ՈՒրբաթ, 03.05.2024, 23:08

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեղինակային գործեր

1988 Թ.-Ի ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՂԵՏՅԱԼ-ԾՆՈՂԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ ՀՈԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ
1988 Թ.-Ի ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՂԵՏՅԱԼ-ԾՆՈՂԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ ՀՈԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ
Մեծ դժբախտությունը ծնեց մեծագույն հերոսություն: 
Արիացի'ր, ազգ իմ
 
Աղետ հասկացությունը պատմության մեջ միշտ էլ եղել է սարսափազդու իր ողջ էությամբ: Սակայն աղետից հետո հայ ժողովուրդն իր մեջ միշտ էլ գտել է ապրելու և բարգավաճելու կամք, ուժ ու կորով: Այսօր էլ, երբ 1988 թ. երկրաշարժից անցել են բավական ժամանակ, Շիրակ աշխարհի ժողովուրդն իր ամուր կամքով նոր կյանքի հիմք է դրել: Հետերկրաշարժյան օրերի հաշմանդամներն ու խաթարված հոգիները, օլիգրոֆեններն (մտավոր հետամնացներ) ու խոշտանգված սրտերը, վերբալ պատրանքով տառապողներն ու հոգեկան խանգարում ունեցողները, ինչպես նաև պսիխոսենսոր խանգարում ունեցողներն այսօր արդեն որոշ չափով ադապտացվել են և նոր կյանք են ստեղծել: Այսօրվա կյանքին են հարմարվել և ապրում նաև շպերունգներն ու հուզական ոլորտի խանգարում ունեցողները: Այս գործում անգնահատելի է նաև միջազգային հոգեբանական կենտրոնների դերը, որոնք երկրաշարժի առաջին իսկ օրերից մեծ օգնություն են ցույց տվել տուժածներին: Ապա տեղում` աղետի գոտում բացեցին բազում հոգեբանական կենտրոններ, որոնք մինչև օրս էլ գործում են ակտիվ կերպով: 
Տարբեր մարդկանց հետ ունեցած զրույցները, մտքերի փոխանակություններն ու ռեպորտաժները ցույց են տալիս, որ ավերված քաղաքների ու գյուղերի աստիճանական վերականգնման հետ զուգընթաց վերականգնվում է նաև մարդկանց հոգեկան վիճակի կայունությունը: 
Սակայն, մեկ անգամ ևս դիտելով 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների հոգեբանական սպեկտրը, չենք կարող չառանձնացնել աղետյալ-ծնողազուրկ երեխաների սոցիալ հոգեբանական խումբը: Ահավոր երկրաշարժի ծնունդ հանդիսացող միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներն մեծաքանակ և յուրօրինակ սոցիալական խումբ էին կազմում: 
Առաջինները համախմբվել են հետևյալ ենթախմբերում. 
1. տարբեր ընտանիքների միացումից կազմավորված 
2. մեկ կամ ավելի օտար երեխաներ ունեցող 
3. ընտանիքից ինքնակամ օտարվածներ և այլն: 
Իսկ երկրորդների կազմում են հետևյալ ենթախմբերը. 
1. ընտանիքի գլխավորը մեծ երեխան հանդիսացող 
2. մոտ ազգականների (տատիկ, պապիկ և այլն) ընտանիքում ապրող 
3. պետության հովանավորությամբ ապրող և այլն: 
Ուսումնասիրության առարկա դարձած այս սոցիալական խմբերի հետ աշխատելիս, ժամանակակից հոգեբանից պահանջվում էր և այսօր էլ պահանջվում է այնպիսի պրոբլեմների հաղթահարում, ինչպիսիք են կակազությունը, խանդը, վախը, ստախոսությունը, գողությունը և այլն: Սակայն ծնողազուրկ երեխայի հովանավորները, լինի դա պետությունը, հասարակությունը, ընտանիքը կամ այլոք, միշտ ձգտել են իրենք լուծել նրա պրոբլեմները` սկսած ամենատարրականից (սնունդ, հագուստ, հիգիենիա), մինչև ամենագլխավորը (կրթություն, ամուսնություն): 
Ամեն ինչի պատրաստի մատուցումը անչափահաս աղետյալ-ծնողազուրկների մոտ ամրապնդում է թուլակամության, անաշխատասիրության, ալարկոտության, երկչոտության հատկանիշներ: Այսօր էլ, երբ նրանք արդեն չափահասներ են, ամեն մի տարրական հարցի լուծման պրոցեսում ձգտում են օգտագործել իրենց ծնողազուրկ լինելու հանգամանքը, որն ըստ իրենց, ինչպես և անչափահաս տարիքում, կարող է հանդիսանալ ցանկացած պրոբլեմի լուծման օժանդակ և գլխավոր գործոնը: Կամա, թե ակամա նրանք մեղավոր չեն, նրանց սովորեցրել են այդպես: 
Հաշմված ու անպաշտպան, աղետի ուղղակի հոգեբանական հետևանքներն ու ազդեցություններն իրենց վրա կրող աղետյալ-ծնողազուրկների և նրանց հովանավորների մոտ, իհարկե, այս իրադրությունում իշխում է ազգային մտածողությունը` ամեն ինչով օգնել թույլին ու կարիքավորին: Դա գովելի է, բայց չի նշանակում որ երեխային պիտի զրկել ինքնուրույն լինելու, որպես անհատականություն մեծանալու ունակությունից: Այո', օգնե'լ, թույլին վեր բարձրացնել, բայց և սովորեցնել, որ նա անձ է, անհատ և որպես այդպիսին նա ունի որոշակի իրավունքներ: 
Երկրաշարժի օրերին շատ էին այնպիսի դեպքերը, որտեղ ընտանիք կորցրած կամ նրանից օտարված սոցիալական անձն իր դաստիարակությունն ու կամային հատկանիշների ձևավորումը ստանում էր արագ ձևավորված, անկայուն սոցիալական խմբում: 
Սակայն, ժամանակակից հոգեբանները չպետք է կորցնեն իրենց զգոնությունը` ծնողազուրկ երեխաներից պիտի հանեն դժբախտ լինելու զգացողությունն ու դիրքորոշումը, պիտի փորձեն նրանց վիրավոր ընկալումները դարձնել տանելի, քանի որ աղետյալ-ծնողազուրկների կարևորագույն հիմնախնդիրն ինքնապահպանումն է և գոյի կռիվ մղելը` սեփական "ես"-ի հաստատումը: 
Եվ այսօր` բազում տարիներ անց կարծես թե դա հաջողվել է հոգեբաններին, քանզի 1988 թ.-ի երկրաշարժի անչափահաս ծնողազուրկներն այսօր արդեն այդպիսին են, այսինքն ձևավորվել են իբրև անձ-անձնավորություն-անհատ-անհատականությունններ: Այդ առաջընթացի մեծ պատիվը հենց իրենն է` ժամանակակից հոգեբանությանը: 
Փորձենք պահպանել այն, չկորցնել մի անգամ արդեն կորցրած ու նորից վերգտած մեր հոգու երբեմնի հանգստությունը: Որը բոլորիս համար էլ մի ողջ կյանք արժեցավ: Պահպանենք մեր և մեզ շրջապատողների հոգիներն անխաթար ու չօտարաված ձևով:
Կատեգորիա: Հեղինակային գործեր | Ավելացրեց: Marine (24.11.2013)
Դիտումներ: 694 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: