ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 23.04.2024, 11:26

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:20

երկրագնդի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանում դեղորայքով ու անհրաժեշտ իրերով բարձված ինքնաթիռներ:

            Միութենական տարբեր հանրապետություններից Հայաստան են ժամանել 450 լեռնափրկարարներ, 6,5 հազար զինծառայողներ, զինվորական բուժաշխատողների 25 բրիգադ, բանակային տեխնիկայի 4 000 միավոր:

Աղետից անմիջապես հետո, Մոսկվայի արյան փոխներարկման կայանը 1 250 կամավորներից արյուն է վերցրել և ուղարկել աղետի գոտի: Եղբայրական օգնություն ցույց տալու հեռագրեր են ստացվել ամբողջ երկրի երիտասարդական կազմակերպություններից: Իսկ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողներն ավելի քան 900 հոգանոց ջոկատով իրենց մոբիլիզացրել են տուժածներին բուժօգնություն ցույց տալու համար:

որոնց պետք է սատար կանգնել, հոգեպես օգնել ու նրանց միջից հանել ՙաղետյալ՚ հասկացությունը:

ԽՍՀՄ կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի ընկերությունները, ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը,  իրենց պարտականությունները կատարեցին բարձրակարգ: Երևանից Մոսկվա ժամանեց բժիշկների, փրկարարների և գիտնականների հատուկ բրիգադ: երկրագնդի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանում դեղորայքով ու անհրաժեշտ իրերով բարձված ինքնաթիռներ:

Միութենական տարբեր հանրապետություններից Հայաստան են ժամանել 450 լեռնափրկարարներ, 6,5 հազար զինծառայողներ, զինվորական բուժաշխատողների 25 բրիգադ, բանակային տեխնիկայի 4 000 միավոր:

Աղետից անմիջապես հետո, Մոսկվայի արյան փոխներարկման կայանը 1 250 կամավորներից արյուն է վերցրել և ուղարկել աղետի գոտի: Եղբայրական օգնություն ցույց տալու հեռագրեր են ստացվել ամբողջ երկրի երիտասարդական կազմակերպություններից: Իսկ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողներն ավելի քան 900 հոգանոց ջոկատով իրենց մոբիլիզացրել են տուժածներին բուժօգնություն ցույց տալու համար: Իսկ աղետից մեկ օր անց` դեկտեմբերի 9-ի առավոտյան, Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 2 516 մարդ: Նույն օրվա ընթացքում 55 ուղղաթիռներ միայն Լենինականից փոխադրեցին ավելի քան 1 000 վիրավոր:

1988 թվականի մահասարսուռ աղետից հետո անօթևան էին մնացել 51 400 մարդ: Ազգային հարստության կորուստը կազմում էր 8,8 մլրդ ռուբլի: Այս երկրաշարժն Անդրկովկասի ամենահզոր երկրաշարժն էր վերջին 80 տարիների ընթացքում:

Դեկտեմբերի 8-ին փլատակների տակից հանվեցին 191 հոգի:

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի և երկրի մյուս ռեգիոններ տեղափոխեցին 7 300 մարդ:

Դեկտեմբերի 14-ին փլատակների տակից հանվեց 20 կենդանի մարդ և 135 զոհվածներ:

Անցած 7 օրերի ընթացքում փրկվել էին մոտ 15 000 մարդ: Մինչ այդ պարզվել է, որ զոհվել է  2 715 մարդ, հոսպիտալացվել է  5 763 մարդ:

Դեկտեմբերի 16-ին փլատակների տակից հանվել են 509 զոհվածներ, 1 կենդանի մարդ հանվել է Սպիտակում:

Դեկտեմբերի 20-ին Երևան ժամանեց գթասրտության միաբանության մայրապետ,  միջազգային Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան, որն օգնում էր տուժածներին:

Չար աղետը չխնայեց նաև երաժիշտներին. աղետի զոհը դարձան 37 դաշնակահար, 9 լարային, 3 փողային, 5 խմբավար, 5 երաժշտագետ, 2 ժողգործիքների մասնագետ, առնվազն 61 երաժիշտ, 61 անուն, 61 ճակատագիր…

1989 թվականի հունվարի 5-ին այլևս զոհեր չհայտնաբերվեցին: Հիվանդանոցներում նույնպես մահացու դեպքեր չէին գրանցվում: Մինչ այդ օրը բուժվել և դուրս էին գրվել 128 մարդ, բուժվել շարունակում էին  2 952 մարդ: Էվակուացվել էին 946 երեխաներ, կանայք և ծերեր:

Եղել է նաև դրամական օգնություն: Օգնության ձեռք են մեկնել Մեծ Բրիտանիայի ՙՍայման Կարվա՚ ֆիրման, Ֆրանսիան, Ամերիկան և ուրիշ երկրներ, որոնք իրենց հետ ունեին հատուկ սարքեր, վարժեցված շներ և իրենք էլ մասնագիտացված էին փլատակների տակից մարդկանց փրկելու ուղղությամբ:

Աղետյալ ժողովուրդը երախտագիտությամբ է գնահատում իրեն օգնության ձեռք մեկնողներին: Աղետյալ հայը երբեք չի մոռանա 1988 թվականի դեկտեմբերյան աղետն ու նրա անմեղ զոհերին:

Այդ օրերին առավել քան երբևէ, աղետի գոտու բանակչությանը պետք էր հոգեբանը, սոցիոլոգն ու սոց. աշխատողը: Նրանք պետք է օգնեին աղետյալներին դիմագրավելու ահավոր աղետին, լինելու արիակամ, որպեսզի կարողանային շարունկել անմեղ նահատակների կիսատ գործը, հարություն տային իրենց սիրելի Գյումրիին: Եվ նրանք ստացան այդ հոգեկան աջակցությունը, որը շարունակվում է ու դեռ երկար կշարունակվի հրաշագործ հոգեբանի կողմից:

Մինչ աղետը ոչ-ոք այդքան չէր պատկերացնում, թե ինչ ուժ ունի այն: թեպետ բոլորն էլ շատ լավ գիտակցում էին, որ դա սարսափելի երևույթ է. կործանվում են շենքեր ու տներ, ընդհատվում են հազարավոր անմեղների կյանքեր, սակայն կարծես սոսկ միայն տեսական բնույթ էր կրում: Իսկ աղետից հետո, երկար ժամանակ ամեն մի չնչին ցնցումի դեպքում պատրաստ էին դուրս նետվել նույնիսկ ժամանակավոր կացարաններից, որը ենթագիակցաբար աղետյալի հոգում ապրում է մինչ այսօր: Դա բացատրվում է նրանով, որ աղետի գոտու բնակչությունն իր մաշկի վրա է զգացել աղետի ահավոր ուժը և կամա, թե ակամա նրանց մեջ գլուխ է բարձրացրել ենթագիտակցությունը:

Նա վախենում է քարաշեն կամ բետոնե սալերով շենքերից ու տներից, քանի որ ականատեսն է եղել այն բանի, թե ինչպես է խեղվել Շիրակի ոստան Գյումրին: Ինչպես ամեն քայլափոխի խարույկներ էին վառել փրկվածները, մտածում էին փլատակներից իրենց հարազատներին փրկելու մասին ու ողբում էին անմեղ զոհերի վրա: Եվ հանկարծ գիշերային խավարում մարդկանց խլացնում է մի ահավոր ճիչ… Խարույկի մոտ խմբվածները վայրկենապես ոտքի են ցատքում, վերցնում վառվող լամփեր և անցնում փլատակներից-փլատակ… Կանացի օգնության ճիչ-աղերսը չէր դադարում… Երկունք էր:

Մարդիկ համախմբված գրոհում են այն փլատակի վրա, որտեղից լսվում էր ծննդկանի ճիչը… Բոլորը կարծես էքստազի[1] մեջ են, գերբնական ուժով բացում են փլատակի երախը… Ամբոխն էյֆորիայի[2] մ եջ մի պահ մոռանում է իր դժբախտությունը. ձեռքից-ձեռք են փոխանցում նորածնին, փաթաթում լաթերի մեջ ու արագ շարժվում դեպի խարույկները: Փրկված մայր ծննդկանը մոլորված նստած փլատակների վրա լուռ արտասվում է… Ապա գլուխը վեր է բարձրացնում, դիտում ավերակներն ու հրճվանքով նայում այն մարդկանց, որոնք փրկեցին իրեն ու իր հրաշք զավակին, որն իր ճիչով ճեղքում էր մահագույժ մթությունն ու աշխարհին ազդարարում`  կյանքը շարունակվում է: Դրանից քիչ հեռու դպրոցի ավերակներ էին… Ավտոամբարձիչները շրջապատել էին այն, քիչ երեխաներ էին փրկվել, ծնողներն արցունքոտ աչքերով սպասում էին: Բայց չէ, չէին սպասում, դես ու դեն վազվզելով խնդրում-աղաչում էին արագացնել պանելների մաքրումը: Վարորդները լուռ և սրտի խորը կսկիծով կատարում էին ժողովրդի ասածը… Վերջապես պանելը վեր է բարձրանում, բայց հանկարծ, կիսաճանապարհ տատանվում է ու օդում կանգ առնում: Տասնյակ դպրոցականներ` արյան մեջ շաղախված, տապակվել էին գետնին: Մարդիկ խելացնոր վազում էին ու ողբաձայն ընկնում իրենց երեխաների դիակների վրա: Նրանք, գրկած իրենց երեխաների անշունչ մարմինները, դուրս էին փախչում մահվան փոսից…

Եվ մի±թե այս ամենը կարելի է կամ հնարավոր է մոռանալ: Ո°չ, մոռանալ չի լինի: Բայց, եթե ժամանակի ընթացքում սպիանա էլ, ամեն անգամ, այդ սպիին նայելիս` կհիշվի այն առաջացնող վերքը:

Բայց ինչպես սպիացնել աղետի առաջին գիշերվա դառը հիշողությունները: Երկինքն անսպասելի պարզեց, աստղաշար երկնքում անսովոր կարմիր լուսին կախվեց: Այդ տեսարանը նոր սարսուռով պատեց խարույկների մոտ կուչ եկած երեխաների, ավերակների ու քարակույտերի շուրջ շվար մնացած մարդկանց մարմինները:

Գոնե առավոտը չուշանար… Գուցե լուր ստացվի որդուց, եղբորից, մորից, կնոջից…

Ով մի անգամ տեսել է այն ալեհեր, որդեկորույս կնոջը, որ ավերակներից ավերակ անցնելով փնտրում էր աղջկան ու թոռնիկին, որոնք դեռ չէին վերադարցել աշխատանքից ու դպրոցից… Այլևս երբեք չի մոռանա:

Չի մոռացվի ոչինչ, ոչինչ… Ընդհակառակը` երկար կծխա մնարդկանց հոգիներում տղամարդկանց ողբն ու վիշտը, փլատակների տակից եկող հառաչանքները, որդեկորույս մոր վիշտը և փողոցներում հատ ու կենտ կանգուն մնացած ժամացույցների վրա քարացած սլաքները`  1141 …

Ինչպե±ս մոռանալ այն, թե ինչպես հայրը դագաղ էր սարքում որդու համար իր ձեռքով, մայրն էլ չէր ողբում զավակի մահը, որովհետև ցամաքել էր նրա արցունքը…

Բայց հայը պիտի դիմանա ու փյունիքի պես կրկին վեր հառնի…

Թե կարող ես` դիմացիր…

 

[1] Էքստազ-հոգեկան ցնցման պահին ունեցած կարճ, երանելի, ուրախ վիճակ

[2] է յֆորիա-հոգեկան ցավի պահին թվացյալ, կարճ, ժամանակավոր ուախության հափշտակվածություն

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 425 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Erabaa  
0
order atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">buy generic lipitor for sale</a> buy atorvastatin 20mg pill

Անուն *:
Email *:
Կոդ *: