ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 20:56

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:41

Հոգեկան զարգացման գործւմ մեծ տեղ ունեն հիվանդությունները: Հնարավոր է դրանց պատճառով առաջանան հոգեկան շեղումմե կամ նույնիսկ կակազություն: Այն կարո է երեխայի մոտ ի հայտ գալ երեք տարեկանից, որի մասին թեպետ շատ բան է ասվում, բայց շատ պատճառներ էլ հայտնի չեն: Այն ժառանգական է և ավելի շատ լինում է տղաների մոտ, քան` աղջիկների: Երբեմն առաջանում է ձախլիկին աջլիկ դարձնելու փորձեր կատարելիս: Ուղեղի այն մասը, որը կառավարում է գերիշխող ձեռքի շարժումը ակտիվորեն կապված է ձեռքի կառավարող մասի  հետ: Կակազելը շատ հաճախ կախված է երեխայի էմոցիոնալ վիճակից: Օրինակ, մի տղա կակազել էր նորածին քրոջ հայտնվելուն պես: Նա, ցույց չտալով իր խանդը, սկսել էր վատ զգալ: Դա նշանակում է, որ այն ազդել է երեխայի խոսքի վրա: Խոսքի վրա ազդում է նաև երեխայի համառությունը: Կակազության տաս դեպքերից ինը անցնում է ինքն իրեն մի քանի ամսում, միայն բացառիկ դեպքում է   դառնում խրոնիկ: Պետք չի երեխային ուղղել և դրա համար անհանգստանալ: Կակազելը տևում է մի քանի ամիս` մեկ սաստկանալով, մեկ մեղմանալով: Այն չպետք է շփոթել  թլվատության հետ:

Հոգեկան զարգացման ընթացքում ելնելով տաբեր պատճառներից կարող է զարգանալ վախի զգացում, դրանից ելնելով ստախոսություն և վարքի շեղում: Հոգեբանի դերը կայանում է նրանում, որ կանխի այդ անոմալ զարգացումները: Մանավանդ այսօր` հետաղետան ժամանակաշրջանում, երբ առավել նպաստավոր պամաններ կան հոգեկանի բացասական զարգացման համար:

Երեխայի հոգեկանի զարգացման այս փուլերն իմանալով, անհրաժեշտ  է հետաղետյան ժամանակաշրջանում ճիշտ հասկանալ նրա հոգեկանը. բացատրել, թե ինչ է աղետը, հանել նրա միջից վախը, բացատրել, որ   իրենց մահացած հարազատները միշտ իրենց հետ են: Մահը բոլորի համար է, և պետք է երեխաների համար հանգամանքներ ստեղծել, որ նրանք հաճախ հանդիպեն իրենցից հեռու ապրող հարազատներին: Սրանք կօգնեն, որ երեխայի միջից արագ վերանա վախը

 

62. Վարդան Քալաշյան

 

-Թիվ 6 դպրոցից եմ: Երբ անցնում էի թիվ 2 դպրոցի մոտով, երկու երեխա կախվել էին փողկապներից, իսկ մեկը չէր կարողանում ոտքը հանել արմատուրայի միջից և կախվել մնացել էր օդի մեջ: Ես նրանց հաճախ եմ երազումս տեսնում:

 

Եզրակացություն:  Վ. Ք.-ն ապացիայի մեջ է, թվում է մոռացել է այս սարսափազդու տեսարանը, բայց երբ խոսվում է երկրաշարժի մասին, կրկին վերականգնվում են նրա ապրումները, ցավն ու ափսոսանքը, և խիղճը տանջում  է իրեն:

 

63. ?

 

-Հռիփսիմեի մայրը մահացել էր երկրաշարժին: Նա  տասներեկ տարեկան էր: Երբ նոր մայրիկ ունեցավ շատ էր սիրում նրան: Սակայն երբ փորձում էին համեմատել իր մահացած մորը և նոր մայրիկին, նա հաստատուն կերպով պատասխանում էր. ՙԻմ երկրորդ մայրիկը շատ լավն է, բարի, բայց նկարի մայրիկս ավելի լավն էր՚:

 

Եզրակացություն: Հ.-ն թեպետ կորցրել է մորը և սիրում ու կարոտում է նրան, բայց իր երկրորդ մորը ևս շատ է սիրում և այնքան խորը վիշտ չի զգում: Նա ժամանակի ընթացքում շուտափույթ կերպով ադապտացվել է իր վիճակի հետ:

 

64. ?

 

-Երբ ինձ հիվանդանոց տարան ես Նոր տարվա Ձմեռ պապից խնդրում էի, որ ձեռքս չցավեր, և մեր տունն էլ քանդված չլիներ՚: Նա այսօր արդեն շնորհակալ է այդ  Ձմեռ պապից...

 

65. ?

 

-Արմենը մի ժամանակ չէր հաշտվում, որ թևը կտրված է և միշտ հարցնում էր. ՙԹևս չկա, բա ուր± է... Ինչու± են կտրել...՚: Բայց այսօր կարծես հաշտվել է դրա հետ և ասում է. ՙԹեպետ թևս չկա, բայց ես կարող եմ իմ հարցերը հոգալ և այսպես ապրել՚:

 

Եզրակացություն: Այսօր փոքրիկների ցավը մեղմացել է և նրանք կարծես մտել են բնականոն կյանքի մեջ:

 

Առանց իմանալու երեխայի, դեռահասի և պատանու զարգացման փուլերը, դժվար է որպես հոգեբան, նրանց ձեռք մեկնել: Սակայն գիտենալով նրանց հոգեկանի առանձնահատկությունները և այն, որ դուրս գալով հանգամանքներից ու պայմաններից, դրանք փոփոխությունների կարող են ենթարկվել, կարծես հոգեբանի աշխատանքը հեշտանում է:

Օգնությունը պետք է լինի այն, որ երեխայի մտապատկերից հանվի վախը, սարսափը, հոգեկան լարվածությունը, հալյուցինացիայի վիճակները, հոգեկան փսիխոզներն ու սինդրոմները և այլն: Սրանք պիտի վերացնեն տարբեր մեթոդներով. ռելաքսացիաների, աուտոտրենինգների1, զրույցի, լաբորատոր թեստերի, խաղի, դիտման և այլն:

Երեխաների վրա բարերար ազդեցություն կունենա հավասարը հավասարի հետ վարվելաձևը մեծերի կողմից:

Վերլուծություն-Եվ այսպես ուսումնասիրելով անչափահասների, ինչպես նաև դեռահասների ու պատանիների հոգեվիճակն ու ծանոթանալով նրանց յուրահատկությանը, պիտի հասկանալ, որ այսօր` հետաղետյան ժամանակաշրջանում, նրանց առավել ուշադրություն է պետք հատկացնել: Քանզի նրանց զգայուն հոգեվիճակին ավելացել է աղետյալի կարգավիճակը. կորցնելով հարազատների, մտերիմների, կամ իրենք դառնալով հաշմանդամ, այդ անսպասելի հարվածից ծանր ֆրուստրացիոն վիճակի մեջ են հայտնվել:

Այդ դեպքում պետք է մեղմ զրույց սկսել նրանց հետ, կախված սեռից` որոշ առանձնահատկություններ հաշվի առնել, միանգամից և անմիջականորեն չպետք է վեր հանել նրանց համար ցավոտ հարցեր: Զրույցի միջոցով պետք է հասնել այն բանին, որ անչափահասները, դեռահասներն ու պատանիները վստահություն զգան և իրենք պատմեն իրենց հուզող խնդրի մասին: Ու պիտի կարողանալ  հասնել այն բանին, որ նրանք ինչ վիճակում էլ լինեն` կարողանան ապագայի լույս տեսնել: Չէ± որ նրանք դեռ անչափահաս են, դեռահաս, պատանի, նոր են կյանք մտնում, և ով էլ շփվելու լինի նրանց հետ` թե°  ընտանիքում, թե° դրսում, պարտավո’ր է նրանց մեջ ապագայի հույսը և հուսո լույսը վառել:

Եվ պետք չէ բնական աղետնեերի ժամանակ մեղադրել որևէ մեկին, որովհետև բոլորն էլ հավասարապես են կիսում դառնության գավաթը: Պետք է խորապես գիտակցել, որ ժողովրդի կուտակած փորձը նույնպես գիտություն է:

 

1 Աուտոտրենինգ-հանգստացնող վարժություններ

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 327 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: