
Կ Ե Ն Ս Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մարինե Արտաշեսի Մանուկյան՝ ծնվել է 1978 թվականի մայիսի 17-ին Գյումրիում՝ մտավորականի ընտանիքում:
1985-1995 թթ. սովորել և ավարտել է միջնակարգը գերազանցությամբ:
1995-1999 թթ. սովորել և ավարտել է Գյումրու «ՊՐՈԳՐԵՍ» համալսարանը գերազանցության (կարմիր) դիպլոմով:
1999 թ.-ին նրա թղթակցությունը` «Սպիտակի երկրաշարժի աղետյալ ծնողազուրկների սոցիալ հոգեբանական խումբը» խորագրի ներքո, տպագրվել է իտալական և շվեյցարական թերթերում:
1999 թ.-ին հրավիրվել է Գերմանիա՝ մասնակցելու համաշխարհային հոգեբանական 11-րդ կոնֆերանսին:
2004 թ.-ին հրավիրվել է Շվեյցարիա մասնակցելու համաշխարհային հոգեբանական 12-րդ կոնֆերանսին:
2005-2007 թթ. հրավերքներ է ստացել Եգիպտոսից և Ֆրանսիայից մասնակցելու հոգեբանական կոնֆերանսների:
2008 թ.-ին լույս է տեսել նրա առաջին մասնագիտական գիրքը` «Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը» խորագրի ներքո, որը նվիրված է 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի քսանամյակին:
Որպես հոգեբան, բազմաբովանդակ հոդվածներով, հաճախ տպագրվել է տարբեր քաղաքների թերթերում և ամսագրերում՝ Գյումրու «Հինգշաբթի» և «Շրջապատ» շաբաթաթերթերում, Երևանի «Առավոտ» օրաթերթում, «Հոգու ճիչ» ամսագրում և Վանաձորի «Վանաձորյան խճանկար» թերթում: Ապա արդիական բնույթ կրող համացանցի բազում կայքերում, խմբերում և էջերում է զետեղում իր հոդվածներն ու ստեղծագործություները:
Ստեղծագործում է նաև գեղարվեստական՝ արձակ և չափածո ոճերում:
Կատարում է հոգեբանական խորհրդատվություններ հեռախոսով և համացանցով: Նրա կայքն է hogeban1.do.am
Ազատ ժամանակ զբաղվում է գոբելենագործությամբ:
01.09.2011 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Սպինալ և այլ հաշմանդամների «ԼՈՒՅՍԻ ՇՈՂ» բարեգործական հիմնադրամի Գյումրու սպորտային և հոգեբանական մասնաճյուղի ղեկավարը:
20.06-22.06.2012 թթ. պարալիմպիկ 10-րդ փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանում գործող ՄՎԿ-ում, «Ձեռքի ուժ» սպորտաձևով զբաղեցրել է III տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
2013 թ.-ին Երևանում կայացած հանրապետական «Գրիր» գրական մրցույթի IV նախագծում հանդես է եկել «Կապուտաչյա ճակատագրի քմահաճույքները» խորագիրը կրող թղթակցությամբ, որտեղ վեր է հանել երկրաշարժից հետո հաշմանդամների առաջ ծառացած խնդիրները և առաջ քաշել, նրանց հարմարավետության համար, որոշակի պայմանների լուծման միջոցները: Այն ժյուրիի կողմից արժանել է I պատվավոր տեղին և նա ստացել է պատվոգիր ու հուշանվեր «ԳՐԻՐ գրական մրցույթ, I տեղ» դաջվածքով, որն իրենից ներկայսցնում է բացված գիրք:
08.01.2014-08.01.2016 թթ. աշխատել է Գյումրու "PAVLIK COMPYUTERS" համակարգչային խանութում որպես համակարգչային գլխավոր օպերատոր:
2016 թ.-ի դեկտեմբերի 20-ից ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ է:
2017 թ.-ի մայիսին լույս է տեսել նրա մասնագիտական երկրորդ գիրքը՝ ՖՈԲԻԱՆԵՐ (հետևանքներ և բուժման մեթոդներ) խորագրով:
2017 թ.-ի օգոստոսի 21-ից »Զինվոր և մշակույթ» ՌՀԿ-ի սցենարիստն է:
2017 թ.-ի հոկտեմբերի 14-ից, որպես սիրողական լրագրող, զբաղվում է 2016 թ.-ի ապրիլի 2-5-ը տևած քառօրյա պատերազմի անմահ և ողջ մնացած հերոսների մասին հոդվածներ գրելով ու նրանց լուսաբանելով:
2017 թ.-ի նոյեմբերի 25-ին լույս է տեսել «Ճակատագրի հետքերով» բանաստեղծությունների համահեղինակային ձեռնարկը, որի համահեղինակն է:
01.12.2017-17.11.2020 թ.թ. հանդիսացել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի հոգեբան լրագրողը:
25.01-10.08.2018 թ.-ին հանդիսացել է «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ստեղծագործական մասի ղեկավարը:
2018 թ.-ի փետրվարի 19-ին լույս է տեսել «Բաց փակագծեր» բանաստեղծությունների համահեղինակային ժողովածուն, որի համահեղինակն է:
2018 թ.-ի մայիսի 9-ից հանդիսանում է «քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչը (модератор):
2018 թ.-ի հուլիսի 20-ին ՀԱԲ (հայոց ազգային բանակում) Ռ/Հ/Կ-ի նախագահ Արամո Թորգոմյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով հայրենանվեր աշխատանքների, մասնագիտական բարձր որակների, հայրենասիրական միջոցառումներին մշտապես սատարելու և մասնակցություն ունենլու համար:
20.07.2018-20.07.2019 թթ.-ին ՀԱԲ (հայոց ազգային բանակում) Ռ/Հ/Կ-ի նախագահ Արամո Թորգոմյանի կողմից նշանակվել է նույն Ռ/ՀԿ-ի երիտասարդական թևի մամլո խոսնակ:
2018 թ.-ի հուլիսի 20-ին «Սրտացավ մայրեր» բարեգործական կազմակերպության նախագահ, գնդապետ Անահիտ Հարությունյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով հայրենիքին մատուցած ծառայությունների և ռազմահայրենասիրական դաստիարակության համար:
2018 թ.-ի նոյեմբերին լույս է տեսել «Անպարտելիները» բանաստեղծությունների համահեղինակային ձեռնարկը, որի համահեղինակն է:
2018 թ.-ի դեկտեմբերի 29-ին, «Ազգն է ծնում հերոսներ» ռազմական խմբի կողմից, պարգևատրվել է պատվոգրով՝ խմբում մեծ ակտիվության ցուցանիշներ գրանցելու համար:
2019 թ.-ի մարտի 11-ից «ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբ»-ի իրադարձությունների մեկնաբանն է:
2019 թ.-ի հունիսին լույս է տեսել «Հայրենյաց կանչեր» բանաստեղծությունների համահեղինակային ժողովածուն, որի համահեղինակն է:
2020 թ.-ի հունիսի 12-ից օգոստոսի 28-ը մասնակցել է կարողությունների զարգացման առցանց դասընթացին, որը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ների կողմից իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում: Ավարտելով այն, ստացել է հավաստագիր:
2020 թ.-ի դեկտեմբերի վերջին լույս է տեսել նրա «Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները» գրքի I հատորը, որը նվիրված է ապրիլյան պատերազմի ողջ մնացած և անմահ հերոսներին։

|