Շաբաթ, 04.05.2024, 03:06

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեղինակային գործեր

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ
ԹԵՍՏ 1
 
1. Ինչպես եք մոտենում ծառայությանը? (դա ամեն հայի պարտքն է-10 մ., պարտականություն է, որն ուզես, թե չուզես պիտի կատարես-5 մ., այդ տարիները համարում եմ կորած տարիներ-0 մ.) 
2. Ինչ եք հասկանում բանակ ասելով? (բանակը կոպում է տղային դարձնելով տղամարդ-10 մ., այն քիչ բան է փոխում երիտասարդի կյանքում` նա մնում է նույնը-4 մ., չեմ կարծում, որ բանակն ընդհանրապես կարող է մարդու մեջ փոխել բնավորության որևէ գիծ-0 մ.) 
3. Ընդունում եք, որ բանակում միայն խստություն պետք է լինի? (այո-5 մ., ընդունում եմ, բայց ոչ բոլոր դեպքերի համար-7 մ., ընդունում եմ միայն հրամանատարական կազմի կողմից սահմանված խստությունը-10 մ.) 
4. Ձեր ծառայողական կյանքը բավարարում է ձեզ? (այո-10 մ., ոչ-3 մ., կուզենայի փոփոխություն մտցնել-5 մ.) 
5. Քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո ձեր կյանքում և ձեր մեջ կփոխվի ինչ-որ բան, թե կմնաք այնպիսին, ինչպիսին, որ առաջ էիք? (կփոխվի-6 մ., կմնամ ինչպիսին, որ առաջ էի-5 մ., ժամանակը ցույց կտա-10 մ.) 
6. Լուրջ մոտենում եք ձեր ծառայությանը և առօրյային? (այո-10 մ., կոպիտ ասած` ընկել ենք, պիտի քաշենք-4 մ., դժվարություններն էլ են երբեմն պետք-7մ.) 
7. Կուզենայիք շարունակել ծառայությունը նաև զորացրվելուց հետո? (այո-10 մ., մտածելու տեղիք է տալիս-5 մ., ոչ-1 մ.) 
8. Զորային վարժություններին ակտիվ եք մասնակցում? (այո-10 մ., ինչպես կարողանում եմ-8 մ., ստիպված եմ-0 մ.) 
9. Զինվորական դասերը գրավում են ձեզ? (այո-10 մ., ոչ այնքան-3 մ., ոչ-0 մ.) 
10. Եթե բանակը պարտադիր չլիներ, դուք կամավոր կզորակոչվեիք բանակ? (այո-10 մ., հանգամանքներից կախված-6 մ., երբեք-0 մ.) 
11. Մեծամասամբ զիջող եք? (այո-10 մ., նայած պահի-5 մ., ոչ-1 մ.) 
12. Ավելի շատ հրամանատար եք, թե կամակատար? (հրամանատար-2 մ., կամակատար-4 մ., կարողանում եմ պահի տակ ճիշտ կողմնորոշվել-10 մ.) 
13. Եթե դուք լինեք ղեկավար անձ որևրէ զորամասում, ձեր և զինվորների հարաբերություններն ինչպես կդասավորվեն? (խիստ կլինեմ նրանց հետ-1 մ., անտեղի ճնշում չեմ գործադրի նրանց վրա-10 մ., իմ կարծիքով խստությունը կստիպի, որ նրանք ատեն ինձ-3 մ.) 
14. Առանձնահատուկ հարգանք տածում եք այն մարդկանց հանդեպ, ովքեր այս կամ այն կերպ անձամբ կապ ունեն զինվոր հասկացողության հետ? (այո-10 մ., սովորականից ոչ ավելին-5 մ., ինձ համար բոլորն էլ հավասար են-0 մ.) 
15. Վախենում եք կյանքի անակնկալներից (այո-1 մ., կյանքն ինքը բաղկացած է հազար ու մի անակնկալներից, դրա համար էլ պետք չէ վախենալ-10 մ., կան այնպիսի անակնկալներ, որոնցից պետք է վախենալ-3 մ.) 
16. Եթե ծառայության ընթացքում վեճ ծաgի, կփորձեք ինքնուրույն պաշտպանվել, թե կթաքնվեք ձեզանից փոքրիշատե ուժեղի թիկունքում? (ինքնուրույն կլուծեմ հարցերս-8 մ., չեմ խուսափի օգնությունից-10 մ., Ինչու վտանքի ենթարկել սեփական կյանքդ, երբ որևէ մեկին կարող ես օգտագործել որպես պաշտպան-1 մ.) 
17. Եթե ուրիշն է (ընկերդ կամ պարզապես քեզ ոչ շատ մտերիմ մեկը) վեճի մեջ, կշտապես օգնության (իհարկե-10 մ., եթե շտապ ուրիշ գործ չկա, հետո էլ եթե ընկերս է` կարելի է, եթե պարզապես ծանոթ է` պահը կարող է որոշել-5 մ., թող իրենք լուծեն իրենց խնդիրները, ինչու ուրիշի համար վեճի մեջ ընկնել-0 մ.) 
18. Եթե զորամասի գլխին որևէ վտանք կախված լինի, Կշտապեք պաշտպանության հարցում առաջիններից լինել, թե կփորձեք աննկատ մնալ? (առաջինը օգնության կհասնեմ-10 մ., կսպասեմ, տեսնեմ ինչ է լինելու-5 մ., կփորձեմ հնարավորության դեպքում մինչև վերջ թաքնվել-1 մ.) 
19. Եթե հարկ լինի մեկնել հայրենիքի պաշտպանությունն ապահովելու սահմանամերձ գոտում, ձեր դիրքորոշումն ինչպես կլինի? (անպայման կգնամ-10 մ., մտածելու տեղիք է տալիս-6 մ., ոչ մի դեպքում չեմ գնա-2 մ.) 
20. Զոհված ազատամարտիկներին հաճախ եք հիշում? (այո-10 մ., ոչ միշտ-4 մ., համարյա ոչ-0 մ.) 
21. Կցանկանայիք ձեր կողքին տեսնել նաև աղջիկ-զինվորների? (այո-7 մ., միայն երևի որոշ դեպքերում-5 մ., ոչ, նրանք միայն կխանգարեին-4 մ.) 
22. Եթե աղջիկների համար էլ բանակը պարտադիր լիներ, ինչ կարծիքի եք` նրանք կկարողանային պատվով կատարել իրենց պարտականությունները? (կկարողանային-8 մ., երևի ոչ բոլորը-4 մ., չեմ կարծում, բանակն աղջիկների համար չէ-1 մ.) 
23. Եթե աղջիկների համար բանակ լիներ և այն լիներ խղճի մտոք, խղճի կամոք, ձեր կարծիքով բավարար ծառայողներ կլինեին? (այո-10 մ., դժվարանում եմ պատասխանել-3 մ., երևի ոչ-1 մ.) 
24. Ընդհանրապես ձեզ դուր գալիս են այն աղջիկները, ովքեր զինվորի ոգի ունեն կամ իրենք էլ զինվոր են եղել? (այո-10 մ., ոչ այնքան, աղջիկն ինչ զինվոր-3 մ., իմ կարծիքով դրանք իրավունք չունեն աղջիկ կոչվելու, իսկական աղջիկը միայն աղջկական գործերով պետք է զբաղվի, իսկ զինվորի տիտղոսը միայն տղամարդու համար է-0 մ.) 
25. Ընտանիք կկազմեիք զինվոր աղջկա հետ, որը շատ հաճախ, հանգամանքներից դրդված տանը չի լինելու? (այո-10 մ., չգիտեմ, եթե սիրահարված լինեմ…-5 մ., ո'չ, ինձ պետք չէ այնպիսի մեկը, որի միայն անունն է աղջիկ-1 մ.)


ԲԱՆԱԼԻ 

Գումարել միավորները և համապատասխանաբար կադալ արդյունքները. 

0-6 միավոր-Բանակը ձեզ համար փորձանք է, փորձեք մի քիչ խելամիտ լինել, մինչև զորացրվեք 
7-37 միավոր-Լուրջ չեք մոտենում ձեր ծառայությանը, սոսկ կատարում եք հրաման և ուրիշ ոչինչ 
38-68 միավոր-Զորամասում ոչ մեկի հետ չեք հարմարվում: Մի քիչ փոխզիջման գնացեք 
69-99 միավոր-Խելամիտ եք, բայց շուտ բռնկվող: Որոշ տեղեր փորձեք սառնասիրտ ինել 
100-130 միավոր-Օրինակելի զինվոր եք 
131-161 միավոր-Կարգապահ եք ամեն ինչում: Սերժանտ լինելը ձեզ համար է 
162-1192 միավոր-Ձեր ծառայությունն իրոք պատիվ եք համարում և ձեր գործը լավ կկատարեք որպես ավագ 
193-223 միավոր-Բանակը ձեզ համար այն տեղն է, որտեղից կարող եք վերցնել կյանքի իսկական դասեր: Այն ձեզ համար իսկական կյանքի դպրոց է 
224-254 միավոր-Դուք միշտ մեծ ոգևորությամբ եք մասնակցում զորային վարժություններին: Դուք ջոկի լավ հրամա-նատար կլինեք 
255-285 միավոր-Ձեզ շատ են հետաքրքրում զորային 
դասերը, միշտ մեծ հաճույքով եք մասնակցում և ամեն անգամ ուզում եք, որ յուրաքանչյուր դասից նորանոր գիտելիքներ քաղեք: Ձեզ կսազի դասակի հրամանատարի կոչումը 
286-316 միավոր-Դուք միշտ շատ լուրջ եք վերաբերում բանակին: Ձեր այս խառնվածքին բնորոշ է վաշտի հրամանատարի կոչումը 
317-347 միավոր-Ծառայությունը կարելի է համարել ձեր կառիերան: Դուք գնդի լավ հրամանատար կլինեք 
348-368 միավոր-Ընդհանրապես դուք մեծ հարգանքով եք վերաբերում նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն զինվոր հասկացության հետ: Եվ եթե հարկ լինի հայրենիքը պաշտպանել` առանց տատանվելու կնետվեք, իսկ հանգիստ պայմաններում լավ հրամանատար կլինեք 
369-399 միավոր-Պատրաստ եք մինչև վերջ ծառայել հայրենիքին: Ձեր բնավորությանը և խառնվածքին համահունչ է զորամիավորումների հրամանատարի կոչումը
Կատեգորիա: Հեղինակային գործեր | Ավելացրեց: Marine (30.11.2013)
Դիտումներ: 522 | Մեկնաբանություններ: 4 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Ahupfe  
0
atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg drug</a> lipitor 40mg drug

1 pef  
0
Hi, this is Jenny. I am sending you my intimate photos as I promised. https://tinyurl.com/ycp5dexy

Անուն *:
Email *:
Կոդ *: