ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 00:29

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:50

16. Ա. Պետրոսյան

 

-Իմ հուշերից երբեք չի խամրում Սեդա Վարդանյանը: Նա տաս զավակներով ու քսանվեց թոռներով էր շրջապատված, երբ… Հանկարծակի վրա հասավ աղետը և կյանքից զրկեց նրա ամուսնուն` Աղասի Պետրոսի Ղազարյանին, ավագ որդուն` Պետրոս Աղասու Ղազարյանին, Փոքր որդուն` Հրաչիկ Աղասու Ղազարյանին և աղջկան` Արմենուհի Աղասու Ղազարյանին: Ու հիմա ողբում է Սեդա Վարդանյանը, ողբում է սրտակեղեք ու աղեկեզ:

Որքան դաժան է կյանքը: Բայց ինչու±, ինչու± է ճակատագիրն այսքան չար ու դահիճ… Գուցե դա նրա չափազանց ազնվությունից ու բարությունի±ց էր, գուցե: Քանզի ինչպես ասում են. ՙՉարը բարուն հակառակ է՚:

Երբ կարդում եմ կամ խոսում երկրաշարժի մասին, անմիջապես դիմացս է կանգնում այս մայրը, որի վիշտը սահման չունի: Բազմազավակ մայր, աշխատանքի հերոս, շքանշանակիր, բազմաթիվ պատվոգրերի ու խրախուսանքների արժանացած… Սեդա Վարդանյանը երեսունյոթ տարի աշխատելով գուլպեղենի արտադրական միավորումում, վայելել է բոլորի անկեղծ սերն ու հարգանքը: Նա երջանիկ էր իր տաս զավակներով և քսանվեց թոռներով, ու թվում էր, թե նրա երջանկությանը ոչինչ չէր կարող խանգարել, բայց եղավ ամենազորեղը, անսպասելին և անուղղելին…

Դեկտեմբերյան երկրաշարժ, որի դեմ ոչ-ոք չէր կարող կանգնել, դա բնության արհավիրքն էր:

Եվ հիմա ապրում է Սեդա Վարդանյանը, ապրում է առանց իր հինգ հարազատների: Բայց կանչի աղերսական ձայները կարծես միշտ ուղեկցում են նրան: Պատմում էր, թե ինչպես փլված շենքի մոտ անզոր կանգնած ձեռքերն էր գլխին խփում ու ձայն տալիս: Իսկ ձայներին արձագանքողներ լինում էին… Նա ինչպե±ս կարող է մոռանալ որդու խոսքերը. ՙԱխր, ուզում եմ պապային օգնել, մի±թե չեք կարող ինձ հանել, գնացե°ք, կռունկ բերեք, եղբորս կանչեք, Պետյային կանչեք…՚: Եվ ողջ գիշեր չի դադարել խոսակցությունը փլատակների տակ գտնվող Հրաչիկի և հոր հետ: Քսանինամյա երիտասարդը վտանքի էր ենթարկել իր կյանքն` Արագածի թիվ 2 շենքի երրորդ հարկում օգնության հասնելով ութսունչորսամյա հորը: Դաժան ճակատագիր…

Հորն ու որդուն մյուս հարազատների հետ հանեցին դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան` Երևանից եկած ջոկատի օգնությամբ: Մինչև կյանքին հրաժեշտ տալը, որդին մի պահ շուրջը նայեց և երկու բառ հասցրեց ասել. ՙԱ¯խ, մամա՚: Ինչպե±ս մոռանա մաման այդ բառերը, միշտ լսում է, հիշում է… Իսկ թևից ու ոտքից վիրավոր հայրը Երևանի հիվանդանոցում ապրում էր հույսի շնորհիվ: Դեռ կարողանում էր հիշել, ոգևորված պատմել, թե ինչպես փլվածքների տակ կարողացել է մի ձեռքով պահել որդու դեմքը վնասվելուց:

Սեդան շատ լավ է հիշում ամուսնու աղերսանքը. ՙԻնձ մի հանեք, շուտ շուտ արեք, որդուս` Հրաչիկիս հանեք, իմ բալիկին օգնեք, դուրս հանեք, էլ չի դիմանում՚:

Հույսով ու հավատով ապրելով ծեր հայրը չէր պատկերացնում, թե ինչ թանկ կորուստ ունի... Անսպասելի հարված էր նրա համար, երբ իմացավ Հրաչիկի մահվան բոթը: Սրտի անկանոն աշխատանք… Եվ նա էլ հրաժեշտ տվեց կյանքին: Հեռացավ ու չիմացավ, որ փլվածքների տակ էին մնացել նաև մեծ որդին ու երկու դստրերը: Չիմացավ նաև այն մասին, թե ինչպես մեծ որդուն գտան տասնվեցերորդ օրը միայն, իսկ մեծ դստերը` խեղված վիճակում, ինն օր հետո` գուլպեղենի արտադրական միավորման փլատակներից:

Ու հիմա Սեդա Վարդանյանը կյանքից դառնացած, շրջում է գերեզմանատանը, շրջում է և խոսում իր զոհերի հետ: Նրան մխիթարող յոթ աղջիկները շատ-շատ են հույս տալիս, բայց ցավոք ոչ մի բան չի մեղմում նրա վիշտը: Սակայն այս մեծ վշտի տեր կինը կարողանում է կողմնորոշվել և իր շնորհակալությունն է հայտնում այն բոլոր փրկարարներին, որոնք ջանք չէին խնայում փլվածքներից հանելու աղետյալներին…

 

Եզրակացություն: Անափ է Ս. Վ.-ի վիշտը, ոչինչ ու ոչ ոք չի կարող մեղմացնել այն: Սակայն միևնույն ժամանակ նա կարողանում է իրեն կառավարել: Իսկ Ա. Պ.-ն, որ պատմում էր նրա մասին, խոր կերպով ապրումակցում էր, էմպաթիոն դիրք էր գրավում Ս. Վ.-ի հանդեպ:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 292 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Huxvix  
0
buy atorvastatin generic <a href="https://lipiws.top/">order lipitor generic</a> buy generic lipitor over the counter

Անուն *:
Email *:
Կոդ *: