ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 05:54

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:49

Այո°, երկաշարժը բազմաթիվ դասեր տվեց մեզ, կարևոր ու օգտակար... Սակայն... Արդյոք թանկ չե±նք վճարում այս դասերի դիմաց... Եվ քանի երկար ու ձիգ տարիներ անցնեն, ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայերի հուշերից չի ջնջվելու: Որքան էլ խուսափեն սրտաճմլիկ, հոգեմաշ տեսարաններից, որքան էլ իրենք իրենց համոզեն, թե Աստծո փորձությունը կարծրացրեց իրենց, մեկ է` իրենց հուշերի կաթնամշուշից հառնելու է աղետի խորհրդանիշ դարձած ժամացույցը, որի սլաքները կանգ էին առել 1141 րոպեի վրա: Նրանց հիշողությունը միշտ կինոժապավենի նման հետ է գնալու մինչև այդ չարագույժ թվականի աղետալի օրվա ժամը` 1141 րոպեն. ավերակ դարձած քաղաքի վրա նստած դժոխային փոշին, ավերակների վրա ու ավերակների տակ հույսն ու անհուսությունը: Եվ չեն մոռանա իրենք իրենց կաթվածահար վիճակում, երբ չգիտեին, թե փլվածքների տա±կ էին մարդիկ շատ, թե± փլվածքների վրա, երբ չգիտեին փնտրո±ղն է շատ, թե± փնտրվողը:

Ու ժողովուրդը հավատաց ամեն կողմից եկած փրկարարներին, որոնք խոստացել էին երկու տարում վերացնել աղետի հետևանքները: Աղետյալ ժողովուրդը դրան էլ հավատաց, ավերակված հույսը ոտքի ելավ: Թեպետ քաղաքն էլի փլված էր, բայց շարունկում էին հավատալ կենտրոնի խոսքին:

Ու շինարար դառնալու փոխարեն հայը դարձավ բնակարանի հերթի սպասող ՙքարավան՚, քար ու շաղախ բռնելու փոխարեն մուրացիկի պես ափերը պարզեցին, մուրացիկի դիրք ընդունեցին: Թեպետ գուցե դաժան է հնչում, բայց սա է զուտ ճշմարտությունը:

Եվ սա դարձավ սովորույթ, բայց ավելի ճիշտ կլիներ ասել, որ դա դարձավ ազգային հոգեբանություն: Իսկ երբ լրացավ օտարերկացի ՙեղբայրների՚ խոստացած երկու տարին, որի ընթացքում պիտի վերականգնվեր աղետի գոտին, նրանք ՙչվեցին տաք երկրներ՚, և սաստիկ ձմռան ու ավերակների արանքում անտուն-անօթևան մնաց գյումրեցին, մնաց ինքն ու իր ցավը: Աղետյալներից մեկը մի անգամ վրդովված ասած. ՙՇատերն այստեղ ՙխոպան էին՚ եկել՚: Դա որքանո±վ էր ճիշտ, ոչ ոք չգիտի, բայց հայը լավ գիտի, որ իր տունն ինքն է իր ձեռքերով կռուցելու:

Ու շինարար դառնալու փոխարեն հայը դարձավ բնակարանի հերթի սպասող ՙքարավան՚, քար ու շաղախ բռնելու փոխարեն մուրացիկի պես ափերը պարզեցին, մուրացիկի դիրք ընդունեցին: Թեպետ գուցե դաժան է հնչում, բայց սա է զուտ ճշմարտությունը:

Եվ սա դարձավ սովորույթ, բայց ավելի ճիշտ կլիներ ասել, որ դա դարձավ ազգային հոգեբանություն: Իսկ երբ լրացավ օտարերկացի ՙեղբայրների՚ խոստացած երկու տարին, որի ընթացքում պիտի վերականգնվեր աղետի գոտին, նրանք ՙչվեցին տաք երկրներ՚, և սաստիկ ձմռան ու ավերակների արանքում անտուն-անօթևան մնաց գյումրեցին, մնաց ինքն ու իր ցավը: Աղետյալներից մեկը մի անգամ վրդովված ասած. ՙՇատերն այստեղ ՙխոպան էին՚ եկել՚: Դա որքանո±վ էր ճիշտ, ոչ ոք չգիտի, բայց հայը լավ գիտի, որ իր տունն ինքն է իր ձեռքերով կռուցելու:

Բայց նրանց հոգիները դեռ չեն բուժվել, ավելին` հոգեկան ապրումների մեջ են, դեպրեսիոն և աֆեկտիվ վիճակի մեջ, հոգեբանական մահվան տարբեր փուլերում, ոմանք տառապում են ֆոբիաներով, նևրոզով1, օլիգրոֆենիայով, մարմնական և հոգեկան տարբեր հիվանդությունների ախտանիշերով: Նրանց պետք է մասնագետ հոգեբանի, որոշ դեպքերում էլ հոգեբույժի ազնիվ ձեռքը: Թեպետ հոգեբաններն այսօր ամենուրեք են, ամեն հիմնարկ ձեռնարկություն,  ամեն աշխատատեղ ունի իր հոգեբանը, բայց ավելի շատ է պետք քաղքը համալրել հոգեբաններով ու սոց. աշխատողներով: Քանզի աղետի գոտու բնակիչներն առաջվա նման լիասիրտ ժպտալու փոխարեն ստիպված դեմքերին ժպիտ են նկարում, երբ որոշ դեպքերում այն անհրաժեշտ է լինում, արցունքները զսպելով` թաքցնում են իրենց վիշտը ծնողազուրկ և գուրգուրանքի կարոտ մանկիկներից ու ազատություն տալիս նրանցից հեռու:

 

27. Ա. Արասխանյան

 

-Ես շարժվում եմ հենակներով... Ահավոր երկրաշարժը փլուզեց անթիվ մարդկանց սրտեր, դժբախտացրեց հազարավոր մայրերի ու քույրերի, հայրերի ու եղբայրների, նոր հարսնացած աղջիկների ու նորափեսա շատ տղաների, ինչպես նաև մեր մանուկներին: Չարաբաստիկ այդ օրն ինձ տեղափոխեցին Երևանի հիվանդանոցներից մեկը, ուր պառկեցի 7 ամիս: Տառապում էի այդ արհավիրքի ցավերից, ցավեր, որոնք չեմ կարող մոռանալ, ցավեր, որոնք հավերժ դաճված են իմ սրտում: Հիվանդանոցում չգիտեի, որ չար աղետին կուլ էին գնացել քույրս` Հասմիկը և եղբորս աղջիկը` Լաուրան: Ես շատ էի սիրում նրանց: Ա¯խ Աստված, ո±ր մեղքերիս համար տվեցիր այս դաժան ճակատագիրը և ինչու±...

 

Եզրակացություն: Ա. Ա.-ն ոչ միայն տեսել է հարազատի կորուստ ու ծանր վիշտ ապրել. այլ նաև դարձել է հաշմանդամ և ծանր սթրեսային ապրումներով է տանում այս երևույթը:

 

ՙԱղետի գոտի՚: Անծանոթ, անհեթեթ մի բառակապակցություն, որը, ցավոք, դարձավ ամենագործածական: Որքան էլ շատ գրվի այն սահմռկեցուցիչ օրերի մասին, էլի քիչ է: Գուցե գրող մատնե±րն են ցավից փայտացել, որ ավելի շատ գրել չեն կարողանում, Թե± չեն ուզում դեռ չսպիացած վերքերը նորից փորփրել, կամ գուցե... Ի վերջո այն մի ողջ ազգի պատմություն է` ինչպիսին էլ, որ լինի այն:

 

28. ?` զոհվածի մայրը

 

- Հռիփսիկը տանն էր` Գերցենի 27 շենքի 17 բնակարանում: Նա իր երեխաների խնամքը թողեց ամուսնու և սկեսրոջ հույսին: Հռիփսիկն աշխատում էր կենտրոնական փոստատան հեռախոսակայանում որպես տեխնիկ: Մի անգամ, երբ ամեն օրվա նման հեռախոսի գծերն է ստուգել, հանկարծ պատահական լսել է երկու տղամարդու խոսակցություն: Մեկը մյուսին ասել է. ՙՊայթյուն է սպասվում, զգույշ եղիր՚: Իսկ երբ այդ մասին հռիփսիկը մեզ ասաց, մենք չհավատացինք, ու դեռ եղբայրն էլ մի փոքր զայրացավ, թե` պետք չէ ամեն ինչին հավատալ: Դրանից ընդամենը մի քանի օր էր անցել...

 

Եզրակացություն: Ինչպե±ս մեկնաբանել սա. զուգադիպությու±ն, պատահականությու±ն, թե± դաժան ճշմարտություն... Բոլոր դեպքերում փաստը` փաստ է, որ այն իրականացավ և շատերի հետ խլեց նաև հենց իր` Հ. ի կյանքը:

 

1 Նևրոզ-նյարդային հիվանդությունների խումբ, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 373 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Mvfzap  
0
buy atorvastatin 10mg pill <a href="https://lipiws.top/">lipitor 10mg price</a> lipitor 20mg price

Անուն *:
Email *:
Կոդ *: