ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 03.05.2024, 19:30

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:50

Աղետից չորս տարի հետո 1992 թվականին բացվեց ցուցահանդես երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Ցուցատախտակին գրված էր` ՄԱՐՔՍ թիվ 50: Այս ցուցահանդեսը զետեղված էր զոհվածներին պատկանող իրերով` լուսանկարներ, դպրոցական և կյանքի օրագրեր, հուշագրություններ, պատվոգրեր, ալբոմներ, մանկական առաջին թոթովանքներ, բանակից ուղարկած մասունքներ: Մի խոսքով այն մասունքները, որոնք փլատակներից էին փրկվել: Ցուցահանդեսը կազմակերպել էր Լուիզա Ավետիսյանն Արմենուհի Մարտիրոսյանի և նկարիչ Անուշ Առաքելյանի օգնությամբ:

 

29.            Լուիզա Ավետիսյան (Հ. Հ. պատմության պետական թանգարանի Կումայրիի մասնաճյուղի տնօրեն)

 

-Ցուցահանդեսն ուներ երկու բաժին. բաժիններից մեկում տրված էր տեղեկություններ երկրաշարժի ուժգնության, զոհվածների, կործանված քաղաքների ու գյուղերի թվի մասին: Ապա բազմաթիվ երկրների, հանրապետությունների, քաղաքների ցավակցական  ու մխիթարական հեռագրեր, որտեղ պարզորոշ երևում էր, որ արհավիրքի պահին հայը մենակ չէր: Առանձին վահանակներ էր հատկացված թիվ 2, 9, 10 և 20 դպրոցներին, որոնք ամենաշատ զոհերն ունեցան: Այս հարկերի ներքո էր, որ վայրկյանների ընթացքում դադարեցին շատ մանուկների քաղցրահունչ երգեր, որոնց կյանքի նոր բողբոջած գարունները հավերժ ընդհատվեցին: Ցուցահանդեսի մյուս բաժնում զոհվածներին պատկանող մասունքներ ու նրանց հարազատների կողմից իրենց նվիրված պատառիկներ էին:

Ահա զոհված քույրերի`  Կարինեի և Ֆլորայի հոր գրառումներից մեկը.

 

Հայոց սիրտը քար դարձել,

Բարձրացել է սարն ի վեր,

Սարի գլխին, մուրճը` ձեռքին,

Պատմությունն է կերթում սև:

 

Արսեն և Եղիշե Սուքիասյանները հոր` Արարատի հետ մնացին փլատակների տակ: Եվ հիմա Ռիման ողբում է որդիների ու ամուսնու մահը: Իսկ ցուցահանդեսում դրված է Արսենի թղթապանակը, որտեղ թարքմանություններ են Լեռմոնտովից, ՙԿռունկ՚ անունով ձեռագիր լրագիրը և այլն:

Ահա Մարինե Ղուկասյանի օրագիրը, որի վերջին էջի գրվածը կարդալիս զգացվում է, որ նա երևի կանխագուշակել է աղետը. ՙԵրբ չլինեմ, ճերմակ ճերմակ շուշաններից պսակ հյուսիր, հանձնիր հողին...՚ Վաղամեռիկ, քսանչորսամյա Աիդայի հուշատետրում գրված էր. ՙՄի±թե վիշտը մարդուն հարկավոր չէ այնպես, ինչպես անձրևն ամռան հողին, արևը` բույսին՚: Նա կարծես մխիթարել է իր ծնողներին կանխագուշակող իր խոսքերով, որոնք միայն մեկ օրյա ուրախություն ապրեցին. դեկտեմբերի 6-ին մայրացել էր Աիդան, սակայն... Ընդամենը մեկ օր հետո խաթարվեց ընտանիքի ուրախությունը...

Իսկ Քաթրին, Լուսինե, Խառացիդիս մանկիկներն արհավիրքից երեք օր առաջ պառկել էին սեղանին կողք-կողքի` ձեռքերը խաչած: Իսկ հետո մերկացրել էին տինիկներին շարել իրար կողքի ու ասել. ՙՏատիկ կուկուներս մահացել են՚: Ապա նկարել էին նկարներ ու Լենա Հովհաննիսյանին` իրենց տատին հարցրել. ՙՏատիկ ի±նչ ենք նկարել՚: Վերջինս շատ է զարմացել. ՙԷս ի±նչ փլված շենքեր եք նկարել...՚ իսկ քույրերը պատասխանել էին. ՙերկրաշարժ ենք նկարել՚:

Ու երեքն էլ արհավիրքին զոհ գնացին...

Մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Տիգրանուհին իր օրագրում գրել էր. ՙԵս երկար չեմ ապրի դա ստույգ է, գալու է աշխարհի վերջը, Կհիշեք իմ խոսքերը՚: Իսկ մի տարի շարունակ նա կրկնում էր. ՙԵս և իմ սերունդը կգնանք հավերժ՚:

Երկրաշարժից մի քանի օր առաջ Հովհաննես Վիրաբյանը գրել էր հետևյալ տողերը.

 

Չխնդացի գեթ մեկ անգամ այս կյանքում, աշխարհում,

Ուզում էի ուրախ լինել այս աշխարհում,

Բայց կխնդամ գեթ մեկ անգամ, հաստատ գիտեմ,

Եվ կխնդամ ավաղ, ավաղ միայն այն աշխարհում:         

 

Արան աշնան վերաբերյալ շարադրություն գրելիս բնաբան է դարձրել Վ. Տերյանի հետևյալ տողերը. ՙԱշուն է իջել անամոք լացով, իմ հոգու մեջ էլ...՚:

Վահանակներից մեկը տրամադրված է Գյումրիի դժվար վերածննդին, որտեղ գրված է. ՙԵկեք տառապանքի խավարի մեջ մեր հուսո պատրույգները վառենք, մեր հավատքի աչքերը մեր Մխիթարիչին ու Ստեղծողին հառնենք, որ Տերը մխիթարե, զորացնե, օրհնե սգակիր մեր ժողովրդին: Չէ± որ հույսը լույս է, մխիթարություն, ուժ, վերականգնող ու վերաշինող ներուժ, հույսը մեր Հայաստանն է, որ կա՚:

Ցուցահանդեսի վերջում գրված էր Ս. Մարգարյանի հետևյալ լավատեսական տողերը.

 

Հազարամյա կենաց ծառդ

Պիտի մնա հար կենդանի...

 

Որով էլ ավարտվում էր ցուցահանդեսը:

 

Եզրակացություն: Լ. Ա.-ն ցավով էր արտահայտվում, բայց միևնույն ժամանակ ուրախ էր, որ կարողացել է մոռացումից փրկել արհավիրքին կուլ գնացած հազարավոր անմեղների:

 

Մեծ աղետի առաջին օրերի պատկերները երբեք չեն ջնջվի ականատեսների հուշերից:

Բազում վիրավորների Կողքին էր նաև տասնմեկամյա Անի Գաբրիելյանը, որի ծրարված ճակատագիրը հետաքրքրում էր շատերին:

 

30. Ն. Կարապետյան

 

-Փոքրիկ Անիի ձախ ոտքը ճզմվել էր ավազահատիկների մեջ: Անիին  Երևան տեղափոխեցին դեկտեմբերի 9-ին: Սակայն քանի որ նրա վիճակը ծանր էր, այնտեղից էլ տարան Մոսկվա` Ֆիլատովի անվան հիվանդանոց: Այնտեղ փոքրիկ աղջնակի ոտքը վիրահատեցին: Վնասվել էին նաև երիկամները: Այդ ժամանակ Անին դեռ չգիտեր, որ զրկվել է իր հարազատներից շատերից` թանկագին մայրիկից և մեկը մյուսից սիրելի չորս եղբայրներից ու քույրերից...

Տասնմեկամյա Անիին Մոսկվայից տեղափոխեցին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տանպա քաղաքի հոսպիտալներից մեկը, որտեղ նրան խնամում էր հայրը` Սիմոն Գաբրիելյանը:

Եվ ահա նա նամակ էր գրել Կիրովական, հասցեագրված կուսակցության քաղկոմի առաջին քարտուղար Նյուտոն Գրիգորյանին.

ՙԲարև ձեզ հարգելի ընկեր Գրիգորյան:

Այս նամակը գրում է ՙԱվտոմոտորիկա՚ գործարանի բանվոր Սիմոն Գաբրիելյանն` Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Տանպա քաղաքի հիվանդանոցից:

Կինս և չորս երեխաներս մնացել են փլվածքների տակ: Ազատվեց միայն տասնմեկամյա Անիս, իսկ մյուսները` աչքիս լույս Սամվելիկս (3 տարեկան), Մարիաս (5 տարեկան), Թամարիկս (6 տարեկան), Էդուարդս (9 տարեկան) և կինս (33 տարեկան) մահացան:

Ա`յ թե ինչպիսին է մեր ճակատագիրը:       Ընտանիքիս երկու օր հետո` ամսի 9-ի առվոտյան ժամը 4-ին կարողացանք հանել: Իսկ դեկտեմբերի 10-ին, բոլորին հուղարկավորելուց հետո, գնացի Երևան և Անիին գտա Միքաjելյանի հիվանդանոցում: Ամսի 11-ին Անիին տարան Մոսկվա շատ ծանր վիճակում: Տարան Ֆիլատոլվի անվան հիվանդանոց և անմիջապես ձախ  ոտքը վիրահատեցին, սևացել էր: Գլխիս եմ միշտ տալիս, թե ինչու չկարողացա տուն հասնել, հողի տակից հանել... Վիճակը գնալով ծանրանում էր, ասացին, որ երիկամներն էլ չեն աշխատում: Մոսկվայում ամիս ու կես երիկամներն էին բուժում: Այդ օրերին աղջիկս գրեթե մահացած էր: Ինչպե¯ս էին մեր բժիշկները պայքարում Անիիս կյանքի համար` գիշեր ու ցերեկ: Վերջին օրերին արդեն սկսեց լավի գնալ...

Փետրվարի 2-ին Անիիս տեղափոխեցին Գերմանիայի Վիզբադեն քաղաքի հոսպիտալը: Այնտեղ երեսունմեկ երեխաների հետ տեղափոխեցին ԱՄՆ, որտեղ երեխաներին և խնամատար ծնողներին դիմավորեցին Վազգեն I-ը, Գարեգին II-ը, լիբանանահայ եպիսկոպոսները, հետո` Բուշի կինը:

Անին արդեն լավ է, միայն ոտքերն են ցավում: Աջ ոտքի ներվերը ոչ բոլորն են նորմալ: Ձեռքերի ուժով մի կերպ քայլում է` օրական 10-15 րոպե քրտնաջան աշխատում է, բայց գիշերները տանջվում է: Անին այստեղ երևի էլի մնա 4-5 ամիս: Այստեղ էլի կան հայ երեխաներ, թվով 4-ը: Ամենից վատն Անիի վիճակն է: Բայց հուսով եմ, որ աղջիկս կկազդուրվի, և միասին ձեռք-ձեռքի բռնած կգանք մեր Կիրովականը:

Ցտեսություն, ձեզ քաջ առողջություն, մեր հայրենակիցներ:

Հարգանքներով Սիմոն Գաբրիելյան, 1-ը մարտի, 1989 թվական, քաղաք Տանպա՚:

Որից հետո այլևս ոչ մի լուր չստացա: Բայց հուսով եմ, որ հիմա փոքրիկ Անին լրիվ ապաքինված է և իր հայրիկի հետ ապրում է իրենց հայրենի Կիրովականում:

Եզրակացություն: Այստեղ կարելի է հանդիպել աղետյալների մի քանի տիպերի. առաջին դեպքում Ն. Կ.-ն Ցավով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ էր խոսում տասնմեկամյա հայուհու մասին: Երկրորդ դեպքում նրա հայրը` Ս. Գ.-ն ծանր վիշտ է ապրել զոհված հարազատների համար, բայց կարծես վերածնունդ էր ապրում կենդանի մնացած դստեր հետ և հույսը չէր կորցնում, որ նա արագ կապաքինվի: Երրորդ դեպում փոքրիկ Ա.-ն է աղետյալի կարգավիճակում, որը ճաշակել է աղետի դառնությունները, կլինիկական մահ1 է տարել, ապա սկսել է պայքարել իր առողջացման համար: Այս վերջին պարագայում ակնհայտորեն առկա է վերածնունդը

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 423 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Zalxys  
0
buy lipitor cheap <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg online</a> lipitor buy online

Անուն *:
Email *:
Կոդ *: