ԱՆՏԻՍԹՐԵՍ
Այս թրեյնինգն իրենից ներկայացնում է սթրես հանելու միջոց: Թրեյնինգի ընթացքում այցելուն կարող է կամ դիտել տեսանյութը, կամ էլ աչքերը փակ լսել բնության ձայները, որտեղ կա և՛ ջրի մեղմ քչքչոց, և՛ թռչունների հանգիստ դայլայլ, որոնք զուգորտվում են մեղմ մեղեդիով:
Տեսանյութը դիտելու դեպքում կհանգստանան այցելուի աչքերի ակնակապիչները, բնության գույնը՝ հանգստացնող կանաչը և բոլոր գույների համադրություն կազմող սպիտակը, որն այստեղ ջրի գույնն է՝ կթեթևացնեն հոգեկան աշխարհում գտնվող ծանրությունը, ակամա կստիպեն այցելուին երազել և թեթև շնչել, ինչպես կշնչեր, եթե լիներ հենց այդտեղ՝ բության գրկում:
Աչքերը փակ լսելու դեպքում այցելուին կթվա, որ ինքը հենց այդ ջրի մոտ է, անկախ իրենից կզգա ջրի հաճելի խոնավ հոտը, օդի թարմ բույրը: Թռչունների ծլվլոցը կօգնեն դուրս հանել ներսում կուտակված սթրեսը, իսկ երաժշտությունը կօրորի նրա հոգին և ակամայից ժպտալով հանգստություն կիջնի այցելուի հոգեկան աշխարհին:
|