ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Չորեքշաբթի, 01.05.2024, 08:25

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:42

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

 

Մեծ դժբախտությունը ծնեց մեծագույն հերոսություն: Արիացի'ր, ազգ իմ:

 

Եվ այսպես աղետի հետևանքների հոգեբանական գնահատակնի ուսումնասիրությունները ցույց տվեցին հետևյալը.

 

1. Աղետի հոգեբանական հետևանքները գնահատելիս չի կարելի անտեսել մարդկանց մինչ աղետն ունեցած հոգեկան վիճակը: Աղետի պահին նրանց պահվածքն ու գործելակերպը մեծ չափով պայմանավորված է այդ իրավիճակից:

 

2. Աղետի պահին մարդկանց գործելակերպն օգտակար և նպատակաուղղված լինելու նախապայմաններից մեկը հանդիսանում է գործելակերպի ընդհանուր կանոններին ծանոթ լինելը:

     

3.Մարդկային կուտակումներով շենքերում` ինստիտուտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ և այլն, աղետի առաջին իսկ պահից առաջ է գալիս խառնաշփոթություն և անձն` արագ կորցնելով իր ՙես՚-ի հրահանգներով կողմնորոշվելու կարողությունը, ենթարկվում է չղեկավարվող խմբերի անկանոն գործելակերպին:

     

  • Աղետի ժամանակ մարդիկ ստանում են խորը սթրեսներ, առաջ է գալիս ֆոբիա, դեպրեսիա, սոցիալական մահ, հոգեբանական մահ և այլն:

 

  • Առաջ են գալիս նոր սոցիալական խմբեր` ընտանիքներ,

*     որոնք զոհեր են ունեցել

*     որտեղ գոյություն ունեն մեկ կամ ավելի օտար երեխաներ

*     որոնք կազմավորվել են տարբեր ընտանիքների միացումից

*     որտեղ կան հաշմանդամներ

*     որտեղ հոգսը մոր վրա է

*     որտեղ գլխավորը հանդիսանում է մեծ երեխան

*     որտեղ ընտանիքի անդամներն օտարացել են միմյանցից

*     որտեղ ապրում են միակողմանի ծնողազուրկ երեխաներ

*     որտեղ ապրում են երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:

 

  • Աղետի գոտում անհրաժեշտ է ստեղծել և ընդլայնել բուժական, մանկավարժական, վերականգնողական ու հոգեբանական կենտրոնների ցանցը, համալրելով դրանք որակյալ բժիշկներով ու հոգեբաններով:

 

  • Աղետյալների հոգեբանության ուսումնասիրությունն անհրաժեշտ է կատարել տարածքի բնակչության տնտեսական պայմաններն, ապրելակերպն, ազգային հատկանիշները, սովորույթները հաշվի առնելով:

 

  • Ա ղետի գոտու արագ վերականգնումը նպաստում է մարդկանց հոգեվիճակի նույնքան արագ կայունացմանը, որին օգնում է նաև ժամանակի հոսքը:

 

  • Դեռահասի հոգեիճակը ճիշտ հասկանալու համար ամեն մի ուսումնական հաստատություն և հիմնարկ պետք է ունենա իր հոգեբանը:

 

  • Այն պատանիները, որոնք աղետի ժամանակ ստացել էին խորը սթրեսներ և ձեռք բերել ֆոբիաներ, դեպրեսիա, հոգեբանական և սոցիալական մահ, այսօր արդեն քիչ-քիչ ադապտացվում են և կոնֆորմիզմի մեջ մտնում, միմյանց նկատմամբ փորձում են էմպացիոն դիրք գրավել:

 

  • Աղետալի երկրաշարժն իր դառը դրոշմն է կնիքել  ժամանակակից սերնդի վրա, որից զերծ չի մնացել նաև մանկական ու երիտասարդ հոգեաշխարհը, որի սպիացման համար եկար ժամնակ է պետք:

 

Աղետից հետո աղետյալը չկորցրեց իրեն` մաքառեց, պայքարեց ու ապրեց… Վերածնունդով հաղթեց:

Հայը պիտի դիմանար ու նորից կառուցեր ավերակ Գյումրի-Լենինականը, ավերված Ղարաքիլիսա-Կիրովականը, երկրի երեսից տակն ու վրա վերացած Համամլու-Սպիտակը և… Գյուղերը: Ավերված տների տեղում պիտի հայ տղամարդիկ նորը շինեին, իսկ հայ մայրերը պիտի ծնեին, շատ ծնեին, որ չպակասեր գյումրեցու սրամիտ, իմաստախոս բարբառը, որ չպակասեր լոռեցու երգաձայն բառը… Պիտի դիմանային ու կառուցեին, որ մեռածները հառնեին նորածին գյումրեցիներով ու լոռեցիներով…Հայ ժողովուրդը միշտ էլ անսասան է եղել սարի նման, միշտ դիմացել է դարերի հազարամյակների կարկուտներին և այս երկրաշարժ-կարկուտին էլ պիտի դիմանար… Սարի պես պիտի դիմանար… Եվ սարի պես կանգնած մնար… Ու դիմաացավ…

Վիշտը նահանջեց…

Շիրակի ժողովուրդ, ուժ տուր աշխարհաշեն թևերիդ, կրկին կառուցիր քո գյուղն ու քաղաքը, նորից արարման շողեր սփռիր:

Պարտավոր էին գոյատևել չփշրվելով, արժանապատվորեն, ոչ մի աղետյալ իրավունք չուներ մոռանալու, որ ազգի ուժը բոլոր հայերի ֆիզիկական և բարոյական բարձր հատկանիշերի միասնացումն է: Կամաց-կամաց սկսեց լույս ցոլալ ապագայի հանդեպ: Պետական կառավարական ձեռնարկումներից բացի ժողովուրդն իրեն հատուկ կամքի ուժով ոտքի էր կանգնում: Եվ իսկապե°ս, պատիվ է այդպիսի ժողովրդի զավակ լինելը: Բազում աղետներ տեսած հայ ժողովուրդն այս ցավի մեջ էլ չկորցրեց  իրեն: Հույսը մեծ էր, որ ստեղծագործողը կրկին կստեղծագործի, գրականագետը կրկին կշարունակի իր գործը, շինարարը կրկին կշինի շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ քանդակագործը կրկին կշարունակի իր կիսատ թողած քանդակները: Թեպետ ցավը խորն էր, սակայն շարունակվելու էր Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ կյանքը: Նա պիտի գոյատևեր: Գոյատևեր այնպես, ինչպես դարեր առաջ ու  աշխարհին ապացուցեր, որ իր հոգու մեջ բնակվում է փյունիկյան թռչունը:

Գյումրեցին աշխարհաշեն է, կրկին կառուցեց իր օջախը և երբեք չի մոռանա իրեն ձեռք մեկնողներին: Այսօր ՙԱղետի գոտի՚-ն հիշվում է լոք օտարերկրացիներին ցույց տալու համար, որ նրանց օգնությունը նպաստում է ոտքի կանգնելու աղետյալներին:

Իհարկե քաղաքը վերականգնվելու էր… Վիրավորները լավանալու էին, լավանալու էր նա, ում ձեռքը, դեմքն ու  գլուխը վիրակապերով էր պատված, սիրտն ու հոգին վիրավոր էր, աչքին` արցունք էր ու տնից-տեղից զրկված էր…

Հայը երբեք չի ընկճվել, նա միշտ տոկացել է ու դիմացել, կառուցել ու վերակառուցել:

 Ուրեմն հետևենք մեր նախնյաց ավանդյութին ու խորհրդին, և սեփական քրտինքով վաստակենք մեր բարօրությունը: Իսկ Հուսահատվել պետք չէ, քանզի երբ հիշելու լինենք հայի նախնյաց պատմությունն, ապա կտեսնենք, որ նրանք ավելի վատն են տեսել, բայց չեն ծնկել դժվարության առաջ:

ուրեմն չընկճվենք  մենք ևս ու հավատով նայենք ապագային: Դիմանանք և մեր մեջ եղած ուժով վառ պահենք անմեղ զոհերի հիշատակը գլուխ խոնարհելով բազում նահատակների մխացող շիրիմների առաջ:

Թեպետ երկրաշարժն ավերեց մեր հայրենի քաղաքը, հարազատ դպրոցներն ու շինությունները, բայց մեր ժողովուրդը վիշտը սրտում լծվեց նոր ստեղծագործ աշխատանքի: Եվ այսօր շնորհիվ մեր եղբայրների անշահախնդիր օգնության, ապաքինվում են մեր վերքերը... Հայ մանուկը նորից մտնում է հարազատ դպրոց ու մանկապարտեզ, ուր կրկին վերսկսվել է ընդհատված ուսումն ու խաղը: Դրա լավագույն ապացույցն է սիրելի դպրոցների ներսում նորից հնչող զանգերի ղողանջը, որն ազդարարում է այն, որ ապրում են և հավիտյան կապրեն հայն ու հայոց լեզուն... Հայը` հայոց լեզվով, իսկ հայոց լեզուն` հայ ազգով:

Պտտվում է ժապավենը, հիշվում այդ օրերի խորոնիկան, բայց այս անգամ արդեն լավատեսորեն. այդ հուշերի մշուշից հառնում է ծննդատան երիտասարդ մանկաբարձուհին ու տխուր հիացմունքով ասում. ՙԱղետից հետո ծնվածներն անհամեմատ ավելի շատ են, քան աղետից առաջ էր, ծննդաբերողներն ավելի շատ 40-ին մոտ և 40 անց կանայք են՚:

Այսպիսով ծնունդը հաղթում է մահին, ազգը ծիլ է տալիս, հույսը` բողբոջում: Շատ, թե քիչ, արագ, թե դանդաղ, ապաքինվում են հայոց վերքերը, հառնում` քանդված շեներն ու ավանները:

Ինչպես ամեն մի վերք, աղետի վերքերն էլ են սպիանում, որքան էլ կսկիծը մեծ, խորն ու անբուժելի լինի: Իսկ այդ ամենը միայն մարդը կարող է տանել:

Նույն անողոք ժամանակը, որ այդ ամենի քարսիրտ, լուռ վկան է, ինքն էլ դառնում է մոր գթասրտությամբ դրանց ապաքինողն ու բուժողը, անշուշտ ոչ միայն մոռացման գործոնի շնորհիվ... Թեպետ ո’չ, թերևս ոչ մոռացման գնով, այլ գիտակցվաց հարմարվողականության…

բա°վ է արդեն, այս սոսկալի վշտից հոգնել է գյումրեցին, այն թոթափել է ուզում ու ոտքի կանգնել է ուզում:

Եվ կանգնեց ու մեջքը շտկեց: Որքան էլ դժվար էր, միևնույնն է, նա հաղթահարեց այդ դժվարությունը: Հիմա արդեն քիչ-քիչ վերակառուցվում է հնամենի հայրաքղաաք մեր Գյումրին, իսկ գյումրեցին առաջվանն է նորից. նորից վեր են խոյանում շենքեր, նորից լսվում է նորածնի ճիչն ու դհոլ-զուռնի ուրախ  ձայնը, և նորից ծիծաղասեր Գյումրվա ծոցում ծնվում են համով-հոտով անեկտոդները:

Եվ կասկած չկա, որ առաջվա նման Գյումրին շուտով նորից պիտի կոչվի հայրաքաղաք…

Վերջապես քաղաքն առաջվա տեսքը պիտի ստանա` ողողված լույսերի մեջ, մարդիկ անհոգ պիտի ապրեն, ինչպես երկրաշարժից առաջ և անցած վատ օրերի մասին հիշեն միայն իբրև սարսափելի երազ: Ու գյումրեցու հոգսը պիտի լինի ոչ թե ծայրը ծայրին հասցնելով մի կերպ ընտանիք պահելը, նրա գոյությունը պահպանելու մասին մտածելը, այլ նրա երջանկության մասին հոգալը:

Քսան տարի անց կարելի է ասել, որ վերացել է ՙաղետի գոտի՚ հասկացությունը: Քաղաքը բարգավաճ ու շքեղ տեսք է ստացել: Վերականգնվել է Գյումրին իբրև հայրաքաղաք: Մարդկային հոգիներում կրկին տիրում է խինդն ու ծիծաղը: Շրջիր քաղաքով, կտեսնես, որ կրկին ստեղծագործողը ստեղծագործում է, շինարարը կառուցում է, քաղաքը փթթում է:

 

Կյանքը շարունակվում է, այն հաղթում է մահին...

 

Կյանքը շարունակվում է, ապրել է պետք...

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 366 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Wcxwjd  
0
buy atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg generic</a> order lipitor 40mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: