ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 23.04.2024, 13:38

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 17:47

Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԱՅՑ ՄԻԹԵ ԱՂԵՏ ՉԻ ԵՂԵԼ

ՀԱՅԻ ԱՆԾԱՅՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Իր զարգացման պատմության ընթացքում մարդկությունը միշտ շրջապատված է եղել արհեստական ու բնական աղետներով` պատերազմներ, ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, հրաբուխներ, տրանսպորտային վթարներ և այլն: Իրենց մասշտաբից կախված, նրանք միշտ տարբեր աստիճանի վնասներ են հասցրել մարդկանց, կենդանիներին, բնությանը և նույնիսկ Երկիր մոլորակին: Առասպելական Մեծ ջրհեղեղը կամ կլիմայական շրջադարձային փոփոխությունները կատաստրոֆիկ ազդեցություններ են ունեցել երկրագնդի քաղաքակրթության և նրա ողջ կենսոլորտի վրա, իսկ ավտովթարների ու հրդեհների մասին կարելի է լսել ամեն օր:

Սակայն, քննարկելով աղետի հոգեբանական հետևանքների գնահատման հարցը, մեզ` աղետի գոտու բնակիչներիս, ավելի հեշտ է դա անել "աղետ" հասկացությունը նույնացնելով "երկրաշարժի աղետ" հասկացության հետ, քանի որ ներկայիս սերունդն այն տեսել է իր աչքով և զգացել նրա ավերիչ հետևանքներն իր սեփական հոգու վրա: Ապրելով սեյսմոակտիվ գոտում, Շիրակ աշխարհի ժողովուրդը բազմիցս ենթարկվել է ստորգետնյա ցնցումների ավերածություններին: Նույնիսկ մարդկային մեկ սերունդը ականատես է եղել 20-րդ դարի երկու ավերիչ երկրաշարժերի` 1926 թ. և 1988 թ., որոնք տասնյակ հազարավոր կյանքեր խլեցին, կործանեցին բազմաթիվ բնակելի տներ, գործարաններ, պատմական ու մշակութային կառույցներ:

Աղետ… Ի±նչ է այն: Աղետը հենց նրանով է աղետ, որ գալիս է անսպասելի և անժամանակ:

            Վերլուծելով 1988 թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժը` նշենք, որ կարելի է գնահատական տալ նախ բուն երկրաշարժին` ժամանակի տեսանկյունով, որպես տևողական պրոցեսի, և հետերկրաշարժյան ժամանակներին (առ այսօր):

Երկրաշարժը, որի ուժգնությունը հիպոկենտրոնում անցնում էր 10 բալից, մի պրոցես էր, որը տևեց մոտ 40 վայրկյան (խոսքն ավերիչ ցնցումների մասին է) և ոչ միայն նյութական, այլև հոգեկան մեծ ավերածություններ գործեց մեր երկրում:

Ինչպիսի± հոգեկան ալեկոծություններ կարող էր ունենալ մարդն այդ շատ կարճ ժամանակահատվածում, որը զրկեց իրեն սթափ մտածելակերպից և ստիպեց ենթարկվելու բնազդին:

Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը ճիշտ տալու համար  նախ փորձենք վերլուծել աղետի գոտու բնակիչների մինչ աղետն ունեցած հոգեկան վիճակը:

1988 թ.-ի սկզբից իր հերթական զարգացումն էր ապրում Արցախյան շարժումը: Այն ալեկոծել էր ողջ հայ ժողովրդի հոգեկան աշխարհը: Անկախ  տարիքից ու զբաղմունքից գրեթե բոլորը դուրս էին եկել փողոց ու հրապարակ` իրենց արդար պահանջը ներկայացնելով ու ձգտելեվ սատար կանգնել ասիմիլյացիայի1 ենթարկվող ղարաբաղյան հայրենակիցներին: Այս իսկ պատճառով քաղաքական իրադրությունը բավականին լարված էր և չէր բացառվում պատերազմական գործողությունները հարևան հանրապետության` Ադրբեջանի հետ, առավել ևս նրանց բարեկամ և մեր դարավոր թշնամի, մեր անմիջական սահմանակից Թուրքիայի հետ: Սա նախապայման էր հանդիսանում այն աղետյալների համար, որոնք ստորգետնյա ցնցումները, շենքերի փլուզումը, կողքերին հայտնված դիակներն ու վիրավորների աղերսալի բացականչություններն աղետի պահին կարող էին պատկերացնել որպես պատերազմական գործողությունների հետևանքներ:

 

1 Ասիմիլացիա-միաձուլում

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 579 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ildxcm  
0
atorvastatin cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg brand</a> atorvastatin 10mg drug

Անուն *:
Email *:
Կոդ *: