ՈՒրբաթ, 03.05.2024, 18:34

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հեղինակային գործեր

1988 Թ.-Ի ԱՂԵՏԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ (հատված սույն կայքի հոգեբան և նույն գրքի հեղինակ Մ. Մանուկյանի գրքից)
1988 Թ.-Ի ԱՂԵՏԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ
 
Իր զարգացման պատմության ընթացքում մարդկությունը միշտ շրջապատված է եղել արհեստական ու բնական աղետներով` պատերազմներ, ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, հրաբուխներ, տրանսպորտային վթարներ և այլն: Իրենց մասշտաբից կախված, նրանք միշտ տարբեր աստիճանի վնասներ են հասցրել մարդկանց, կենդանիներին, բնությանը և նույնիսկ Երկիր մոլորակին: 
Ապրելով սեյսմոակտիվ գոտում, Շիրակ աշխարհի ժողովուրդը բազմիցս ենթարկվել է ստորգետնյա ցնցումների ավերածություններին: Նույնիսկ մարդկային մեկ սերունդը ականատես է եղել 20-րդ դարի երկու ավերիչ երկրաշարժերի` 1926 և 1988 թվականներին, որոնք տասնյակ հազարավոր կյանքեր խլեցին, կործանեցին բազմաթիվ բնակելի տներ, գործարաններ, պատմական ու մշակույթային կառույցներ: 
Հայ ժողովուրդը բազում աղետներ է տեսել` պատերազմներ ու ջարդեր, տեղահանություններ ու ցեղասպանություններ, ավերիչ երկրաշարժեր և այլն:
1988 թվականի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը, ոչ միայն նյութական, այլև հոգեկան մեծ ավերածություններ գործեց մեր երկրում: Հաշված վայրկյանների ընթացքում Լենինականում ավերվեց և կիսափուլ դարձավ 774 շինություն, ավերվեցին 21 քաղաք ու շրջկենտրոն, 342 գյուղ: Անօթևան մնացին 514.000 մարդ` նյութական ու հոգևոր օժանդակության կարիք ունեցողներ: Աղետը հենց նրանով է աղետ, որ գալիս է անսպասելի և անժամանակ: 
Սակայն, քննարկելով աղետի հոգեբանական հետևանքների գնահատման հարցը ավելի հեշտ է դա անել "աղետ" հասկացությունը նույնացնելով ՙերկրաշարժի աղետ՚ հասկացության հետ, քանի որ ներկայիս սերունդն այն տեսել է իր աչքով և զգացել նրա ավերիչ հետևանքներն իր սեփական հոգու վրա: 
Աղետի գոտու բնակչությանը մեծ օգնություն ցույց տվեցին քաղաքակիրթ երկրների բժիշկներն ու հոգեբանները: Կազմակերպվեցին հոգեբան-մասնագետների խմբեր, որոնք տեղում զբաղվեցին բնակչության հոգեկան վիճակի բարելավման հարցերով` օգնելով մարդկանց դուրս գալ սթրեսային վիճակից: 
Փորձելով տալ աղետի հոգեբանական հետևանքների գնահատականը տարիներ անց, մեր կողմից կատարվել են տարբեր աղետյալների ուսումնասիրում` զրույցի, դիտման, կենսագրման և սոցոմետրիկ գիտափորձի մեթոդներով: Յուրաքանչյուր անձի նկատմամբ ցուցաբերելով տարբեր մոտեցումներ, հետազոտական-վերլուծական փաստերն ու նկարագրությունները համեմատելով, առանձնացնելով նմանություններն ու տարբերությունները, հանգում ենք հետևյալ եզրակացությանը. 
Թեպետ անցել են տարիներ, բայց 
1. Աղետի հոգեբանական հետևանքները գնահատելիս չի կարելի անտեսել մարդկանց մինչ աղետն ունեցած հոգեկան վիճակը: Աղետի պահին նրանց պահվածքն ու գործելակերպը մեծ չափով պայմանավորված է այդ իրավիճակից: 

2. Աղետի պահին մարդկանց գործելակերպն օգտակար և նպատակաուղղված լինելու նախապայմաններից մեկը հանդիսանում է գործելակերպի ընդհանուր կանոններին ծանոթ լինելը: 

3. Մարդկային կուտակումներով շենքերում` ինստիտուտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ և այլն, աղետի առաջին իսկ պահից առաջ է գալիս խառնաշփոթություն և անձն արագ կորցնելով իր "ես"-ի հրահանգներով կողմնորոշվելու կարողությունը, ենթարկվում է չղեկավարվող խմբերի անկանոն գործելակերպին: 

4. Աղետի ժամանակ մարդիկ ստանում են խորը սթրեսներ, առաջ է գալիս ֆոբիա (վախ), դեպրեսիա, սոցիալական մահ, հոգեբանական մահ և այլն: 

5. Առաջ են գալիս նոր սոցիալական խմբեր` ընտանիքներ.

* որոնք զոհեր են ունեցել 
* որտեղ գոյություն ունեն մեկ կամ ավելի օտար երեխաներ 
* որոնք կազմավորվել են տարբեր ընտանիքների միացումից 
* որտեղ կան հաշմանդամներ 
* որտեղ հոգսը մոր վրա է 
* որտեղ գլխավորը հանդիսանում է մեծ երեխան
* որտեղ ընտանիքի անդամներն օտարացել են միմյանցից
* որտեղ ապրում են միակողմանի ծնողազուրկ երեխաներ, 
* որտեղ ապրում են երկկողմանի ծնողազուրկ երեխաներ

6. Աղետալի երկրաշարժն իր դառը դրոշմն է թողնում ժամանակակից սերնդի` մասնավորապես և հատկապես մանկական հոգեաշխարհի վրա: 

7. Աղետի գոտում անհրաժեշտ է ստեղծել և ընդլայնել բուժական, մանկավարժական, վերականգնողական ու հոգեբանական կենտրոնների ցանցը, համալրելով դրանք որակյալ բժիշկներով ու հոգեբաններով: 
 
8. Աղետյալների հոգեբանության ուսումնասիրությունը և օգնության կազմակերպումն անհրաժեշտ է կատարել տարածքի բնակչության տնտեսական պայմաններն, ապրելակերպն, ազգային հատկանիշները, սովորույթները հաշվի առնելով:

 
9. Աղետից տուժածների ժամանակավոր օտարումն աղետի գոտուց օժանդակում է նրանց ավելի արագ դուրս գալ սթրեսային վիճակից: 
10. Աղետի գոտու արագ վերականգնումը նպաստում է մարդկանց հոգեվիճակի նույնքան արագ կայունացմանը:

 
11. Այն մարդիկ, որոնք աղետի ժամանակ ստացել էին խորը սթրեսներ, և առաջ էին եկել ֆոբիաներ, դեպրեսիա, հոգեբանական և սոցիալական մահ, այսօր արդեն քիչ-քիչ ադապտացվում են և կոնֆորմիզմի մեջ մտնում, միմյանց նկատմամբ փորձում են էմպացիոն դիրք գրավել:

 
12. Աղետի գոտու վերածնունդը քիչ-քիչ դառնում է իրականանալի, որն էլ նպաստում է մարդկանց հոգեվիճակի արագ վերականգմանը:

Տարիներ անց, կարելի է ասել, որ վերացել է "աղետի գոտի" հասկացությունը: Քաղաքը բարգավաճ ու շքեղ տեսք է ստացել: Վերականգնվել է Գյումրին իբրև հայրքաքաղաք: Մարդկային հոգիներում կրկին տիրում է խինդն ու ծիծաղը: Շրջիր քաղաքով, կտեսնես, որ կրկին ստեղծագործողը ստեղծագործում է, շինարարը կառուցում է, քաղաքը փթթում է: 
Սակյան… Նորից փորձենք հակուրդ չտալ մեր տվայտանքներին ու մի պահ կանգ առնենք: Այո', վերը նշվածը սոսկ իրականություն է և գովելի փաստ, բայց միթե կմոռացվի 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի 11:41-ը… նույնիսկ եթե ավելի շատ տարիներ ու դարեր անցնեն` բնավ: 
Այն կհիշվի այնքան, որքան կապրի հայ ժողովուրդը: 
Եվ այսպես որքան էլ տարվենք մեր նորափթիթ Գյումրու գեղեցկությամբ, ահեղ երկրաշարժին կուլ գնացած մեր անմեղ հարազատների հուշերը երբեք չեն թողնի, որ մոռացվի այդ օրը գեհենային: 
Բայց կյանքը շարունակվում է, ապրել է պետք: Ապրենք և մեր հոգիներում ապրեցնենք նրանց, ովքեր դեռ երկար պիտի ապրեին: Չհուսալքվենք, Ապրենք, որ մեզ հետ նրանք էլ հավերժ ապրեն: Ապրենք, որ նրանց կիսատը մենք ավարտենք: Ապրենք, որ մեր Գյումրին այլևս չորբանա:
Ապրե'նք…
Կատեգորիա: Հեղինակային գործեր | Ավելացրեց: Marine (24.11.2013)
Դիտումներ: 422 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: