ՀՈԳՈւ ՑԱՎ Ինչ է կյանքը, ով իմանա. Մեկի համար երջանկություն, Որ կաթում է ջինջ աչքերից, Մյուսի համար դառնություն է Ծնված օրից մինչև մահ…
Կյանք… Ինչքան հմայք կա այս բառի մեջ, Ջերմություն կա այս բառի մեջ, Քաղցր բույր կա այս բառի մեջ, Ինչքան սեր ու դառնություն կա, Ինչքան հույս կա, Ինչքան հավատ: Բայց ով իմանա Ինչքան կյանք կա այս բառի մեջ…
Երբ բացում, թերթում ու կարդում ես կյանքի փակ էջերը… Ինչ ես կարդում այդ էջերում? Հիմնականում հիասթափություն ու ցավ… Այո', մեծամասամբ այդպես է այս "կյանք" կոչված գոյի պայքարում. Սխալվել, սայթակել… Տեսնես այդ երկու բառերը նման են իրար? Եթե այո` ապա… Իսկ եթե տարբեր են` որն է նրանց տարբերությունը? Ասում են մարդն իր կյանքը կառուցում է սխալվելու, բայց միշտ էլ վերջում դրանք ուղղելու հիման վրա: Ասում են նաև սխալն էլ է մարդու համար, որ հետո ինքը զգալով սեփական սխալը, շտկի այն, սրբագործվի և ճիշտ ապրի… Ասում են… Շատ բան են ասում: Սակայն… Միթե կյանքում բոլոր սխալներն են շտկվում այդպես հեշտ ու հանգիստ, և միթե բոլոր սխալներն են, որ հետո հետք չեն թողնում? Այդ երբ է լինում, երբ մրսում է մարդու հոգին, ցավը սեղմում է սրտին, ուզում է գոռալ, ճչալ, ձայնել ի լուր համայն մարդկության և ողջ տիեզերքի, որ այլևս անզոր է դիմանալու այդ սահմռկեցուցիչ ցավին… Որ շուտով կգժվի, կխենթանա ու… Սակայն երբ ուզում է ճչալ` այդ պահին սթապվում է, թե ինքն ով է, որ Աստծո առաջ բողոքի` Չէ որ նրա առաջ ինքը մի հասարակ մահկանացու է: Եվ ինչպես կամ ում բողոքի? երբ լսող ու սատարող էլ չունի: Ու ճիչը կրկին խեղդելով կոկորդում կուչ է գալիս սեփական պատյանում, քաշվում ինքն իր մեջ ու ոռնում անզորության ցավից… Իսկ հետո, կամա, թե ակամա տրվում է կյանքի փրփրադեզ ալիքների փրկօղակ չունեցող հորձանութին… Ապա հացի փոխարեն սեփական երակներն է կրծում, իսկ ջրի փոխարեն կրկին իր արյունն ու արցունքները խմում… Երկինք ու երկիր իրար են խառնվել, կարծես երկրագունդն է շուռ եկել… Անհուն ցավից մայր հողն է տնքում… Այս ինչ օրի հասանք? Հարազատ զավակն իր պապերի նամուսն ուրացած վարակակիր է դարձել… Կա արդյոք ելք, կա արդյոք փրկություն? Դժվար է ասել… Ինչ էր դա` ոչ ոք չհասկացավ… Ինչու էր այդպես? Ոչ ոք չգիտի… Բայց այն եկավ և կլանեց համայն աշխարհը… ՁԻԱՀ-ՄԻԱՎ… Սոսկ միայն բառը լսելիս սարսուռ է պատում մարդու մարմինը, ուր մնաց այն որպես հիվանդություն կրի ու զգա սեփական մաշկի վրա… Ինչ են զգում, ինչ են խորհում ու ինչ են մտորում այդ հիվանդությամբ տառապողները? Տեսնես դեռ նրանց մեջ խոսում է ապրելու տենչը, թե արդեն հանձնվել են կյանքի օվկիանի խեղդող ալիքներին? Ե'վ հեշտ է, և' դժվար այս խոհերը կիսելը: Այն նման էր արկի պայթյունի… Եկավ հուժկու ամպրոպի նման, կախվեց լցված ամպերի նման և ճայթեց միանգամից` կրակոցի նման… չթողնելով ոչ ճանապարհ, ոչ էլ ելք… Եվ միթե վերջ? Այն կլանել, լափել ու իր մեջ է ներառել ամեն ինչ` մտնելով փակուղի… Հակասությունների մեջ չընկնելու համար յուրաքանչյուրս աշխատենք ապրել այնպես, որ երբ տարիներ հետո ու տարիների հեռվից, թեկուզ մի պահ, հետադարձ հայացք նետենք մեր անցած կյանքին` երբեք չունենանք ափսոսանքի ու զղչման պահեր… Հոգեբանական տեսանկյունից դիտելով ցանկացած խնդիր պիտի որ ելք ունենա: Ուրեմն, ով ճակատագրի քմահաճույքների զոհ է դարձել ու կամա, թե ակամա դարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարկակիր` թող իմանա, որ երբեք էլ ուշ չէ վատը կանխել ու լավով փոխարինել, նույնիսկ եթե նրա ապագան կանգնած է փակուղու առաջ և նրան ընդամենը մեկ տարվա, մեկ ամսվա, մեկ օրվա կամ թեկուզ մեկ ժամվա կյանք է մնացել: Ապրե’ք այդ կյանքն արժանավայել...
|