնված եք զինվորի բոլոր կարգավիճակների համար:
170-190 միավոր-Ձեր բնավորության համապատախան դուք կարող եք նաև ղեկավար լինել հենց բանակում: 
191-211 միավոր-Միշտ մեծ ոգևորությամբ եք արձագանքում այն ամենին ինչը կապված է զինվորական առօրյայի հետ: Եվ որպես պարտաճանաչ զինվոր դուք միշտ հարգանք կվայելեք բոլորի կողմից: 
212-232 միավոր-Դուք միշտ ամուր կամքի տեր եք և պետք եղած պահին կարողանում եք բավական ճիշտ որոշումներ կայացընել: 
233-253 միավոր-Դուք հպարտանում եք, որ զինվոր եք, և որ շատերի հետ նաև ձե'զ է վստահված հայրենիքի պաշտպանությունը: 
254-274 միավոր-Դուք միշտ պատվի զգացումով և մեծ հավատարմությամբ եք պահում այն երդումը, որը տվել եք ծառայության սկզբում: Եվ, եթե հարկ լինի` դուք պատրաստ եք նետվելու հայրենիքի կանչին ընդառաջ: 
275-295 միավոր-Ձեր մոտ զինվորի հոգեբանությունն ամուր արմատներ ունի: 
296-316 միավոր-Ձեր մոտ զինվորական ցանկացած բան` սկսած ամենահասարակից ամենաբարդը, արտահայ-տվում է ադեկվատ1 կերպով: այսիքն ամենաէքստրեմալ պահերին էլ կարողանում եք արագ և ճիշտ կողմնորոշվել: 
317-337 միավոր-Դուք ծնված եք միայն ՙզինվոր՚ տիտղոսն իր ողջ էությամբ կրելու համար:
Կատեգորիա: Հեղինակային գործեր | Ավելացրեց: Marine (30.11.2013)
Դիտումներ: 427 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Rcelgj  
0
lipitor 40mg pills <a href="https://lipiws.top/">lipitor online buy</a> buy lipitor for sale

Անուն *:
Email *:
Կոդ *: