ՀԵՌՈւՍՏԱՏԵՍՈւԹՅՈւՆԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈւՄ Հեռուստատեսությունը մամուլի հետ այսօր կազմում է գլխավոր տեղեկատվական աղբյուր: Այն երեխայի համար ևս մեծ նշանակություն ունի, քանզի նրա ուղեղը զարգանում է, և բացի ծնողական, մանկապարտեզի ու դպրոցական դաստիարակությունից նա գիտելիքներ է քաղում նաև հեռուստատեսությունից: Երեխայի համար հեռուստատեսությունը միջոց է նաև նրան փողոցից ու վատ շրջապատից կտրելու, զերծ պահելու համար: Դրա համար հեռուստատեսությունը պիտի հագեցած լինի որոշակի ժամերին մանկա-պատանեկան հաղորդաշարերով, որոնց մեջ կմտնեն և’ գիտական, և’ ժամանցային հաղորդումներ ու մուլտեր: Սակայն այսօրվա հեռուստաէկրանները հագեցած են երեխային ոչ հասու և ինտիմ հաղորդաշարերով ու ֆիլմերով: Դե, լրիվ չքննադատելու համար ասենք, որ գուցե դրանք էլ են պետք, բայց ոչ բացահայտ, այլ որոշակի ժամերի, երբ երեխաները հաստատ կբացակայեն հեռուստաէկրանների մոտից, ու պիտի ցուցադրվի նախօրոք նախազգուշացումից հետո: Բայց հեռուստացույցը երբ ուզում ես միացրու` հանկարծ ականատես կլինես մի տեսարանի, որից ինքդ գլուխ չես հանում, ուր մնաց երեխաները: Նման գռեհիկությունը խեղաթյուրում է մանկական հոգեաշխարհը: Հետո էլ ասում են. "Երեխաներին պետք է պահպանել, նրանք մեր ապագան են": Էլ ինչպես? երբ ծաղրն ու ժարգոնը, ցինիզմն ու ինտիմ տեսարաններն իշխում են էկրաններին: Մեծն մանկավարժներից մեկն ասել է. "Երեխայի հոգին մաքուր գրատախտակ է, ինչ ուզես` կարող ես գրել": Բա էլ ուր մնաց մեր դարավոր ուսոցիչների իմաստուն խոսքերը? Թե այսօր 21-րդ դարն ենք ու այդ խոսքերը հնաոճ են? Իհարկե ո’չ, թեկուզ հազարամյակներ էլ անցնեն` ոչ մի գիտնականի խոսք չի հնանա: Պարզապես դարն է զարգացում ապրում ու ուզում են երեխաներին ևս հասունացնել ժամանակից շուտ: Բայց ինչ էլ լինի, երեխան մնում է երեխա, որին հասու չեն մեծերի վարքերն ու բարքերը: Եվ հետո չմոռանանք, որ դաստիարակությունը բումերանգ է, ժողովրդական խոսքով ասած. "Ինչ ցանես, այն էլ կհնձես": Ինչպես հայտնի է մանկությունը ձնհալն է, պատանեկությունը` վարարած Գարունը: |