Հինգշաբթի, 21.11.2024, 17:27

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 117
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեղինակային գործեր

ԿԱՊՈւՏԱՉՅԱ ԿՅԱՆՔԻ ՔՄԱՀԱՃՈւՅՔՆԵՐԸ
ԿԱՊՈւՏԱՉՅԱ ԿՅԱՆՔԻ ՔՄԱՀԱՃՈւՅՔՆԵՐԸ
 
Ասում են կապուտաչյա մարդիկ քմահաճ են: 
Գուցե կյանքն էլ է կապուտաչյա, որ շատ են նրա քմահաճույքները ևս? Գուցե…

Խոսքս ուզում եմ կենտրոնացնել հաշմանդամների հանդեպ անտարբեր վերաբերմունքի վրա: Գուցե հիմա որոշ մարդիկ ծառս եղան, թե "Սու'տ է, մենք անտարբեր չենք վերջիններիս հանդեպ": Այդ անհատները ողջ ժողովրդի մեկ տոկոսն էլ երևի չկազմեն: Իսկ մեծամասնությունը միայն սեփական "ես"-ի մասին է մտծում: 
Ես ի նկատի ունեմ աղետի գոտում հաշմանդամների համար անհասանելի կառույցները (խանութ, դեղատուն, աշխատավայր, ինչու չէ` նաև գեղեցկության սրահ և այլն) և տրանսպորտը: 
Գեղեցիկ են բոլոր կառույցներն իրենց ճչան հարդարանքներով, բան չունեմ ասելու, բայց հաշմանդամի համար անահարմարավետ ու անհասանելի: Եվ ինչու ցանկացած շենքի ճարտարապետական գծագրի մեջ բաց է թողնվում, հաշվի չի առնվում մի շատ կարևոր հանգամանք. հաշմանդամին հասանելիության հանգամանքը: Վերջինս ինչպես պիտի օգտվի այդ հիասքանչ շինություններից, երբ բացակայում է հարթակը և ամենուեք բարդ ճարտարապետական կառույց ունեցող աստիճաններ են: Շատ անգամ դրանք դժվարություն են առողջ մարդկանց համար, ուր մնաց հաշմանդամի համար: 
Արտերկրում ոչ մի շենք չի հանձնվում շահագործման, քանի դեռ չկա հարթակ: 
Թե մեր երկրում կարծում են, որ հաշմանդամը երբեք չի հիվանդանում, որ դիմի բժշկի կամ դեղատուն գնա: Երբեք չի սովածանում, որ խանութ մտնի: Կամ նրանց թվում է, թե հաշմանդամը չունի թեկուզ չնչին հարդարման կարիք, որ թեկուզ հազվադեպ, բայց հաճախի գեղեցկության սրահ: 
Իսկ բնակելի շենքերի մասին ինչ ասել? Այսօրվա շենքերը գրեթե ոչ մեկը չունեն վերելակ: Ժամանակի ընթացքում պատճառաբանեցին, թե աղետի գոտուն պետք են ցածրահարկ շենքեր, որ երկրաշարժերի ժամանակ փլզումներ ու զոհեր քիչ լինեն: Ու նորից պլանից դուրս մնացին վերելակ ու հարթակ հասկացությունները: Բայց թեկուզ մեկ հարկ, այդ խեղճ հաշմանդմն ինչպես է բարձրանալու? Թեկուզ հենց առաջին հարկի իրեն բնակարանն ինչպես մտնի, երբ միայն անունով է առաջին հարկ, բայց գետնից բարձրությունը չափազանց է ու նորից տեղադրված են վտանգ ներկայացնող աստիճաններ: Թե մի կերպ տուն մտնելով նա էլ դուրս ելնելու մասին չպիտի մտածի: Ամբողջ կյանքը պիտի անցկացնի պատուհանից գլխիկոր դուրս նայելով ու ջերմ արևին և դրսի օդին կարոտելով: 
Էլ չեմ խոսում տրանսպորտի մասին: Բայց չէ որ այսօր գիտությունն այնքան է զարգացած, որ հնարավոր է ստեղծել այնպիսի տրանսպորտ, որից կօգտվի նաև սայլակով հաշմանդամն ու մյուս հաշմանդամները: 
Բայց կարելի է չէ այդ խնդիրներին լուծում տալ, որոնք որոշ չափով կբարելավեն հաշմանդամի վիճակն ու կվերացնեն տարբերությունը առողջ մարդու և հաշմանդամի միջև: Այո', կարելի է դրանք լուծելի դարձնել ու հետո ասել` հաշմանդամը հասարակության լիիրավ անձ է: 
Բա որ այդ պահին ինչ-որ տեղից դուրս գա նույն հաշմանդամն ու գոռա. "Սու'տ է" և այդ ճառ արտասանողի գլխին թափի իր բազմահազար խնդիրները` նա ինչ է ասելու? Հետաքրքիր է: 
Կամ ինչպես աչք փակել այն խնդրի առաջ, որ չկան մեր երկրում աշխատատեղեր հաշմանդամի համար: Լավ, լրիվ հոռետես չերևալու համար ասենք, որ որոշ չնչին բաներ կան, բայց միթե դա կարելի է բավարար համարել. իհարկե ո'չ: Հաշմանդամի համար նախատեսված աշխատատեղերը պիտի մասայական բնույթ կրեն, ինչպես առողջ մարդկանց համար: Թեպետ այսօր վերջիններս էլ են կանգնած նույն խնդրի առաջ, բայց դա, իմ կարծիքով չափանիշ չի, որ բացի թողի անեն հաշմանդամին: 
Չեմ ժխտում, կան ՀԿ-ներ (Փյունիկը, SKARP-ը), բայց դրանք զբաղմունքային կետեր են և չեն էլ վարձատրվում: Իսկ հաշմանդամն իչով պիտի ապրի? 
Հենց սա' է, որ գերխնդիր ու գերհարց է հաշմանդամի համար ու խորհելու տեղիք է տալիս մեր երկրում: 
Այս փաստի վրա ավելի շատ պիտի խորհեն վերին ատյանների մեր հարգարժան պարոնները: 
Երբ որևէ նորակառույց է շահագործման հանձնվում` ուրախանում ենք բոլորս, ծափահարում, շուքով բացում կազմակերպում: Լավ է, գովելի փաստ, որ մեր երկիրը, մեր քաղաքը համալրվեց ևս մի հոյակերտ շինությամբ: Սակայն… անկեղծ լինենք: Կյանքում գետ մեկ անգամ նայենք դառը ճշմարտության աչքերին. այդ պահին ով է հիշում հաշմանդամին? Ոչ ոք: 
Դե, ուրեմն եկեք սթափվենք, հաշմանդամին էլ տեղ տանք մեր կյանքում: Առանց իրարից նեղանալու կամ ինչ-որ բառեր ու խոսքեր իրար վրա բարդելու նրան իսկապես դարձնենք հասարակության լիիրավ անձ, ինչպես հաճախ ասում ենք մենք մեր բերանով: 
Եկեք ինքներս մեզ հարց տանք. հաշմանդամն առողջ մարդուց ինչով է տարբերվում? Պատասխանը պարզ է և գիտի յուրաքանչյուրը` սոսկ միայն ֆիզիկապես: Դե, ուրեմն եկեք չթողնենք, որ շատ խելացիներ "ժանգոտվեն" այդ չնչին տարբերության պատճառով: Եվ չթողնենք, որ նրանց մեջ ձևավորվի մի այնպսի հոգեբանություն, որը կոչվում է օտարման ու կոմպլեքսի հոգեբանություն:
Կատեգորիա: Հեղինակային գործեր | Ավելացրեց: Marine (24.11.2013)
Դիտումներ: 300 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Pukggl  
0
lipitor 40mg drug <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin generic</a> atorvastatin for sale online

Անուն *:
Email *:
Կոդ *: