ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 21.05.2024, 21:44

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 21:54

Մարդկանց հոգիներում դեռ ապրում է երկրաշարժյան խրոնիկան: Եվ դեռ կան այնպիսիները, որոնք հոգեկան տրավմա ապրելով դարձել են հիպոխոնդրիկներ1 լոգոպետիկներ, նևրոզներ, նևրոտիկներ և այլն: Եվ, չնայած այս ամենին, այնուամենայնիվ, նրանք իրենց ապահով են զգում, որ վտանգն անցած է:

Վերոհիշյալ հիվանդությունները կարելի է նկատել նաև երեխաների մոտ` նրանց զարգացման փուլերն ուսումնասիրելիս:

Նևրոզը նույնացվում է նևրոտիկ երևույթների հետ, սակայն դրանք տարբերվում են միմյանցից: Տարբերվում են նրանով, որ նևրոզը սինդրոմ է, որն առաջանում է հոգեկան ցնցումներից հետո, իսկ նևրոտիկ վիճակը կարող է առաջանալ նույնիսկ առողջ մարդու մոտ: Նևրոզն ունի իր չորս տեսակները.

 

1.           Հիստերիա

2.           Նևրաստենիա

3.           Պսիխաստենիա

4.           Սևեռուն մտքեր:

 

Հիստերիան առաջ է գալիս հոգեկան ցնցումների և տևական ֆրուստրացիաների ազդեցության տակ: Նրա համար բնորոշ է նոպա (պանթոմիմիկաների, շարժումների) և ձայնի բարդույթ, որի դեպքում` ի տարբերություն էպիլեպսիկ նոպայի, գիտակցության կորուստը լրիվ չէ: Հիստերիկները սովորականից ավելի ներշնչվող են և ունեն հոգեմարմնային մի շարք խանգարումներ:

 

57. ?

 

Երկրաշարժից հետո մի տարօրինակ բան է ինձ հետ կատարվում` հասարակ բանից զայրանում եմ, ափերիցս դուրս գալիս, գոռում եմ, երեխաներիս` ապտակում, ուզում եմ ձեռքիս ընկածը շպրտել, ջարդել և ամբողջ մարմնով դողում եմ...

Երկրաշարժի ժամանակ կորցրել եմ մորս...

 

Եզրակացություն:  Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հիստերիայի սինդրոմ: Նա երկրաշարժի ժամանակ կորցնելով մորը, հոգեկան ծանր ցնցում է ապրել, որն էլ նպաստել է նրա ներկա վիճակի առաջացմանը: Այս կինը կոնկրետ այս պահին համարվում է շիզուդ: Այդ սինդրոմը կանխելու համար պետք է հոգեբանի միջամտությունը: Որոշ դեպքերում կօգնի նաև հիպնոսը, որից հետո շատ հնարավոր է լեթարգիական քուն:

 

Երկրորդ սինդրոմ-Նևրաստենիա: Այն առաջ է գալիս հիստերիայից հետո: Սրան բնորոշ է մարմնի լարվածություն, նյարդերի կծկում, սրտի վատ աշխատանք և հոգեկան ապացիա:

 

Երրորդ սինդրոմ-Պսիխաստենիա: Սա ունի իր հիմնական նախանշանները` տագնապախռով, կասկածամիտ բնավորությունը և հոգեկան եռանդի պակասը:

 

Չորրորդ սինդրոմ-Սևեռուն մտքերն են (օբսեսիա), որն արտահայտվում է այս կամ այն ոչ հազվադեպ, անհեթեթ գաղափարների ձևով, որը միշտ հիվանդի ուշադրության կենտրոնում է: Օրինակ` հիվանդն անընդհատ մտածում է, թե ինչ կլիներ, եթե լուսինը մեկ մոտենար մեկ` հեռանար երկրից:

 

Վերլուծություն-Այն, ինչ խոսվեց այս` ՙՀոգեբանի աշխատանքը՚ գլխում, այսօր կարող են իրական փաստեր համարվել: Քանզի ամեն մի ասված արդեն դարձել է իրողություն, որը կվկայի նորափթիթ քաղաքը և հենց իրենք` աղետյալ-ադապտացված բնակիչները: Եվ դա ժամանակակից հոգեբանության արդյունք է, որը, ինչպես տեսանք մեր ուսումնասիրություններում, այն օրերին մեծ օգնություն է ցույց տվել տուժածներին:

Ժամանակակից հոգեբանության օգնությունն աղետյալներին եղել է այն, որ մասնագետ-հոգեբանները տուժածների մոտ կարողացել են մասամբ մոռացնել տալ այն օրերի սահմռկեցուցիչ տպավորությունները: Եվ, ինչպես ցույց տվեցին հետազոտություններն, այսօր արդեն յուրաքանչյուր գյումրեցի նոր օջախ է կառուցում և նոր շունչ է տալիս իր ավերված քաղաքին:

Բոլոր հարցումներում, անկախ պատասխաններից, կար նաև մի ընդհանուր պատասխանի. ՙՄահը գոյի ավարտը չէ, և ընդհանրապես, գոյն ավարտուն չէ` դա լինի մեզանով կամ առանց մեզ՚:

Աղետի հոգեբանական ընկալումը հիմնականում արտահայտվում է անձի վերբալ խոսքում, որտեղ երևում են անձնային կորուստները (մարդկային, հոգեկան, նյութական): Հետաղետյան ժամանակահատվածում աղետի մասին մանրամասն վերապրումները մարդկանց դանդաղորեն դուրս են բերում գերլարված վիճակից, տառապանքի զգացողությունից` աստիճանաբար վիրավոր ընկալումները դարձնելով տանելի:

Բազում աղետներ տեսած հայ ժողովուրդն այսօր էլ արդեն կենտրոնացրել է իր բոլոր ուժերը` հատկապես գոյություն ունենալու և ինքնաարտահայտման:

Որքան էլ իրարամերժ լինեն մարդկանց հուզական ապրումները և ստեղծված իրադրության ընկալումները, այնուամենայնիվ, կա մի ընդհանուր բան, որը բոլորին կապում է միմյանց հետ: Դա հենց ինքն` աղետն է:

Հետաղետյան այս ժամանակահատվածում անձը փորձում էր հասկանալ կատարվածը և իր հույզերն ու զգացմունքները կիսել սեփական ՙես՚-ի հետ, որի մեջ իր ողջ եզակիությունն ու ամբողջականությունն է` իր սուբյեկտիվ ներքին կողմով: Դա նրան հաջողվել է, քանի որ նրա ՙես՚-ն իր մեջ ամփոփում է հոգեբանական երեք բաղադրամասերը.

 

1.   Պատկերացում սեփական անհատականության մասին

2.   Հետաքրքրությունների և արժեքային կողմնորոշումների որոշակի միասնություն

3.   Ինքնահաստատման և ինքնաարժեքավորման ձևավորումը:

 

Այս հետաղետյան ժամանակահատվածում անձի որոշ փոփոխություններ (հոգեկան և ֆիզիկական տրավմա) կապված էին նաև սոցիալական միջավայրի հուզական դիրքորոշումների չափանիշների հետ:

Պարզ է, որ աղետը` մասնավորապես երկրաշարժը, սթրեսային գործոն է, որը բոլորի մոտ առաջացնում է սթրեսոգեն գործոն: Աղետի հոգեբանական հետևանքների ընկալման մեջ մի դեպքում պետք  է ընդունել սթրեսորի ազդեցությունը մարդու վրա, մեկ այլ դեպքում` անձնային անհատական առանձնահատկություններից ելնելով, քննել աղետ տեսած մարդու սոցիալական, աստիճանական հարմարվողականության գործընթացը:

Աղետի ժամանակ մարդու անհատական տարբերությունները համահարթեցվում են այն առումով, որ անկախ կորստից (նյութական, հոգևոր), երկրաշարժը ուղղակի ազդեցություն է ունեցել աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի վրա:

Այստեղ կարելի է խոսել սթրես առաջացնող սթրեսորների մասին.

 

  1. Աղետն իբրև սթրես
  2. Աղետ սթրեսորի անհատ ընկալումը
  3. Պատասխան հակազդեցության անհատական առանձնահատկությունը
  4. Տվյալ անձի կողմից ընկալված աղետի համապատասխան դրսևորումները (իրեն բաժին հասած վշտի չափը) և դրանց պատասխան հակազդումները:

 

Սրանց փոխարինում է սոցիալ-հոգեբանական հարմարվողականությունը:

Թեպետ այսօր կա աղետյալի ադապտացվելու կարծիքը, սակայն շատ պարզ երևում է, որ բոլորն էլ վիշտ ու տառապանք ունեն: Դա երևում է նրանց միմիկաներից և պանթոմիմիկաներից: Դա անձի մարմնի (արտաքին նշանների) պարզ հորինվածքը չէ, այլ նրա հոգու մշտական դրսևորումն է:

Այսօր արդեն զգացվում է, որ մարդու հոգեբանական մահը ժամանակի ընթացքում կամաց-կամաց տեղի է տալիս հոգեբանական ադապտացիային:

 


1 Հիպոխոնդրիա-երբ մարդն ինքն իրեն կեղծ հիվանդություներ է վերա•րում և տա•նապում իր առոջության համար

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 501 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: