ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 29.03.2024, 12:47

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:23

Ա Կ Ա Ն Ա Տ Ե Ս Ի   Ա Չ Ք Ե Ր Ո Վ

 

  1. Արման

-Երկրաշարժի տարին ես երկրորդ դասարան էի: Դասի էինք նստած, մեկ էլ տեսնեմ մեր դասարանը ճոճվում է: Դուրս վազեցինք, միջանցքում տեսա առաջին դասարանցի Գևորիկին, նա անպաշտպան լաց էր լինում: Գրկեցի տղային և երրորդ հարկի ջարդ ու փշուր եղած պատուհանից թռա, որից հետո միայն ոտքս մի քիչ ցավեց:

 

Եզրակացություն: Ա.-ն պատմում էր նույն սարսափով, ինչ աղետի ժամանակ էր ունեցել: Միևնույն ժամանակ կարծես պաշտպանվել էր ուզում: Բայց շուտով հանգստացավ և հպարտության զգացողությամբ մոտեցավ այն բանին, թե ինչպես կարողացել է մի հոգու էլ ինքը փրկել: Նրա մոտ ապացիոն1 վիճակ է, սակայն փոքր իսկ հիշեցման դեպքում նորից վերականգնվում է ամեն ինչ:

 

  1. Ռ. Շառոյան

 

-Երկրաշարժի առաջին գիշերը հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած ծնկներս դողում էին, սիրտս ուժգին բաբախում էր: Ծանր էր մի օրվա ընթացքում  Տեսնել այդքան վիրավոր երեխաների: Չէի պատկերացնում, որ պրոֆեսոր Արմեն Մինասյանն ու գլխավոր բժիշկ Գագիկ Ավագյանը վիրահատարանից դուրս կգային արցունքները սրբելով: Վիրահատությունը նրանց մասնագիտությունն է, և պիտի, որ նրանց համար սովորական լիներ ցանկացած վիրահատություն: Երևանի թիվ 1 կլինիկայում ողջ գիշեր աշխատել էին երկուսով` վիրահատել էին քառասունութ երեխաների, տեղափոխած Սպիտակից ու Լենինականից: Սակայն ափսոս, երկուսին փրկել չէին կարողացել: Նորածին երեխային` ծծակը բերանին, վիրահատել էր բժիշկ Գագիկ Ավագյանը, վիրահատել էր ձախ ոտքը, ապա խեղդվել արցունքներից: Առաջին դասարանցի Սրբուհու հագից դպրոցական համազգեստը հանել չէին կարողացել կոտրվածքների պատճառով: Ինձ թվաց, թե նրա գեղեցիկ աչքերում տեսա Լենինականի իրենց ավերված դպրոցը, իր համադասարանցիների սարսափահար հայացքները: վեց տարեկան մի աղջնակի, որ տանում էին վիրահատարան, թևին գրված էր Լիլիա Ավետիսի…  Ազգանունը հայտնի չէր: Երեխաներից շատերի ձեռքերին նշված էին տվյալներ` անուն, ազգանուն, բնակավայր, իսկ մի քանիսի պարանոցին` գրիչով նշված էին արյան խմբեր: Արյուն…

Ես դեռ այնտեղ էի, որ Սպիտակից վերադարձավ վիրաբույժների խումբը: Վիրաբույժներ Հակոբ Փափազյանն ու Ավետ Ասլանյանը պատմում էին, թե ինչ ծանր էր օգնություն ցույց տալ Փլատակների, լաց ու կոցի մեջ: Երբ իրենց հետ վերցրած մեծ քանակությամբ դեղորայքն արդեն սպառվում էր, և սպասարկում էին շտաբ օգնության ընդամենը հինգ մեքենա: Իսկ վիրաբույժ Սպարտակ Ղազարյանն ամբողջ գիշեր Արթիկի հիվանդանոցում էր եղել:

Բառեր չկա վիրաբույժի տեսածն ու կատարածը պատմելու համար: Բժիշկներն աշխատում էին շուրջօրյա:

Հիվանդանոցից դուրս գալիս հանդիպեցի մի տղամարդու, որը տուն էր տանում այստեղ ծնված իր առաջնեկին: Եվ ես հաստատ համոզված էի, որ ընդունարանում հերթապահ բուժքույրը գրանցում էր այդ օրվա հերթական ծնունդը…

 

Եզրակացություն: Ռ. Շ.-ն խոսում էր հաստատուն ձայնով, բայց ձայնի մեջ զգացվում էր տխրություն, թախիծ, ափսոսանք և կսկիծ: Սակայն, երբ խոսում էր նորածնի մասին, նրա դեմքը պայծառացավ, ձայնի ելևէջները դարձան ավելի հաստատուն և աչքերը սկսեցին փայլել: Նա հիպոպոմպիկ երազային իրավիճակի և էլֆորիտայի  մեջ էր:

 

Յուրաքանչյուր աղետյալի խոսքում միշտ էլ լսվում է այն, թե ինչպես այս ու այն կողմերից օգնության ձեռք են մեկնել նրանք, ովքեր աղետյալի ցավն իրենցն են համարել: Բայց ինչ էլ ուզում է լինի, իր ցավի տերը հենց ինքն է` աղետի գոտու բնակչությունը: Եվ նրանք պիտի գթան ու մխիթարեն, սիրեն ու ապավինեն մեկ-մեկու` պահպանեն իրենց ազգային հպարտ ոգու առնականությունը: Եվ այդ օրերին կարգախոսը միակն էր` ՙՈվ հուսահատվի, դավաճան է՚: Եվ այսօր էլ ուժի մեջ է այդ կարգախոսը, ու յուրաքանչյուր աղետյալի հուսահատությունը հոգեկան ինքնասպանություն է: Հայ ազգն այդ օրերին պարտավոր էր ատամները սեխմած վշտի ծանրությունից, գլխահակ, ցամաքած արցունքներով հուղարկավորել անմեղ զոհերին և ձեռնամուխ լինել վիրավորների օգնությանը, փլուզված տների վերակառուցմանը և գաղթականների ճակատագրին:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 307 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Eynypm  
0
cheap lipitor 80mg <a href="https://lipiws.top/">atorvastatin over the counter</a> order atorvastatin 80mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: