ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 16:25

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:37

Դեռահասն ու պատանին ունենալով բնավորության այնպիսի գծեր, որոնք բնորոշ են միայն իրենց տարիքին, աղետից  հետո կարծես ագրեսիվ են դարձել և ամեն քայլափոխի քավության նոխազ են որոնում: Աայսինքն համարվում են ագրեսիայի տեղակալման ձևերից մեկը, որի էությունն այն է, որ ուժեղ անմատչելի ֆրուստրատորի կողմից ֆրուստրացիայի ենթարկված մարդն իր ագրեսիվությունն ու զայրույթը թափում է ավելի թույլ, հաճախ լրիվ անմեղ մարդկանց ու առարկաների վրա: Դրա համար պահանջվում է զուսպ համբերատարություն հոգեբանի և սոց. աշխատողի կողմից: Նրանք դեռահասի և պատանու հետ պետք է բարոյագիտական զրույց անցկացնեն: Այսինքն նրանց մեջ պետք է ձևավորեն բարոյական ճիշտ համոզմունքներ ու դիրքորոշումներ, բնավորության որշակի գծեր, ճիշտ և պատշաճ էտիկետ: Նրա հետ խոսելով հոգեբանը պետք է կարողանա զարգացնել ճիշտ բարոյական վարքագիծ, որը համապատասխանում է հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերին:

            Ինչպես հայտնի է դեռահասի և պատանու վարքագիծը բաժանվում է բարոյապես և սոցիալապես անհամազոր մի քանի խմբի.

 

1.Հուզական

2.Նեգատիվ

3.Նախաքրեածին

4.Քրեածին:

 

            Այս դիրքորոշումներից յուրաքանչյուրն ունի իր մանկավարժա-հոգեբանական և հոգեբանական բնութագիրը.

         Առաջին խմբում խոսվում է դեռահասի ու պատանու փոխհարաբերությունները  միջավայրի հետ:

            Երկրորդ խմբում խոսվում է դեռահասի բացասական մոտեցման մասին:

            Երրորդ խմբում արտահայտվում է դեռահասի և պատանու վերաբերմունքը շրջապատի հանդեպ:

            Չորրորդ խմբի միջոցով արտահայտվում է դեռահասի և պատանու նեգատիվ վերաբերմունքը շրջապատողների հանդեպ:

 

                Այսպիսի վարքագիծ բնորոշ է բոլոր դեռահասներին ու պատանիներին: Բայց դրանցից յուրաքանչյուրի դրսևորումը կախված է ընտանիքից և միջավայրից:

            Դեռահասին և պատանուն բնորոշ են նաև`

 

                I. Ծնողի, մեծահասակների, մանկավարժների, դաստիարակների և հասակակից երեխաների հետ շփվելու կարողությունը

            II. Նրանց հոգեկան իրավիճակի հատուկ գծերը ընտանեկան բարենպաստ և կոնֆլիկտային իրադրությունում

 

Դեռահասի և պատանու հոգեկանի ձևավորման գործում մեծ դեր է խաղում նրանց շփումը մեծերի հետ, որը կարելի է նաև սիմբիոզ համարել:

      Դեռահասի և պատանու դիրքորոշումներից են նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դիրքորոշումները:

Առաջինը բնորոշում է անձի ոչ մի բանից կախված չլինելը, իսկ երկրորդը` կախվածությունն ուրիշից և ենթարկվելը նրան:

 

Այսպիսով գոյություն ունեն այնպիսի գործոններ, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են դեռահասի և պատանու վրա: Դրանք բաժանվում են երկու խմբի.

 

  1. Գործոններ, որոնք ազդում են դեռահասի վարքագծին
  2. Գործոններ, որոնք նպաստում են միջավայրի ձևավորմանը:

 

Առաջին դեպքում հնարավոր է դեռահասը և պատանին ցուցաբերեն նեգատիվ վարք և շեղվեն ճիշտ ճանապարհից:

Երկրորդ դեպքում անձից է կախված թե ինչ միջավայր կձևավորի ինքն իր համար: Այս գործոններն էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթախմբերի.

 

1). Ծնողների հարաբերությունը

2). Ծնողների և ընտանիքի մյուս չափահաս անդամների հարաբերությունները

3). Ծնողների մանկավարժադաստիակչական ունակությունները

4). Ծնողների և երեխաների փոխհարաբերությունները

5). Ծնողի կողմից դպրոցի և մանկավարժի դերի թերագնահատումը կամ գերագնահատումը:

 

Հաճախ  լինում է, որ դեռահասը և պատանին ընկնելով վատ միջավայր կամա, թե ակամա իրենք էլ են դառնում այդպիսին: Իսկ դրա խթանիչ պայմանները հետևյալն են.

 

  1. Դպրոցի և ընտանիքի թույլ կապը
  2. Դպրոցից դուրս դեռահասի և պատանու ժամանցի մասին մտածելու անտարբերությունը
  3. Ձևականությունը, մանկավարժական հիմքում անհատական մոտեցման բացակայությունը
  4. Դժվար դաստիարակվող դեռահասի և պատանու հետ հատուկ աշխատանք տանելու բացատրությունը
  5. Մանկավարժական և դաստիարակչական սխալ մոտեցումը:

 

Երեխայի զարգացման առաջին աղբյուրը, ինչպես հայտնի է դա ընտանիքն է: Դրա համար ընտանիքում այնպիսի փոխհարաբերություններ պետք է լինի, որ երեխան` տվյալ դեպքում դեռահասն ու պատանին ճիշտ զարգանան: Իսկ եթե դեռահասը, պատանին ու ծնողներն իրար ճիշտ չեն հասկանում, ապա դա հաճախկի կապվում է անցումային շրջանի հետ (11-21 տ.): Այս տարիքում առաջ են գալիս որոշակի հոգեբանական և ֆիզիկական բարդ փոփոխություններ:

Այս մասին իմանալով ծնողներն իրենց անչափահաս երեխաների մշտական ուղեկիցը պետք է լինեն: Բայց միևնույն ժամանակ պետք է խուսափեն միօրինակ և տախտկալի խրատներից, սակայն սա ասելով չի նշանակում, որ ծնողներն իրենց երեխաներին ՙինքնահոսի՚ պիտի մատնեն: Նրանք, տարիքի հետ կապված, պետք է հետևեն իրենց երեխաների գիտելիքների ձեռք բերմանը, գեղագիտական և հիգենիկ դաստիարակման հարցերին, ինչպես նաև ճիշտ պատկերացում տան գեղեցիկի ու բարու մասին: Երբ այս ամենի մասին դեռահասը և պատանին ճիշտ պատկերացում են կազմում, ապա նրանց համար դժվար չէ ժամանակ գտնել ինքնազարգացման` գրքի, ամսագրի կամ թերթի, ընթերցանության, խաչբառի և այլ հետաքրքիր խնդիրների լուծման համար, կինոյի, թատրոնի, օպերայի և ընկերական հավաքույթների համար:

Սակայն դեռահասի և պատանու մոտ առաջանում են տարբեր բնույթի հարցեր, որոնք ճիշտ լուծում են պահանջում: Ահա այստեղ ծնողի դերը վճռական է: Մայրն առավել ուշադրություն պիտի դարձնի աղջկան, իսկ հայրը` տղային: Չնայած հակառակը չի արգելվում, բայց սեռի հետ կապված, նպատակահարմար է առաջինը: Եվ կարևոր է, որ ծնող-երեխա հարաբերության մեջ օտարում չառաջանա:

ՙԴեռահասի և պատանու մտերմական փոխհարաբերությունների, նրա հոգեկան աշխարհի անձեռնամխելիության պահպանումը դաստիարակի կարևորագույն խնդիրներից է: Եթե կողմնակի որևէ մեկը խանգարում է տառացիորեն այն ամենին, ինչի մասին մտածում են և ապրումներ են ունենում դեռահասն ու պատանին, ինչը նրանք ցանկանում են թաքցնել կողմնակի աչքից, դա բթացնում է նրանց հուզական զգայունությունը, կոպտացնում է հոգիները, նրանց մեջ դաստիարակում կոպտություն, որն ի վերջո հանգեցնում է հուզական անուսության, տգիտության: Եթե ուզում եք դեռահասը և պատանին դիմեն ձեր օգնությանը, մի շոշափեք նրանց հոգու հենց այն անկյունները, որոնց ձեռք տալը ցավագին է ընդունվում՚: Վ. Ս. Սուխոմլինսկի:

 

Ընդհանրապես աղետի ենթարկված անչափահասներից, դեռահաս-պատանիներց շատերը վախի, հուզումների և տխրության դժվարություններ են ունենում: Այս իսկ պատճառով չափազանց կարևոր է չափահասի հոգեբանությունն, անչափահասին հարազատներից չբաժանելը` վերջիններիս հեռու գտնվելու դեպքում` հաճախակի հաղորդակցվելը նրանց հետ: Դա առիթ կհանդիսանա, որ անչափահասը, դեռահասն ու պատանին վերգտնեն իրենց, հաշտվեն իրողության հետ և կարողանան ապրել ապագայի հասկացությամբ:

Երբեք պետք չէ անչափահասին ստերով կերակրել, իբր թե մահը անհասկանալի է, իբր մահացողը կարող է վերադառնալ: Անչափահասը պետք է հավատա և ընդունի այդ ճշմարտությունը:

Չափահասը պետք է կարողանա լսել անչափահասի, դեռահասի ու պատանու հուզումները, վախը, բարկությունը, տխրությունը և այլն: Միջոցներ պետք է ձեռք առնվեն այդ թեմաներով զրույցներ անցկացնելու և բացատրական աշխատանքներ տանելու ուղղությանբ:

Պետք չէ խուսափել անչափահասի աղետի ենթարկման վայրն այցելելու ցանկությունից, քանի որ դրանից վտանգ չկա և դա  կօգնի նրան վերքերը սպիացնելու համար:

Անհրաժեշտ է անչափահասի, դեռահասի և պատանու հետ վարվել ինչպես հավասարը հավասարի հետ: Նրան հաճախակի տանել այցելությունների, մասնակից դարձնել տան գործերին և խաղալ նրա հետ: Պետք է խուսափել հանգուցյալներին գովաբանելուց, քանի որ դրանով կորուստը շատ ավելի մեծ կերևա նրա աչքին և կերկարացնի նրա տառապանքը:

Ծնողների լռությունն ու զգացմունքների չարտահայտվելը սաստկացնում է երեխայի վախերը: Անհրաժեշտ է նրան մասնակից դարձնել զրույցներին և լավատեսորեն տրամադրել նրան կյանքի ու ապագայի նկատմամբ:

Մեծ դեր ունեն այս հարցում ուսուցիչները, դաստիարակներն ու հոգեբանները: Եթե ծնողը հայտնվել է երեխայի նկատմամբ անելանելի դրության մեջ, ապա ուսուցիչը, դաստիարակը կամ հոգեբանը պետք է քաջալերի երեխային խոսելու և ինքն էլ լսի նրան: Նա պետք է լինի համբերատար և հանդուրժող: Պետք է թույլ տալ երեխային խոսել ու պատմել աղետի իր փորձությունների մասին:

Ինչ վերաբերվում է խնամատարներին, ապա կարևոր է որ նրանք խոսեն անչափահասների հետ նրանց դժվարությունների մասին, ուշադրություն դարձնեն նրանց և չարգելեն արտահայտվել, չհանդիմանեն, չքննադատեն և չհեգնեն նրանց զգացմունքներն ու խոհերը, բացատրեն, որ տեղի ունեցածը պատահել է մեծամասնության հետ և դրանք ժամանակավոր բնույթ են կրում:

Անչափահասի հոգեկանի վերականգմանը մեծապես կօգնի նաև չափահասների և անչափահասների միասին ծրագրեր մշակելը և միասին ժամանակ անցկացնելը: Նրանք պետք է բացատրեն կյանքի փոփոխությունների պատճառները:

Չպիտի զլանալ անչափահասի կրկնվող հարցերին պատասխանելուց: Անհրաժեշտ է խուսափել անչափահասի մեկուսանալուց և պասիվ մնալուց:

Ժմանակի ընթացքում նրանք ադապտացվում են: Այդ պրոցեսն իր մեջ պարունակում է հետևյալ  փուլերը:

 

  1. Երբ երեխան փորձում է գիտակցել սիրած մարդու չլինելը:
  2. Երբ վերանում է օբյեկտին` սիրո առարկային, կապվածության զգացումը:
  3. Շարունակական հիշողություններ կորցրածի մասին, որն ուղեկցվում է հիպերկատեքսիայով 1:
  4. Փոխհարաբերություննեի այս նոր շրջանում խորանում է ողջ մնացած ծնողի  հետ կապվածության զգացումը:

 

Մինչ այս փուլերին հասնելը երեխան ապրում է վշտի զգացում, որը պայմանավորված է հետևյալ յուրօրինակ մոդելով.

 

  1. Բողոք, երբ երեխան չի հաշտվում հարազատ մարդու չլինելու հետ և ձգտում է նրան հետ վերադարձնել:
  2. Երբ վիշտն արտահայտվում է նրա վարքում:
  3. Երբ մի փոքր ավելի ուշ երեխան փորձում է կյանքը պատկերացնել առանց  իր հարազատ  մարդու:

 

Այստեղ իր գործն է կատարում նաև ժամանակի գիծը, որը բաժանվում է հինգ մասի.

 

  1. Մոտ անցյալում կատարվածը
  2. Ներկայում կատարվածը
  3. Ներկա ժամանակից մեկ շաբաթ առաջ կատարվածը
  4. Ներկա ժամանակից մեկ շաբաթ հետո կատարվելիքը
  5. Վերջապես` հինգ տարի հետո կատարվելիքը:

 

Միմիկաները, պանթոմիմիկաները, հառաչանքները և ձայնի ելևէջների փոփոխությունը, կոչվում է ՙմարդկային զգացմունքների լեզու՚, որի օգնությամբ փոխանակվում է ոչ այնքան մտքերը, որքան հույզերը: Այդ ամենն արտահայտվում է ոչ միայն մեծերի մոտ, այլ նաև երեխաների մոտ` հետևյալ ձևով. նրանք համակողմանիորեն չեն կարողանում գնահատել իրենց: Ծայրահեղ դեպքում գերագնահատում կամ թերագնահատում են իրենց, որը վերացնելու համար անհրաժեշտ է բացահայտել աղետ տեսած երեխայի ինքնագնահատման մակարդակը, պարզել նրանց հարաբերությունները և կազմավորել երեխաների ինքնագնահատման չափանիշները: Աղետի Ժամանակ նրանք, ապրելով ծանր սթրեսներ, ընկել են էքստազի մեջ, և յուրաքանչյուրը յուրովի հարմարվել կամ չի հարմարվել իրողության հետ: Նրանք էլ են մտածում մեծերի պես, բայց` իրենց չափով: Նրանք ևս ունեն իրենց հոգեկան աշխարհն ու զգացմունքները:

Չի կարելի մոռանալ կամ անտեսել ներարգանդային կյանքը: Որն էլ իր հերթին ունի իր բաժանումները` սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև երեք ամսականը կոչվում է էմբրիոն կամ սաղմ, իսկ երեք ամսականից մինչև ծնվելը` պտղային շրջան:

 

  1. Էմբրիոնային շրջանում ձվաբջիջը շատ նուրբ է և խոցելի ցանկացած ազդակի հանդեպ:
  2. Պտղային շրջանում զարգանում են պտղի բոլոր զգայարաններն ու նյարդային համակարգը, որոնք ի տարբերություն էմբրիոնի, ունեն պաշտպանական ռեակցիա, որով պատասխանում են արտաքին ազդեցություններին: Որոնք էլ կատարելագործվում են ծնվելուց հետո:

 

Ահա թե ինչու նույնիսկ երկրաշաժ չտեսած, երեխան պատանին այսօր նույնպես տառապում է այդ օրերի խրոնիկայով նույն ցավոտությամբ, ինչպես ականատեսը: Քանզի նա մոր արգանդում զգացել է, ունեցել է նույն ապրումները, ինչ` մայրը:

Այստեղ չենք խոսի երեխայի ծնվելուց հետո զարգացման մասին, բայց կխոդենք ա հոգեկանի զարգացման մասին:

Երեխայի հոգեկանի զարգացման փուլերում մեծ նշանակություն ունի նաև զգացողության, զգայության, տեսողության, շոշափելիքների, շարժումների, ըմբռնման, տարածության և ժամանակի ընկալման, ուշադրության, հիշողության և մտածողության ճիշտ զարգացումը:

Ընդհանրապես մարդու զարգացումը դա նրա ֆիզիկական, հոգեկան և սոցիալական հասունացումն է: Այն ընդգրկում է բոլոր ժառանգական և ձեռք բերովի հատկությունների քանակական և որակական փոփոխությունները: Դրանք, նախ և առաջ, օրգանիզմի հոգեկան, որակական փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում շրջապատող իրականության ազդեցության շնորհիվ:

Զարգացումը ժառանգական հատկությունների քանակական փոփոխություններն են, որոնք ի հայտ են գալիս շրջապատի ազդեցության շնորհիվ: Այս գործընթացին դաստիարակությունը կարող է արագացնել կամ խոչընդոտել: Սա բնորոշ է ժամանակակից հոգեբանության մի շարք ուղղություններին: Սրանք էլ առաջ են քաշում ՙԵրեխայի զարգացման՚ թեզը: Հաշվի առնելով այս տեսությունը` հոգեբանը կամ դաստիարակը պետք է հարմարեցնի իր դաստիարակությունը երեխաների նախատվյալներին և ընդունակություններին:

Մյուս կողմից, երեխայի հոգեկանի զարգացման համար որոշիչը կյանքի պայմաններն են, շրջապատող ընտանեկան և սոցիալական միջավայրի առանձնահատկությունները: Սա խոսում է ի ծնե հավասար հնարավորություններ ունենալու մասին, որոնք իրենցից ներկայացնում են ՙթաբոլա ռասա՚ (մաքուր տախտակ), որի վրա կարելի է գրել ցանկացածը: Պետք է ապահովել անբարենպաստ պայմաններում մեծացած եխաների մտավոր զարգացումը, քանի որ նրանք դժվար են դիդակտիկայի ենթարկվում, դանդաղ է ընթանում նրանց ինտելեկտուալ ուժերի զարգացումը:

Երեխայի հոգեկանի զարգացման գործընթացում մեծ դեր է խաղում նաև ժառանգականությունը, որը հետնորդների` ծնողներին բիոլոգիապես նմանվելու, վերարտադրումն է: Ժամանակակից գենետիկայի հաջողությունները, մոլեկուլյար գենետիկայի տվյալները վկայում են գեների քիմիական բնույթի մասին, որը թույլ է տալիս ասելու, որ օրգանիզմի հատկությունները գաղտնագրված են յուրահատուկ գենետիկական կոդում (ազդանշանային, ծրագիր, համակարգ), որը պահպանում և փոխանցում է այս ինֆորմացիան գալիք սերունդներին:

 

1 Հիպերկատեքսիա-կոծրածը վերադարձնելու բուռն ձգտում

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 719 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: