ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 21.05.2024, 23:55

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:01

Ա Ն ՉԱ Փ Ա Հ Ա Ս Ի, Դ Ե Ռ Ա Հ Ա Ս Ի  Ե Վ  Պ Ա Տ Ա Ն ՈՒ Հ Ո Գ Ե Վ Ի Ճ Ա Կ Ը

 

Ինչպես հայտնի է մարդն իր կյանքի ընթացքում անցնում է զարգացման 11 փուլ1.

 

1. նորածնություն (0-1-1,5 ամիս)

2. մանկիկություն (1-1,5 ամսից մինչև 1 տարեկանը)

3. վաղ մանկություն (1-3 տարեկանները)

4. նախադպրոցական մակություն (3-7 տարեկանները)

5. կրտսեր դպրոցական տարիք (7-11-12 տարեկանները)

6. միջին դպրոցական տարիք, դեռաահասություն (12-15 տարեկանները)

7. ավագ դպրոցական տարիք, պատանեկություն (15-18-21 տարեկանները)

8. հասուն տարիք (21-60 տարեկանները)

9. ծերություն (61-74 տարեկանները)

10. զառամյալ տարիք (75-90 տարեկանները)

11. երկարակյացներ (90 տարեկան և ավելի):

 

Այս փուլերից առանձնացնենք անչափահասի տարիքը, մասնավորապես միջին դպրոցական տարիքը` դեռահասությունը և ավագ դպրոցական տարիքը` պատանեկությունը: Սակայն մինչ այդ տարիքներին հասնելը, ըստ Զ. Ֆրեյդի, նա անցնում է հետևյալ փուլերը.

 

1.   Օրալ (0-1 տ.)

2.   Անալ (1-3 տ.)

3.   Ֆալլուսային (3-6 տ.)

4.   Թաքնված (6-12 տ.)

5.   Գենիտալ (12 տ. և բարձր):

 

Զարգացման յուրաքանչյուր փուլում անհատը կենտրոնանում է տարբեր պահանջների վրա: Առաջին փուլը (օրալ) կապված է սովի զգացման և սննդի պահանջի հետ: Երկրորդը (անալ)` նյութափոխանակման հետ: Երրորդը (Ֆալլոսային)` իր սեռին պատկանող ծնողի իդենտիֆիկացիայի2 հետ, այն է` էդիպի փուլը` սեռի գոյության և հակառակ սեռի ծնողի ճանաչումը: Չորրորդ փուլը ներառում է նախորդ փուլերի կոնֆլիկտների լուծումը (էդիպի բարդույթ), որն առաջացնում է երեխաների մոտ նախանձ և ատելություն իր սեռի ծնողի նկատմամբ` պայմանավորված հակառակ սեռի ծնողի հանդեպ հակումով: Հինգերորդ (գենիտալ) փուլը բավարարում է անձի հաղորդակցման և սոցիալական գոյության պահանջը:

Անչափահասին, դեռահասին և պատանուն պետք է առավել ուշադրություն դարձնել, քանի որ այս տարիքից է սկսվում անձի հաստատուն ձևավորումն իբրև անհատ, անհատականություն և իբրև անձնավորություն: Այս տարիքին է հիմնականում բնորոշ էմանսիպացիա3 հասկացությունը: Եվ քանի որ շատ լավ հայտնի է մարդու սոցիալական միջավայրի ծնունդ լինելը, հայտնի է նաև, որ անչափահասը, հատկսպես դեռահասը և պատանին շուտ են ենթարկվում սոցիալական միջավայրի ազդեցությանը: Դրա համար է անհրաժեշտ նրանց ավելի շատ ուշադրություն դարձնել: Նրանց հոգին այդ տարիքում ավելի նուրբ ու զգայուն է, քան երբևէ` հետագա ողջ կյանքի ընթացքում: Դրա համար պետք է նրանց ընտգրկել խմբակներում, եթե չնչին գովական արարք են կատարել, պետք է խրախուսել այդ վարմունքը, սակայն ոչ այնպես, որ երեսառածություն ստացվի: Պետք չէ նրանց վիրավորել ընկերների ներկայությամբ և ցանկացած միջավայրում, կամ բոլորի ներկայությամբ ծաղրի ենթարկել նրանց ասածն ու գոռալ նրանց վրա: Հակառակ դեպքում անչափահասը, դեռահասը և պատանին կարող են զանցանք գործել, իսկ հետո հանցագործ դառնալ, բայց իրականում հնարավոր է, որ նրանք  անմեղ լինեն: Վերը նշված դիտողությունները նրանց կարող են արվել շատ հանգիստ, մեղմ ու առանձին, բացատրելով և դրանցից հիմնավոր փաստեր բխեցնելով, ոչ թե որևէ մեկի ներկայությամբ ու կոպտաբար:

Անչափահասը, դեռահասը և պատանին կարող են վիրավորվել այնպիսի չնչին ու աննշմար բանից, որն իրականում այնքան էլ վիրավորական չէ: Կամ հնարավոր է, որ նրանք ևս մեղավոր լինեն, բայց պետք չէ դա մեծ փաստ դարձնել և ինչ-որ մարդկանց ներկայությամբ քննարկել այն, որը կարող է շատ խիստ վիրավորել այդ նուրբ հոգու տեր անձնավորություններին:

Այստեղ շատ կարևոր է հոգեբանի, սոց. աշխատողի, ինչպես նաև մանկավարժի դերը: Նա° պետք է պարզի անչափահասի, դեռահասի և պատանու պրոբլեմային իրավիճակը, եթե կոնֆլիկտ է ծավալվել` առանձին-առանձին զրույց ունենա կոնֆլիկտ ծավալողների հետ, անալիզի ենթարկի կոնֆլիկտոգեն իրավիճակը և ըստ այդմ էլ վերացնի կոնֆլիկտը, լուծի պրոբլեմը:

Բայց կան մանկավարժներ, որոնք մանկավարժ կոչվելու իրավունք էլ չունեն: Քանզի  անչափահասի, դեռահասի և պատանու աննշան արարքը մեծ փաստ սարքած ի ցույց են դնում բոլորին, բոլորի ներկայությամբ կոպտում ու վիրավորում են նրանց և ստիպում, որ ներկա գտնվողների մոտ իրենք իրենց մեղավոր ճանաչեն: Սակայն քանի որ անչափահասը, դեռահասը և պատանին շատ զգայուն են, հնարավոր է, որ նրանց արժանպատվությունը դա թույլ չտա, բայց հալածվելով բոլորից, վերջիվերջո նրանք իրենց օտարված կզգան և կամա, թե ակամա կարող են հանցագործ դառնալ: Սակայն ոչ ոք չի հարցնի, թե որտեղի±ց է բխում այս ամենի ակունքները: Կոպտաբար կասեն. հանցագործ են և վերջ: Սակայն իրականում գուցե հանցագործը հենց դաստիարա±կն է, մանկավա±րժը կամ նույնիսկ գուցե ծնո±ղն է, որոնք բացիթողի են արել իրենց կարիքն այնքան զգացող անչափահասին, դեռահասին ու պատանուն: Իսկ դպրոցներում մանկավարժական հոգեբանները չեն էլ մտածում միջամտել կամ կանխել: Չէ± որ դա իրենց աշխատանքն է: Քանի որ դպրոցում են անչափահասները հասնում դեռահասության ու պատանեկության ժամանակաշրջանին: Եթե չնչին միջամտություն լինի այդ հոգեբան կոչվածների կողմից, ապա անչափահաս, դեռահասային և պատանեկության տարիքի հանցագործները զգալիորեն կպակասեն, որոնք անմեղ-մեղավոր զոհեր են և ապագայի խաթարված հոգիներով հանցագործներ: Եթե այս զգայուն էակներին ճիշտ հասկանան, ապա ընդհանուր հանցագործների թիվը գուցե որոշ տոկոսով պակասի:

իսկ եթե դպրոցում նրանց ուշադրություն չդարձնեն, նրանք կարող են անտարբեր վերաբերվել ուսմանը: Իսկ այդ անտարբերությունը դեպի ուսումնական գործունեությունը, երբեմն էլ պարզապես չսովորելու ցանկությունը կարող է առաջալ առանձին ուսուցիչների, դասղեկների անտակտության, աշակերտներին կոպտելու, նրանց անձնական արժանապավությունը վիրավորելու պատճառով: Վիրավորվածությունը և ուսուցչի նկատմամբ ունեցած ատելության զգացումը, որոշ անչափահասների, դեռահասների ու պատանիների  կարող է մղել դեպի անպատասխանատու արարքների:

Դրանք են ուսման նկատմամբ անչափահասների, դեռահասների և պատանիների անպատասխանատվությունը ծնող գլխավոր պատճառները:

Ուսուցչի անտակտությունը կարող է արտահայտվել նրա անզսպության, դյուրագրգռության մեջ, որը նրան կարող է մղել անխոհեմ գործողությունների` անչափահասի, դեռահասի և պատանու թերություններն անընդհատ ընդգծելուն, նրանց վարքում եղած լավը, դրականը տեսնել չուզելուն: Այս բոլորը վերջիններիս մոտ կարող են առաջացնել վիրավորանք և անբարյացկամ վերաբերմունք ուսուցչի նկատմամբ, որոնք էլ կարող են թուլացնել նրանց սովորելու ցանկությունը:

Եվ հաճախ երկչոտ, անվստահ անչափահասները, դեռահասներն ու պատանիները վախենում են, որ չեն կարող կատարել առաջադրանքը, չեն պատասխանի այնպես, ինչպես ուսուցիչն է պահանջում: Նրանք, ովքեր վեհերոտ են, աչքի են ընկնում իրենց կաշկանդվածությամբ, նրանց թվում է, թե բոլորը հետևում են իրենց շարժումներին: Եթե ուսուցիչն այդպիսիների նկատմամբ չցուցաբերի հոգատարություն, ժամանակին օգնության չհասնի, ապա նրանք կարող են հետ մնալ ուսման մեջ և օտարվել կոլեկտիվից:

Հատուկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դպրոցականների և առանձնապես դեռահասի ու պատանու հետաքրքրասիրությունը կրում է ընտրողական բնույթ` կապված նրանց հետաքրքրությունների, հակումների, դասավանդող առաջատար, կենտրոնական առարկայի հետ:

Դեռահասը և պատանին հետաքրքրասեր են որոշ առարկաների ժամերին և անտարբեր դեպի որոշ առարկաները:

Այսպիսով անչափահասի, դեռահասի և պատանու հետաքրքրասիրությունը իրենից ներկայացնում է հուզական երանգ ունեցող ակտիվ իմացական նպատակադրած գործունեության մի կարևոր բաղադրամաս, որը նրանց մեջ ստանում է ընտրողական-ստեղծագործական բնույթ և ուղղված է նոր գիտելիքների որոնմանը, ճանաչողական որոշակի խնդիրների լուծմանը:

 

1 Տարիքային փուլերի բաժանումը պատկանում է Պավլովին

2 Իդենտիֆիկացիա-նույնացում

3 Էմանսիպացիա-որդու ազատա•րումը հոր, մեծերի իշխանությունից

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 1124 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: