ՀՈԳՈւ ՃԱԽՐԱՆՔ
Երբ աչքերը հոգնած են, անձը տխուր է, ընկճված, հանգստի է ձգտում և դիմացինի կողմից սպասում է էմպացիայի` ապրումակցման, նրան կօգնի "Հոգու ճախրանք” տրենինգը: Այն կհանգստացնի ոչ միայն հոգնած աչքերը, այլ նաև կվերադարձնի հոգու անդորրը, կբերի խաղաղություն անձի ներքնաշխարհին, վերջինս մտովի կժպտա, առժամանակ կմոռանա իր խնդիրրը և նրա հոգին կսկսի ճախրել, սավառնել: Որից հետո նրա խնդիրն այդքան սարսափելի չի թվա սեփական աչքին և կսկսի դրա մասին խոսել ու մտածել առավել հանգիստ, որն էլ կօգնի գտնել ելք իրեն հուզող խնդրից: Այս տրենինգը կարող են օգտագործել բոլորը: Իսկ այցելուին նշանակում է հոգեբանը նրա հետ սկզբնական որոշակի զրույցից հետո:
|