ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 19:46

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:25

Անդամահատվածների, անդամալույծների, կուրացածների և այլ անկարների կարիքներն ավելի շատ են, որովհետև նրանց ընտանիքն ավելի է ծանրաբեռնվում, իսկ իրենք էլ ուշ են հարմարվում նոր պայմաններին: Այս դեպքում անհրաժեշտ է աստիճանաբար պայքար մղել ցավերի ու դժվարությունների դեմ, առաջացած պրոբլեմների լուծման ճանապարհներ որոնել:

 

Այս ամենն իմանալով, պիտի հասկանալ, որ այսօր բոլորին, այդ թվում և անչափահասին, դեռահասին և պատանուն հոգեբանի աջակցությունը պետք է ավելի, քան երբևէ: Քանի որ այսօր նրա նուրբ ու զգայուն հոգեվիճակին ավելացել է նաև աղետյալի կարգավիճակը` հաշմանդամ, զոհ ունեցող, չսպիցող վերքեր և սահմռկեցուցիչ ու չխամրող հուշեր: Եթե տարիներ առաջ փողոցում կարելի էր մեկ կամ երկու հաշմանդամի հանդիպել, այն էլ տարիքն առած մարդկանց և հիմնականում պատերազմի մասնակիցների, ապա այսօր հանդիպում ես գրեթե ամեն քայլափոխի, ու նրանք տարբեր տարիքի են` փոքր, միջին, դեռահաս, պատանի, հասուն ու ծեր: Նրանք կազմում են քաղաքի 75-80 %-ը:

Անչափահասի հաշմված մարմինների հետ կարծես հաշմված են նաև նրանց անբիծ հոգիները: Եվ այսօր նրանց պետք է ընդունել այնպես, ինչպես, որ նրանք կան: Չպետք է նայել օտարոտի կամ խղճմտանքով, որից կարող են նրանք իրենց վատ զգալ: Շրջապատում, եթե դեռահասն ու պատանին օգնության կարիք են զգում, ապա պետք է օգնել բարեհամբյուր ձևով: Շատ կարևոր է հաշմանդամ դեռահասին և պատանուն ընդգրկել միջոցառումների, խմբակների և իրենց տարիքին բնորոշ խաղերի մեջ: Միշտ պետք է նրանց հոգեպես դրական ներշնչել: Չպետք է նրանց մոտ ինչ-որ կոմպլեքսներ ձևավորել, այլ ներշնչել ՙցանկություն՚ հասկացությունը. արդյոք նա ցանկություն ունի±, թե± ոչ: Հաշմանդամ դեռահասի և պատանու համար կարևոր են իրենց միջավայրը, ըստ որի նրանք կամ կկարողանան իրենց դրսևորել շրջապատում ընդհանրապես կամ իրենց օտարված կզգան և կսկսեն կոմպլեքսներ մշակել: Նրանց պետք չէ թողնել, որ հանկարծ մտածեն, թե իրենք այլևս ոչ մի բանով չեն կարող պիտանի լինել հարազատներին ու մարդկությանը, հակառակը` նրանց պետք է բացատրել, որ թեկուզ այդ վիճակով, նրանք կարո’ղ են և որոշ հարցերում էլ պարտավո’ր են պետք գալ հարազատներին ու հասարակությանը: Եվ պետք է նրանց հետ միասին գտնել այդ ուղին, որի միջոցով դեռ նոր կյանք մտնող դեռահասն ու պատանին կկարողանան նոր կյանք սկսել:

Հոգեբանի դերն էլ կայանում է հենց դրանում, որ նա հաշմանդամ անչափահասին, դեռահասին և պատանուն ազատի կոմպլեքսներից, ոգևորի նրանց, դրականորեն ներշնչի կյանքի հանդեպ, ապրելու նոր ուղիներ առաջարկի, նրանց տարիքին բնորոշ զբաղմունք կամ աշխատանք առաջարկի, կապի կյանքի հետ և ամենակարևորը հոգեբանը հաշմանդամ դեռահասին և պատանուն պետք է կարողանա հոգեկան ռեաբիլիտացիայի! ենթարկել:

 

59. Վալյա` երկրորդ մայր

 

-Թորոսյան Նունեն հիմա գեղանի մի պարմանուհի է, իսկ երկրաշարժի ժամանակ ութ տարեկան է եղել` կրտսեր դպրոցական տարիքում: Նունեն զրկվելով երկու ոտքից, հիմա քայլում է փայտե ոտքերով, սակայն համարյա չի զգացվում: Նրան առաջարկել են հենակ ողնաշարի համար, բայց նա հրաժարվել է ու այսօր էլ ոչնչից չի օգտվում` ոչ սայլակից, ոչ էլ հենակներից: Եվ թեպետ հենակը նրա համար համարվում է անհրաժեշտություն, քանի որ նրա ողնաշարը թեքված է, իսկ հետագայում մարմնական անոմալյայից2 խուսափելու համար է դա անհրաժեշտ, բայց նա իր ամուր կամքով հաղթահարում է այդ դժվարությունը և չի օգտվում հենակներից:

Մի անգամ, երբ Նունեն դեռ դեռահաս աղջնակ էր, լրագրողները խնդրեցին նրան, որպեսզի պատմի երկրաշարժի ժամանակ իր հետ կատարվածը, որը միևնույն ժամանակ պիտի ուղիղ եթերով հեռարձակվեր հեռուստատեսությամբ, նա հուզվելով բառ անգամ չկարողացավ արտասանել:

 

Եզրակացություն: Թ. Ն.-ն առաջին հայացքից ամուր կամքի տեր է երևում, բայց երբ նրա մոտ շոշափվում է աղետի օրերը, նա ենթագիտակցաբար և ոչ կամածին3 կերպով կորցնում է ինքնատիրապետումն ու ընկնում է հոգեկան սպազմի մեջ:

 

Այս աղջնակը և ընդհանրապես բոլոր աղետյալները, որքան էլ ամուր կամքի ուժ ունենան, եթե խոսք է բացվում դաժան երկրաշարժի մասին, կամա, թե ակամա նորից վերապրում են այդ մահասարսուռ օրերը: Բայց մի հանգամանք կա, որը կարևոր է հոգեբանի աշխատանքում. հասուն մարդը որքան էլ տուժած լինի աղետից (և° հոգեպես, և° ֆիզիկապես, և° նյութապես, և° բարոյապես), ավելի զգոն կարող է խոսել այդ մասին, քան դեռահասն ու պատանին: Քանի որ հասուն մարդը շատ, թե քիչ ծանոթ է աղետ հասկացությանը, և որքան էլ ծանր լինի նրա վերքն ու վիշտը, այդպիսի պահերին նա ավելի արագ է կողմնորոշվում, իսկ դեռահասը և պատանին նոր են կյանք մտնում, անծանոթ են աղետ հասկացությանը և արագ խուճապի են մատնվում, դրան ավելացրած իրենց տարիքին բնորորշ իրենց նուրբ ու զգայուն հոգին: Եվ տրամաբանորեն նույնիսկ կարելի է հասկանալ, որ հոգեբանի սատարումն ու աջակցությունը դեռահասի և պատանու կյանքում այսօր դարձել է առավել անհրաժեշտ:

 

60. Լուսինե Սպարտակի Գրիգորյան

 

-Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան էի: Գերազանց ավարտելով երաժշտական ուսումնարանը, պատրատվում էի դեկտեմբերի 12-ին Մոսկվայում մենահամերգի: Այդ համերգին պատրաստվում էի տառացիորեն: Բայց դեկտեմբերի 7-ին, երբ երկիրը ցնցվեց, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Ես այդ պահին ոչինչ չէի զգում, միայն խելագարի պես եղբորս էի որոնում, որը տաս տարեկան էր և գտնվում էր դպրոցում:

Որպես արվեստի աշխարհի մարդու` երկրաշարժը խոր հետք թողեց իմ հոգում: Ես վեց ամիս գոնե կես րոպեով չեմ կարողացել դաշնամուրին մոտենալ: Իմ երաժշտական անիվը կարծես շուռ էր եկել: Բայց, քանի որ ինձ փայլուն ապագա էր սպասում, ծնողներս մեծ ջանքեր թափեցին, որ ես կարողանայի շարունակել իմ արվեստի գործունեությունը: Եվ վեց ամիս հետո, երբ ապրում էինք տնակներում, մերոնց հորդորմամբ ու ջանքերով կրկին նստեցի դաշնամուրի առջև: Եվ հիմա արդեն կատարող դաշնակահարուհի եմ: Բայց այդ օրերի սարսափելի տպավորությունները երբեք չի խամրում ու այն կմնա մինչև կյանքիս վերջը: Սակայն Գյումրին, կարծում եմ կվերակառուցվի:

Իսկ այսօր ես երջանիկ եմ, քանզի իմ ապագան լուսավոր է ու պայծառ:

 

Եզրակացություն: Լ. Ս. Գ.-ն  ֆրուստրացիայի և աֆեկտի մեջ է եղել, բայց ծնողների և իր համատեղ ջանքերով նորից վերգտել է իրեն ու մաքառել իր ապագայի համար: Սակայն նա գտնվում է էքստազային և ապացիայի վիճակի մեջ ու չնչին հիշողության դեպքում նորից վերականգնվում է ամեն ինչ: Լ. Ս. Գ.-ին դեռևս էլի է ժամանակ պետք, որ նրա հոգեկան ապրումները մեղմանան: Բայց չնայծ այս ամենին, նա հանդես է գալիս որպես օպտիմիստ:

 

61. ?-հոգեբան

 

            -Ինձ ուղեկցում են ծնողերս. բախտիս անիվը գլխիվայր շուռ է եկել դեռ շատ փոքրուց: իսկ երկրաշարժի ժամանակ ես չորրորդ դասարան էի: Դեկտեմբերի 7-ին ինձ դպրոց ուղեկցեց հայրիկս: Երրորդ թե չորրորդ դասն էր. ռուսաց լեզվի դաս էր, մեր ուսուցչուհին նոր դասն էր բացատրում: Ամեն ինչ խաղաղ էր ու սովորական: Հանկարծ լսվեց ուժեղ դղրդյուն, շարժվեցին պատերը, և ամեն ինչ խառնվեց իրար: Մի պահ բոլորս էլ մտածեցինք, թե մոտերքով տանկեր են անցնում: Բայց հանկարծ մեր ուսուցչուհին գոռաց. §Äåòè çåìëåòðÿñåíèå, áåãèòå!¦, և առաջինն ինքը դուրս վազեց, իսկ նրան հետևեցին համադասարանցիներս: Ես այլ ընտրանք չունենալով, ավելի շուտ ենփագիտակցաբար` նստարանից ցած նետվեցի և սողեսող առաջ շարժվելով սկսեցի անբնական ճչալ ու օգնություն աղերսել: Այդ պահին, դեռ ցնցումները չդադարած, ներս վազեց մեր դպրոցի հավաքարարը և գրկելով ինձ` դուրս վազեց: Դպրոցի բակում մեկ անգամ ևս ճշտվեց, որ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ երկրաշարժ: Մեր շենքը նորակառույց երկհարկանի էր, լավ էր, որ գոնե առաջին հարկում էինք, հակառակ դեպքում ես չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ. ես հոգեկան ծանր ցնցում կապրեի և նույնիսկ երևի չդիմանայի այդ ամենին: Ամբողջ երկհարկանուց միայն մի բետոնե սալ էր պոկվել, այն էլ այն պահին, երբ ակնթարթների տարբերությամբ մեր հավաքարարը հասցրել էր գրկել ինձ... Ամիսներ հետո բոլորի նման մենք էլ դասերը սկսեցինք տնակներում, քանի որ վախենում էինք շենք մտնել:

Անցել են տարիներ, և հիմա երեսուն տարեկան եմ ես ու մասնագետ հոգեբան, բայց միշտ վախենում եմ. իսկ եթե հանկարծ կրկնվի±... Այս անգա±մ ով ինձ կօգնի... Կամ կլինի± որևէ մեկը, որն այդ պահին օգնության հասնի ինձ... Սակայն միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ինչ էլ լինի, ես իմ ամուր կամքի շնորհիվ երբեք չեմ ընկճվի և վստահ եմ, որ կկարողանամ ապրել, բայց չեմ կարծում, որ երբևէ կմոռանամ այդ օրը...

Եզրակացություն: Նա համարյա զգացել է մահվան շունչը և ենթագիտակցաբար ինքն իրեն օգնելու փորձեր է արել: Նրա խոսքերի մեջ կար վախ, սարսափ, իսկ աչքերում` օգնություն հայցող և պշտպանվել կամեցող մարդու աղերսագին հայացք: Մանագետ հոգեբան լինելով հանդերձ չի կրողանում ինքն իր հոգեկան աշխարհը կառավարել, երբ հիշում է աղետը: Նրա մեջ բույն է դրել մի ֆոբիա, որը ոչ մի կերպ չի լքում նրա հոգեաշխարհը:  Բայց միևնույն ժամանակ նա հանդես է գալիս որպես օպտիմիստ ու լավատես:

 

! Ռեաբիլիտացիա-վերական•նել

2 Անոմալյա-շեղում, թեքում, ոչ նորմալ երևույթ

3 Ոչ կամածին-իր կամքից անկախ

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 377 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: