Երեքշաբթի, 23.04.2024, 21:12

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեղինակային գործեր

ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՌԵԼԱՔՍԱՑԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳՆԵՐ ՈՒ ՀԵՏԵՐՈՏՐԵՆԻՆԳՆԵՐ
Ստորև բերված երեք աուտոտրենինգները կազմված են ըստ Շուլցի "Ինքնածին վարժանք"-ի և դրա մեթոդներով, որի յուրաքանչյուր կետի դեպքում, մինչև վերջին բառն, այցելուն արդեն պիտի հանգիստ լինի, կախված հրահանգից:
 
ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ 4

1. Քո ցանկությամբ ամբողջ մարմինդ թուլանում է… 
        Ցանկությամբդ ամբողջ մարմինդ թուլաանում է… 
                           Ամբողջ մարմինդ թուլանում է… 
                                     Մարմինդ թուլանում է… 
                                                  Թուլանում է… 
2. Գլխիդ մեջ ճնշող ոչինչ չկա… 
                 Ճնշող ոչինչ չկա… 
                         Ոչինչ չկա… 
3. Այս պահին հանգիստ է քո հոգում… 
                  Հանգիստ է քո հոգում… 
Հոգումդ հանգիստ է… 
           Հանգիստ է…

ԱՈւՏՈՏՐԵՆԻՆԳ 5

1. Հաճելի զգացողություն է պատել քեզ… 
             Զգացողություն է պատել քեզ… 
                                   Պատել է քեզ… 
2. Հիմա ե'ս եմ ուզում, որ դու հանգստանաս… 
           Ես ուզու'մ եմ, որ դու հանգստանաս… 
               Ուզու'մ եմ, որ դու հանգստանաս… 
                              Որ դու հանգստանաս… 
                                  Դու հանգստանաս… 
                                       Հանգստանաս… 
3. Մկաններիդ մեջ լարվածություն չկա… 
                         Լարվածություն չկա… 
                                             Չկա…
4. Նյարդերդ արդեն շատ հանգիստ են… 
                 Արդեն շատ հանգիստ են… 
                          Շատ հանգիստ են… 
                                 Հանգիստ են…

ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ 6

1. Զգա, որ շնչառությունդ նորմալ է… 
               Շնչառությունդ նորմալ է… 
                                   Նորմալ է…
2. Ինքնազգացողությունդ հրաշալի է և շատ լավ… 
                                 Հրաշալի է և շատ լավ… 
                                                Շատ լավ է…
                                                       Լավ է… 
3. Աչքերդ հաճելի հանգստանում են և լարված չեն… 
                        Հաճելի հանգստանում են և լարված չեն… 
                                  Հանգստանում են և լարված չեն… 
                                                            Լարված չեն…
4. Ճակատդ պատված է դուրեկան ջերմությամբ… 
                Պատված է դուրեկան ջերմությամբ… 
                               Դուրեկան ջերմությամբ…
                                             Ջերմությամբ…
5. Դու քեզ զգում ես առույգ և աշխույժ… 
         Քեզ զգում ես առույգ և աշխույժ… 
                          Առույգ ես և աշխույժ… 
                                          Աշխույժ ես…
Կատեգորիա: Հեղինակային գործեր | Ավելացրեց: Marine (30.11.2013)
Դիտումներ: 318 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
1 Ani  
0
Barev dzez xndrum em ogneceq dzer xorhrdov hxi em nyarders larvum en en mtqic vor tann I'm havaqeluc heto noric kextotum en tali erexeqin Menq enq pahum shat hsmerashx entaniq enq uxaki nyardaynanum em anndhat nuyne

2 Marine  
0
Բարև ձեզ: Հղիությունը ողջունելի է: Առողջ բալիկ թող ծնվի:
Ինչ վերաբերում է նյարդայնանալուն՝ դա ամենևին պետք չի, քանզի վաղը Ձեր փոքրիկն էլ պիտի անի նույնը: Մի լարվեք, առաջինն այն կվնասի պտղին և Ձեզ, ապա դրանից ոչինչ չեք շահի: Նայած երեխանորն ինչ տսրիքի են՝ տունը հավաքելուց նրանց էլ ներգրավեք այդ գործում, անկախ այն բանից տղա են, թե աղջիկ: Կատակով, ծիծաղելով, խաղային ոճով նրանց ասեք ասենք այսպես. ՞Ես փոշեկուլով կհավաքեմ հատակը, դու կահույքի փոշիները սրբի, որ հետո միասին գնանք խաղալու կամ զբոսանքի՞ իսկ մյուսին ասենք, թե ասեք՝ ՞Պարելով հատկը փայլեցրու հատակի շորի միջոցով, տեսնեմ լավ պարել գիտես՞: Եվ այդպես, եթե իրենք մաքրեն տունը Ձեզ հետ՝ էլ չեն կեղտոտի, անգամ իրենք Ձեզ կասեն՝ ՞Տունը մենք ենք մաքրել, չկեղտոտես...՞: Ու այդպես հաճախ, խաղային ձևով, նրանց գրավեք գործի մեջ: Անգամ թխվածք պատրաստելիս, հաց թխելիս և այլն:
Ու նաև վերցնենք կեղտոտում են՝ մի լարվեք, երեխա են՝ բնական է, հո քարի նման չեն նստելու? Դուք էլ նրանց հետ երեխա դարձեք, իբրև թե թափրտեք, ապա միասին էլ նավաքեք ասելով՝՞ Բոլորով թափել ենք, բոլորով էլ հավաքենք՞: Մի քանի անգամ այդպես անելուց հետո կզգաստանան:
Ձեզ առողջ ծնունդ եմ մաղթում:

Իսկ վճարման համար հեռախոսահամար ասեք կամ գրեք manmara@mail.ru էլեկտրոնային հասցեին, որ ասեմ ինչպես եք վճարում կատարելու

Հարգանքներով Ձեր հոգեբան

Անուն *:
Email *:
Կոդ *: