ԹԵՍՏ 3 1. Խաղաթղթերը խառնել, ապա վերցնել մի խաղաթուղթ և կոնսուլտանտին ցույց չտալով հարցնել, թե ինչ խաղաթուղթ է, իսկ նա պիտի պատասխանի արագ, անմիջապես, առանց մտածելու: Նույնը կրկնել մի քանի անգամ, հետո կոնսուլտանտի ասածը համեմատել ճիշտ խաղաթղթի հետ: Եվ եթե կոնսուլտանտի ասածների մեծամասնությունը համընկնում է ճիշտ խաղաթղթի հետ, ուրեմն կոնսուլտանտի ինտուիցիան ուժեղ է, եթե քիչ է համընկնում` թույլ է. իսկ եթե ընդհանրապես չի համընկնում, ապա տվյալ անձնավորության մոտ ինտուիցիա գրեթե չկա: 2. Նմանատիպ կոնսուլտացիաներ կարելի է անցկացնել նաև նկարների միջոցով: նախօրոք դրանք ցույց տալով կոնսուլտանտին: 3. Սպիտակ թուղթը ներկել այնպես, որ որոշ սպիտակ շերտեր մնան, իսկ դրանք նմանվեն ինչ-որ պատկերի: Դա ցույց տալ կոնսուլտանտին. որն անմիջապես պիտի ասի, թե ինչի է նմանեցնում այդ պատկերը: Եթե ճիշտ ու արագ ասաց, ապա նրա ինտուիցիան ուժեղ է, եթե ճիշտ չասած կամ հապաղեց բայց նրա ասածը մոտ է իրողությանը, ուրեմն նրա ինտուիցիան այնքան էլ ուժեղ չէ, իսկ եթե չկարողացավ պատկերն ինչ-որ բանի նմանեցնել, դրանից կարելի է եզրակացնել, որ նրա մոտ ինտուիցիան ընդհանրապես բացակայում է: 4. Սպիտակ թղթի վրա գծեր քաշել, որը նման լինի որևէ պատկերի, և մի քանի վայրկյան ցույց տալ կոնսուլտանտին, իսկ հետո այն թաքցնելով հարցնել, թե ի±նչ տեսավ: Ճիշտ պատասխանի դեպքում ամեն ինչ դրական է: Նմանեցման դեպքում թույլ է, իսկ ոչ ճիշտ պատասխանի դեպքում ոչինչ չկա: 5. Կոնսուլտանտին ցույց տալ ինչ-որ անհեթեթ պատկեր և հարցնել, թե ինչի է նմանեցնում այն ու դրանով որոշել ձեր փնտրածի արդյունքը: 6. Որևէ պատկերի կետեր անել և ասել, որ կոնսուլտանտն այդ կետերը գծերով միացնի: Եթե ճիշտ միացրեց ու ստացվեց նախատեսած պատկերը, ապա նրա ինտուիցիան ուժեղ է, իսկ եթե նրա գծածը նման չեղավ նախատեսած պատկերին, ապա նրա մոտ ինտուիցիան բացակայում է: 7. Կոնսուլտանտի հետ զրուցելով դուրս գալ փողոց և ամեն կերպ էմպատիայի մեջ մտնել նրա հետ (ամեն ինչում փորձել հասկանալ նրան): Փողոցում, որտեղ երկինքը լազուր է և ոչ մի ամպիկ չկա, կոնսուլտանտին խնդրել, որ ինչ-որ պատկեր գտնի այնտեղ: Եթե դա հաջողվեց, ապա նրա ինտուիցիան անզուգական է, իսկ եթե ոչինչ չգտավ, ապա նրա ինտուիցիան թույլ է: 8. Այնտեղ, որտեղ ծառեր շատ կան և ճյուղերն էլ ակուցված են միմյանց, կոնսուլտանտի հայացքը սևեռել այդ ակույցներից մեկի վրա, իսկ որոշ ժամանկ անց շեղել նրա հայացքը և հարցնել, թե արդյոք որևէ բանի պատկերացում ունեցավ? եթե այո, ուրեմն ամեն ինչ հրաշալի է, իսկ եթե ոչ, ապա նրա ինտուիցիան թույլ է: 9. Երբ անձրև է գալիս և ջրափոսեր են առաջանում, ապա կարելի է հարցնել, թե դրանք ինչի է նմանեցնում: Նույնը կարելի է ասել ջրափոսերի փուչիկների համարª ինչի± կարելի է նմանեցնել այդ փուչիկները? 10. Ամպրոպ ճայթելիս ինչի է նման կայծակի լույսը կամ որ գազանի ձայնին է նման այդ գոռոցը? 11.Երբ կայծակ է լինում, ինչի կարելի է նմանեցնել այդ ոլորապտույտը? 12. Կոնսուլտանտին որևէ նկարելու բան տալ և ուշիուշով հետևել նրա միմիկամերին և պանտոմիմիկաներին (մարմնի խաղին), որոնց միջոցով անպայման կհասկացվի, թե նա ապրում է նկարով, զգում է այն, ինչ նկարում է, թե պարզապես հանձնարարություն է կատարում? 13. Նկարի միջոցով կարելի է զգալ անձի հոգեկան վիճակը: 14. Կոնսուլտանտին հանձնարարել, որ նա նկարի ինչ-որ առասպելական բան: Եթե նրա նկարն ինչ-որ բանով իրականությանը մոտ եղավ, ապա նրա ինտուիցիան ուժեղ է: իսկ եթե լրիվ անհեթեթություն է ստացվել, ապա նրա ինտուիցիան թույլ է դրսևորված 15. Եթե սովորական, ոչնչի չնմանվող գծից կոնսուլտանտը պատկեր է ստեղծում, ուրեմն նրա ինտուիցիան շատ լավ է զարգացած: 16. Կոնսուլտանտի ինտուիցիան փորձելու համար հետևել, թե նրա ասածները կամ զգացածները հետագայում կատարվում են? Եթե կոնսուլտանտին պետք է դիտողություններ և նկատողություններ անել կամ հակադրվել, ապա պետք է լինել շատ զգույշ, որպեսզի չվիրավորեք նրան: Իսկ եթե բոլոր դեպքերում պետք է` ապա, այնուամենայնիվ, ավելի լավ է դրանք անտեսվի կոնսուլտացիայի ժամանակ և կրկին դրանց անդրադարձվի կոնսուլտացիայից հետո միայն` հանգիստ իրավիճակում, հիշեցման կարգով և հետագայում չկրկնվելու պայմանով:
Ահա ես փորձեցի ձեր մեջ եղած ինտուիցիան կրկնապատկել, ուժեղացնել, իսկ եթե չկար, փորձեցի մի փոքր ծանոթացնել այդ զգացումի հետ, որը կյանքի կարևոր, շրջադարձային հարցում ձեզ կօգնի: Իսկ այն վախը, որ դուք ունեիք ձեր պրոբլեմի հանդեպ, երևի արդեն այդքան ուժգին չի գործում, որ այն ձեր աչքում սարսափելի թվա: Ամեն ինչ կլինի մեր ցանկությամբ, ես խոստանում եմ մինչև վերջ ձեր կողքին լինել: Ես երբեք չեմ ձանձրանա ձեզ լսելուց և օգնելուց, դա իմ միակ և սրբազան պարտքն է: |