ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 17:37

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:39

Անձի ժառանգական հատկություններն են. մարդու օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական կառուցվածքը, նրա հասունացման փուլերը, նյարդային համակարգի կառուցվածքը և մարդու անհատական առանձնահատկությունները: Ժառանգաբար փոխանցվող անատոմիա-ֆիզիոլոգիական հատկություններից են աչքի, մազերի, մաշկի գույնը, մարմնի կառուցվածքը, նյարդային համակարգի տիպը և այն ամենն, ինչ որ հատուկ է մարդուն` որպես մարդկային ցեղի ներկայացուցչի. այն է` բարձր ձևով կազմակերպված ուղեղը, խուսելու, մտածելու, ուղղահայաց քայլելու նախադրյալները: Սրանք գործունեության ամենալայն բնագավառներին են պատկանում: Նրանք հասցեագրված չեն որևէ աշխատանքի և ստեղծագործության ձևի: Օրինակ երեխան ծնվում է խոսելու ընդհանուր նախադրյալներով: Սակայն, թե ո±ր լեզվով նա կխոսի, դա կախված է նրանից, թե ո±ր ազգային միջավայրում կմեծանա:

 

Երեխայի հոգեկանի զարգացման հիմնական օղակները հետևյալներն են.

 

  1. ուսումնադաստիրակչական հիմնարկները, որոնք ընդգրկում են ժողկրթության համակարգի բոլոր աստիճանները
  2. արտադպրոցական կուլտուր-լուսավորչական հիմնարկները
  3. հասարակական կազմակերպությունները
  4. ինֆորմացիայի տարածման մասսայական միջոցները
  5. ընտանիքը` որպես հասարակության հիմնական բջիջ:

 

Ինչպես հայտնի է, մարդը սոցիալական միջավայրի արդյունք է, որն էլ նրան ենթարկում է մի շարք փոփոխությունների: Երեխան սկզբնական շրջանում զարգանում է ընտանիքում, որի դերը շատ մեծ է երեխայի կյանքում: Ընտանիքում ստեղծվում են կենցաղային որոշակի պայմաններ: Օրինակ կուլտուրական միջավայր, որով կուլտուրական ոլորտի զարգացման հիմքն է դրվում: Ձևավորվում է առաջին սոցիալական և բարոյական պայմաննները, սկսվում է ձևավորվել բնավորությունը:

Երեխաների դերն ընտանիքում մեծ մասամբ որոշվում է այլ երեխաների առկայությամբ կամ բացակայությամբ: Երեխաների բազմակողմանի զարգացման և նրանց հոգեկան ֆունկցիաների ձևավորման գործում մեծ դեր է խաղում դաստիարակությունը: Այն անձնավորության զարգացման վճռական ուժ կարող է դառնալ միայն բարենպաստ սոցիալական պայմաններում, երբ մարդու նախադրյալների և ընդունակությունների բազմակողմանի զարգացման համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

Նախադպրոցական տարիքում դաստիարակության հզոր ուժը խաղային գործունեությունն է, որը նպաստում է երեխայի զարգացմանը տարբեր ոլորտներում: Խաղի միջոցով երեխան հարստացնում է իր գիտելիքները, իմացական գործընթացները: Երեխայի հոգեկանի զարգացման վրա ազդեցություն ունի ոչ միայն դաստիարակությունն, այլև ընտանեկան մթնոլորտը, շրջապատը: Վերջիններիս ուսումնասիրումը օգնում է հասկանալու յուրաքանչյուր երեխայի վարքագծի առանձնահատկությունները: Երբ ընտանիքում անբարենպաստ պայմաններ են, ապա դա բացասաբար է անդրադառնում երեխայի դաստիրակության վրա: Այդ դեպքում անհրաժեշտ է հոգեբանի կամ դաստիարակի միջամտությունը: Վերջիններս պետք է օգնեն ծնողներին` երեխայի զարգացումը ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար: Դա  կօգնի նրանց հասկանալ և լուծել իրենց առջև դրված խնդիրը:

Դաստիարակությունը պետք է կազմակերպվի` ելնելով երեխայի տարիքային հնարավորություններից և առանձնահատկություններից: Հոգեբանը կամ դաստիարակը նախքան աշխատանք տանելը պետք է իմանա, թե որ տարիքային խմբի հետ ինչպիսի աշխատանք պետք է տարվի:

Անձի, մասնավորապես երեխայի, զարգացման ամենաարագ ժամանակաշրջանը նրա կյանքի առաջին երեք տարիներն են: Հետագա ոչ մի փուլում երեխան այնքան շատ բան չի սովորում, որքան կյանքի առաջին երեք տարիներին, որի ընթացքում բարձր տեմպով են զարգանում երեխաների բոլոր հոգեֆիզիոլոգիական գործընթացները:

Երեխայի զարգացման վրա որոշ ազդեցություններ ունեն նաև օրգանիզմի որոշակի կենսաբանական հիմնական նյարդային գործընթացների տիպոլոգիական առանձնահատկությունները (ուժեղ հավասարակշռությունը և շարժունակությունը) սովի, ցավի և այլնի նկատմամբ տարբեր ռեակցիաները:

Երեխայի լիարժեք զարգացումը մեծապես կախված է ճիշտ դաստիարակությունից, քանզի վաղ տարիքում երեխան գտնվում է մեծի խնամքի ներքո, որն ապահովում է երեխայի ուսուցումը և ընդհանուր զարգացումը:

Վաղ տարիքում ֆիզիկական և հոգեկան զարգացումը սերտ փոխադարձ կապի մեջ լինելով, խոսում է այն մասին, որ երեխայի օրգանիզմը չափազանց զգայուն է հիվանդությունների բացասական ազդեցությունների նկատմամբ:

Վաղ տարիքում չափազանց անկայուն է երեխաների հուզական վիճակը: Նրանք կարող են չնչին պատճառից լաց լինել, սակայն և անմիջապես ժպտալ` կտրելով լացը: Սա նույնպես ազդում է երեխայի հոգեվիճակի վրա: Ծիծաղն ու ժպիտը, ստեղծելով դրական հույզեր, բարձրացնում են նրա հոգեկան գործունեությունը, իսկ լացը` ճնշում է այն: Ահա թե ինչու հենց այդ տարիքից պետք է առաջացնել դրական հույզեր և կանխել բացասականը:

Նորածինն առաջին օրից ունի բնածին ռեակցիաներ, բացի ձեռք բերովի պայմանական ռեֆլեքսներից, որոնք կազմավորվում են մեկ օրից:

եթե երեխան միևնույն ժամին քնում և արթնանում է, ուտում է, արթուն մնալու պահերին ակտիվ վիճակում է գտնվում, ապա նա լավ է զարգանում` առողջ ու հանգիստ է մեծանում: Եվ, հակառակը, երբ երեխան տարբեր ժամերի է սնվում, քնում է միայն օրորելու դեպքում, լացը կտրում է: Եթե նա ձեռքի վրա է գտնվում, ապա անհանգիստ է, լացկան, մեծանում է բացասական հուզական վիճակի ներքո: Վտանգավորն այն է, որ սովորություններն արագ են ամրապնդվում և դժվարությամբ են ենթարկվում փոփոխություններին: Իսկ վերադաստիարակումը բարդ գործ է և վնասակար նյարդային համակարգի գործոնների համար:

Նորածինն առաջին օրից ունի բնածին ռեակցիաներ, բացի ձեռք բերովի պայմանական ռեֆլեքսներից, որոնք կազմավորվում են մեկ օրից:

եթե երեխան միևնույն ժամին քնում և արթնանում է, ուտում է, արթուն մնալու պահերին ակտիվ վիճակում է գտնվում, ապա նա լավ է զարգանում` առողջ ու հանգիստ է մեծանում: Եվ, հակառակը, երբ երեխան տարբեր ժամերի է սնվում, քնում է միայն օրորելու դեպքում, լացը կտրում է: Եթե նա ձեռքի վրա է գտնվում, ապա անհանգիստ է, լացկան, մեծանում է բացասական հուզական վիճակի ներքո: Վտանգավորն այն է, որ սովորություններն արագ են ամրապնդվում և դժվարությամբ են ենթարկվում փոփոխություններին: Իսկ վերադաստիարակումը բարդ գործ է և վնասակար նյարդային համակարգի գործոնների համար:

Երեխայի նկատմամբ ուշադրությունը պետք է դրսևորվի առաջին իսկ օրից: Ամենավաղ տարիքի երեխաների դաստիարակության խնդիրները ևս բխում են դաստիարակության ընդհանուր խնդիրներից, որոնք տարբեր տարիքային փուլերում ունեն իրենց որոշակի բովանդակությունը:

Սրանցից ուշադրության արժանացնենք ուրախության առաջին դրսևորումները, որոք ի հայտ են գալիս ժպիտի ձևով չորրորդ  շաբաթում: Եթե երեխայի ժպիտը նորմալ է, ապա 2-3 ամսականում գրեթե լաց չի լինում և արթուն պահերին պահպանում է ուրախ տրամադրություն: 2-5 ամսականում, եթե երեխան  սկսում է հաճախ  ժպտալ, իսկ երբ տեսնում է մոտիկներին կամ խաղալիքներ` ուրախանում է,  ապա դա ըստ Ն. Մ. Շչելովոյի կոչվում է ՙաշխուժության կոմպլեքս՚:

Երեխայի հոգեկանի զարգացման համար չափազանց մեծ նշանակություն ունեն ինը ամսականից մինչև մեկ տարեկանը ձեռք բերած կարողությունները:

Ծնողները պետք է կարողանան ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ  երեխաներն իրենց ընկերակցության և սիրո կարիքն ունեն: Նրանք պետք է  օրվա մեջ գոնե տասնհինգ րոպե կարողանան տրամադրել երեխաներին, սակայն չպետք է չափից  դուրս զոհաբերություն անել, որ երեսառածություն ստացվի:

Յուրաքանչյուր երեխա ուզում է, որ իրեն սիրեն և  հարգեն, քանզի նրանցից յուրաքանչյուրը հարգանքի արժանի անհատ է: Կարելի է ասել, որ հանցագործ դարձած երեխաները զուրկ են եղել ոչ թե  պատժից, այլ` ծնողական սիրուց:

Քանի որ ընտանիքը երեխայի համար այն առաջին աղբյուրն է, որտեղ նա  մեծանալով ձեռք է բերում դաստիարակության առաջին ծիլերը, ապա այն պետք է լինի  ընդօրինակելի իր դրական կողմերով: Եթե ընտանիքում անախորժություններ կան, ապա դա  չպետք է ազդի երեխայի հոգեկանի վրա: Եթե հանգամանքների բերումով ծնողներից մեկը  հեռու է, ապա պետք է կազմակերպվի նրանց հաճախակի հանդիպումը: Ծնողը երեխայի հետ  չափից դուրս կոպիտ չպիտի վարվի կամ չափից դուրս խրախուսելով կատարի նրա ամեն մի  քմահաճույքը: Պետք է կանխել դեռահասների էմանսիպացիան (ազատագրումը ծնողների  իշխանությունից), ինչպես նաև ծնողի խրախուսանքը դեռահաս որդուն ալկոհոլային  խմիչք օգտագործելու նկատմամբ: Սրանք կարող են խաթարել երեխայի ճիշտ  դաստիարակումը և հոգեկանի ճիշտ զարգացումը:

Երեխաների հաճախակի կամ հազվադեպ զայրույթը ծնողների դեմ նախ պետք է  պարզել, թե ինչի հետևանք է (գուցե պատճառն այն է, որ ծնողները ստիպված ինչ-որ բան  են մերժել կամ խանդ է ապրում մեծ քույրերի ու եղբայրների հանդեպ), ապա բացատրել,  որ նրանք ճիշտ չեն, բացատրել ճշմարտությունը և օգնել երեխաներին հաղթահարելու  զայրույթը:

Երբ հայրը ներում է երեխայի բոլոր զանցանքները, ապա երեխան ավելի է  վախենում իր հորից, քան այն երեխան, որի հայրն առանց երկմտելու զսպում է  երեխայի վատ արարքներն ու չի վախենում արտահայտել իր վրդովմունքը, եթե  արդարացի է: Առաջի դեպքում երեխան լավ գիտակցում է, որ թեպետ հայրը զսպում է իր  զայրույթը, բայց կարող է մի օր պոռթկալ, որը գուցե և ճակատագրական կլինի, իսկ  վերջինի դեպքում երեխան պատժվում է վատ արարքների համար, որը թեև տհաճ է, բայց  մեծ ողբերգություն չէ: Ի վերջո նման հարաբերությունները վերականգնվում են:

Այսպիսով երեխային պետք է այնպիսի հայր, որը բացասաբար չազդելով երեխայի  հոգեկանի վրա, մնա մտերիմ մարդ և ամենից առաջ` հայր:

Չպետք է մոռանալ այն, որ երեխաներն էլ մեծերի պես խանդի զգացողություն ունեն: Բայց քանի որ խանդը մեծերի մոտ հզոր զգացողություն է, երեխաները տառապում  են կրկնակի, որովհետև չեն հասկանում իրենց տառապանքների պատճառները: Խանդը կյանքի երևույթներից մեկն է, այդ պատճառով էլ ծնողները չեն կարող ընդհանրապես կանխել այն: Բայց դրա փոխարեն կարող են հասցնել այն նվազագույնի և վերածել առանց  մրցակցության, եթե երեխան հասկանա, որ ՙախոյանը՚ ոչնչով չի սպառնում իրեն: Մրցակցության  զգացումը կամրացնի նրա բնավորությունը և կնախապատրաստի կյանքի դժվարություններին: Խանդին կարելի է ցանկալի ուղղություն տալ հետևյալ կերպ. վարվենք նրա հետ ինչպես հավասարը հավասարին, քանզի նա դադարում է երեխա զգալ, չի ուզում, որ իրեն համարեն նորածին: Նա իրեն պահում  է որպես մեծ:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 443 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: