ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 00:51

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:41

1991 թվականին նոր էր սկսվել Գյումրու ՙԱնի՚ թաղամասի շինարարարությունը, երբ քաղաք այցելեց Խորհրդային Միությունում Շվեդիայի ժամանակավոր և լիազոր դեսպան Անդրա Թանբորգը կնոջ և որդու հետ: Հյուրերը շրջեցին քաղաքում, ապա այցելեցին գերեզմանատուն` հարգելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:

1988 թվականի ահասարսուռ երկրաշարժից տաս օր անց` դեկտեմբերի 17-ին, աղետյալ վայրեր ժամանեց Կիլիկիո Մեծն տան Նորին սրբություն Գարեգին երկրորդ կաթողիկոսը, ականատես լինելով այն մեծ դժբախտությանը, որ բաժին էր ընկել հայ ժողովրդին: 1991 թվականին  նա երկրորդ անգամ այցելեց աղետյալ վայրեր, այդ թվում նաև Գյումրի: Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր պատշաճ հանդիսավորությամբ ընդունելություն ցույց տվեցին կաթողիկոսին, նրան ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:

Ապա Գյումրի ժամանեց ծայրագույն պատրիարք, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը:

Նրանց նպատակը միակն էր. վերացնել ու վերակառուցել Գյումրի-Կումայրի-Լենինականը և վերջերս կրկին վերանվանված նույն Գյումրին:

 

15. Մանուկ Մանուկյան

 

-Առավոտյան անամպ ու պարզկա էր, արևը սահում էր կապույտ երկնքով, և ոչ ոք չէր մտածում ու չէր էլ կարող պատկերացնել, որ շուտով այն կխավարի ամբողջապես, սաստիկ քամի կբարձրանա և երկիրը կսկսի դղրդալ, ծառերն ու շենքերը կօրորվեն, պատերը կդարսվեն իրար վրա ու կփլվեն, կտոր-կտոր դարձած ծածկասալերը կգահավիժեն` տրորելով ամեն, ամեն ինչ: Եվ այդ ամենն ընդամենը քառասուն վայրկյանի ընթացքում:

Թեև երկրաշարժի նախօրյակին երկիրը երկու անգամ ցնցվել էր, այն էլ 3-4 բալ հզորությամբ, երկու անգամ շենքերը ճոճել, պատերը ճռռացրել էր, բայց ու±մ մտքով կանցներ, որ սպասվելիք աղետի մասին նույնիսկ ինքը` հողն էլ է նախազգուշացնում, մարկանց հուշում…

Ես միշտ սարսափով եմ հիշում բարձր սալից կախված դպրոցականին, ծածկասալի մետաղաձողերով սրախողողված պատանուն, ձեռքերն ու ոտքերը վիթխարի սալերի տակ մնացած օգնություն հայցող մորն ու աղջկան, տառապող կնոջը, անդամահատված տղամարդուն, մի խոսքով արյունաքամ լինող աղետյալներին: Ինչպե±ս կարելի է մոռանալ աղետի օրերի քաոսը` երբ փողոցները լիքն էին հոգեվարքի մեջ գտնվող մարմիններով, վիրավորներով և դիակներով, իսկ վերջինների համար դագաղները չէին հերիքում: Եվ եթե պետք էր որևէ դիակ ճանաչել, ապա դժվարություն էր առաջանում. քանզի մեկի դեմքն էր ջարդված, մյուսի մարմինն էր ճզմված, երրորդն այրված էր կրակից, սևացած ծխից ու փոշուց: Շատ անգամ էլ վիթխարի ծածկասալերը բարձրացնելով փրկարարները տեսնում էին մարդու խոնավ հետքը միայն: Կամ մի±թե հնարավոր է մոռանալ սալակույտի մեջ մնացած մորը, որը վերջին պահին հասցրել էր պահել բարուրած տասնմեկ ամսական որդուն, որին գտան աղետի երկրորդ օրը:

երևի դա° է հայի բախտն ու ճակատագիրը. նա չպիտի ուրախանա, աշխարհին չպիտի ապացուցի, որ ինքն աննկուն է, կերթող է, արարող, որ…

 

Եզրակացություն: Մ. Մ.-ն խոսում էր խոր ցավով ափսոսանքով, միևնույն ժամանակ նա չէր կարողանում մոռանալ այդ ահավոր քաոսը: Նրա մոտ զգացվում էր և' ապացիոն, և' աստենիայի1 երևույթներ:

 

1 Աստենիա-օրգանիզմի և հոգեկանի թույլ, անուժ վիճակը

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 294 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Rtgmge  
0
order lipitor 80mg online cheap <a href="https://lipiws.top/">lipitor price</a> buy lipitor without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: